Տարեց թռչունները արտաքնապես նման են արծաթափայլ որորներին (Larus argentatus)[4], բայց նրանք ունեն ավելի փոքր դեղին կտուց`սև օղակով, դեղին ոտքեր և կլոր սպիտակ գլուխ[5]։ Մարմինը հիմնականում սպիտակ է, մեջքը և թևերի վերին մասը մոխրագույն է։ Երիտասարդ թռչունները նույնպես նման են արծաթափայլ որորներին, բայց ունեն շագանակագույն փետուրներ[6]։
Այս թռչունները բնադրում են Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի լճերի և ճահիճների վրա, ինչպես նաև հյուսիս-արևմտյան տարածքներից (Կանադա) դեպի արևելք՝ Կալոֆոռնիա և Կոլորադո[7]։ Բնադրում են գաղութներով, հաճախ այլ թռչունների հետ միասին[8]։ Բույնը մակերեսային փոս է, որը ծածկված է խոտով ու փետուրներով[9]։ Էգ թռչունը սովորաբար դնում է 2-3 ձու։ Երկու ծնողներն էլ կերակրում են ձագերին[10]։
Սրանք չվող թռչուններ են, որոնք ձմռանը թռչում են մինչև Խաղաղ օվկիանոսի ափ[11]։ Սովորաբար միայն այս ընթացքում կարող են թռչուններ տեսնել Կալիֆոռնիայի արևմուտքում[12]։