Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 32, 2022 թ.
- աշխարհի ամենաբարձր եկեղեցին (նկարում) ունի 161,5 մ բարձրություն ունի և այն կառուցվել է Գերմանիայում 1377-1890 թվականներին։
- աշխարհում 20 պետություն և 22 կախյալ ու այլ տարածք կա, որտեղ գետ չկա։ Մշտական հոսող գետ չկա նաև ողջ Արաբական թերակղզում։
- Երևանի Հանրապետության հրապարակը գտնվում է ծովի մակարդակից ուղիղ 1000 մետր բարձրության վրա։
- աշխարհի ամենամեծ անտառային տարածքներ ունի Ռուսաստանը, իսկ Կատարն ու Մոնակոն ընդհանրապես անտառ չունեն։
- աշխարհում 14 լեռնագագաթ կա, որ 8․000 մետրից բարձր են, և այդ բոլոր 14 գագաթները նվաճել հաջողվել է միայն 30 լեռնագնացների (27 տղամարդ և 3 կին)։
- Երևանի տարածքում հայտնաբերված ամենահին երաժշտական գործիքները մ. թ. ա. II հազարամյակի բրոնզե զանգակներ ու բոժոժներ են։