Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 30, 2012 թ.
Արտաքին տեսք
- ... 2007 թվականի հոկտեմբերի 10-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը 27 - կողմ և 21 - դեմ ձայնով հաստատեց որոշումը՝ ճանաչելով Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայերի մասսայական սպանությունները որպես ցեղասպանություն։
- ... աշխարհում միայն Լիխտենշտեյնը և Ուզբեկստանն են որ ծով դուրս գալու համար պետք է հատեն երկու պետության տարածք:
- ... որոշ մաթեմատիկոսներ Ալբերտ Այնշտայնի ծննդյան օրը՝ մարտի 14-ին տոնում են թվի օրը:
- ... Ժան-Կլոդ Վան Դամն ամուսնացած եղել է 5 անգամ:
- ... որ 1972 թվականի սեպտեմբերի 22-ին Հռոմի պապ Պողոս VI-ը ստորագրեց Վիեննայի արքեպիսկոպոսին ուղղված նամակը, որով Գաբրիել Հրեշտակապետը հայտարարվում էր փոստի և ֆիլատելիայի հովանավորը: Այս նամակին և Վիեննայի արքեպիսկոպոսի խնդրանքին հիմնվելով Ավստրիայի փոստը 1973 թվականին թողարկել է հրեշտակապետի նկարով և «Գաբրիել Հրեշտակապետ — փոստի և ֆիլատելիայի հովանավոր» տեքստով փոստային նամականիշ: Այս գաղափարը հուշել էր պապին ավստրիական «Die Briefmarke» ֆիլատելիստական ամսագրի ավագ-խմբագիր Բրունո Գրիմմը 1972 թվականի աուդիենցիայի ժամանակ: