Կազինոյի կողոպուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Կազինոյի կողոպուտ
Killing Them Softly
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրքրեական թրիլլեր, գրական ստեղծագործության էկրանավորում, դրամա և մարտաֆիլմ
ՀիմքCogan's Trade?
Թվական2012 և նոյեմբերի 29, 2012[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորAndrew Dominik?
ՊրոդյուսերԲրեդ Փիթ
Սցենարի հեղինակAndrew Dominik?
ԴերակատարներՌիչարդ Ջենիկինս, Ջեյմս Գանդոլֆինի, Ռեյ Լիոտա, Սքուտ Մաքնեյրի, Բեն Մենդեկսոն, Բրեդ Փիթ, Սեմ Շեփարդ, Vincent Curatolaa?, Բելլա Հիթքոթ, Դիլահանտ Գարեթ, Մաքս Քասելա, Սլեյն[2], Trevor Long?[2] և Ջոն Մաքոնել[2]
ՕպերատորԳրեգ Ֆրեյզեր
ՄոնտաժBrian A. Kates?
Պատմվածքի վայրՕռլեան շրջան
Նկարահանման վայրՕռլեան շրջան
ԿինոընկերությունPlan B Entertainment
Տևողություն97 րոպե
Պաշտոնական կայքէջ
Killing Them Softly Վիքիպահեստում

«Կազինոյի կողոպուտ» (անգլ.՝ Killing Them Softly) ամերիկյան քրեական թրիլլեր, նկարահանված Ջորջ Հիգինսի վեպի հիման վրա: Ֆիլմի ռեժիսորը Անդրեյ Դոմինիկն է: Պրեմիերան տեղի է ունեցել Կաննի 65-րդ կինոփառատոնի ընթացքում, որտեղ արժանացել է գլխավոր մրցանակի՝ Ոսկյա արմավենու ճյուղի[3]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի աշնանը՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի ընթացքում ԱՄՆ-ում պետք է տեղի ունենար նախագահական ընտրություններ: Ջոնի Ամատոն՝ «Փոքրիկ սկյուռ» մականունով վարձում է իր ընկերոջը՝ Ֆրենկիին և նրա թմրամոլ ընկեր Ռասսելին՝ թալանելու համար ընդհատակյա պոկերի ակումբը, որտեղ խաղում են տարբեր ոլորտի հանցագործներ: Հաշվարկը պարզ է. ակումբի սեփականատեր Մարկ Թրթմանը թալանել է նրան 4 տարի առաջ՝ վարձելով երկու հոգու: Չնայած այն հանգամանքին, որ նա հետագայում խոստովանեց իր հանցանքը, ոչ մի պատիժ չհետևեց դրան: Եվ ահա հիմա, եթե ակումբը նորից թալանվի, ապա բոլոր կասկածները կընկնեն հենց Մարկի վրա: Կողոպոտը հաջող է ընթանում, երեքն էլ ստանում են մեծ գումար։

Քաղաքի ընդհատակյա խաղային բոլոր հաստատությունները փակվում են, մաֆիան կրում է կորուստներ: Խնդիրների լուծման մասնագետ Դիլլոնը, որը մասնակցել էր կազինոյի նախորդ կողոպուտին, քաղաք է ուղարկում Ջեքի Կոգանին: Առաջին քայլը, որը նա քննարկում է Վարորդի հետ՝ որը բանակցությունների մեջ է մտնում տեղի մաֆիայի պարագլուխների անունից. խոշտանգելով հարցաքննել Տրատմենին: Այդ գործի համար Կոգանը վարձում է Բարիին և Ստիվիին, որոնք ծեծում են Տրատմենին հասցնելով մարմնական լուրջ վնասվածքներ, (վնասված փայծախ, կոտրված ծնոտ) վերջինս հայտնվում է հիվանդանոցում: Ջեքին հայտնում է, որ ի սկզբանե համոզված էր, որ Մարկը վերջին դեպքերի հետ ոչ մի կապ չունի, բայց այնուամենայնիվ կարծում է՝ սպանել նրան, որպեսզի ընդհատակյա խաղատների սեփականատերերին հանգստացնի:

Այդ ժամանակ, Ռասսելը որոշում է ներդնել իր չափաբաժին հերոինը և Կեննին պատմում է եկամուտների մասին: Կեննին ևս աշխատում է Դիլլոնի համար և շուտով Ռասսելի մասին նորությունները հասնում են Կոգանին, վերջինս հաշիվները մաքրում է մնացածների հետ: Կոգանը սպանում է Տրատմենին և պատրաստվում է վերացնել Ռասսելին և Ֆրենկիին, բայց ոչ Ամատոին (այդ գործը հանձնարում է Միկիին՝ նյույորքցի փորձառու մարդասպանին): Կոգանը պատմում է Վարորդին, որ նախընտրում է «սպանել զգուշորեն». կրակել մոտիկ տարածությունից և հանկարծակից. զոհը չպետք է վախ զգա և կամ մեղանչի: Ամատոն, ճանաչում էր Կոգանին և դա կարող էր ավելորդ բարդություների հանգեցնել: Երբ ժամանում է Միկին, պարզվում է՝ նա այլևս ոչնչի պիտանի չէ և հայտնում է Կոգանին, որ խախտել է երկրից չհեռանալու պայմանը և գնում է երկարատև հանգստի:

Կոգանը որոշում է ինքնուրույն վերջակետ դնել այս ամենին: Այդ ժամանակահատվածում Ռասսելին ձերբակալում են Ֆլորիդայում՝ հերոինի մեծ փաթեթով: Կոգանը ակումբում գտնում Ֆրենկիին և ասում նրան, որ ամեն ինչ գիտի խաղասրահի դեպքի մասին, բայց վերջինս հնարավորություն ունի, եթե օգնի իրեն սպանել Ամատոին: Վախեցած Ֆրենկին համաձայնում է, և երեկոյան նա Կոգանի հետ մեքենայի մեջ սպասում է Ամատոյին՝ նրա իսկ սիրուհու տան մոտ․ երբ հայտնվում է Ամատոն, Կոգանը հրացանով սպանում է նրան և Ֆրենկիի հետ միասին հեռանում է:

Գետնանցումի կայանատեղիում, Կոգանը, դուրս գալով մեքենայից՝ հրահանգներ է տալիս Ֆրենկիին և հանկարծակի սպանում է նրան՝ կրակելով գլխին: Նախագահական ընտրությունների հաջորդ գիշերը, Կոգանը ակումբում հանդիպում է Վարորդին, որպեսզի ստանա երեք սպանության գումարը: Վարորդը փոխանցում է նրան ծրար, որի մեջ կար երեսուն հազար ամերիկյան դոլար. տասը հազար դոլար յուրաքանչյուր սպանության համար: Կոգանը ասում է, որ իրեն քիչ են վճարել և, որ Միկին Ամատոյի սպանության համար կպահանջեր տասնհինգ հազար դոլար: Վարորդը պատճառաբանում է՝ նշելով ֆինանսական ճգնաժամը:

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը նկարահանված է Ջորջ Հիգինսի 1974 թվականին գրված «Կոգանի արհեստը» վեպի հիման վրա: «Կազինոյի կողոպուտ» ֆիլմը ֆինանսական խնդիրների պատճառով նկարահանվել է Նոր Օռլեանում, բայց գործողությունները ինչպես և վեպում տեղի են ունենում Բոստոնում, ինչի մասին վկայում են փողոցների անվանումները[4][5].:

Նախագծի մասին հայտարարվել է 2010-ի նոյեմբերին, երբ Բրեդ Փիթն հայտնեց, որ բանակցություններ է վարում՝ ֆիլմում գլխավոր դերակատարության համար: Փիթը, նախագծին միացավ հաջորդ ամսում: Մնացած դերերը բաժանվեցին 2011 թվականի սկզբին: Ֆիլմի նկարահանումները սկսվեցին Լուիզիանա նահանգում՝ 2011- ի մարտին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 ČSFD — 2001.
  3. «2012 Official Selection»։ Cannes Film Festival (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-03-ին։ Վերցված է 2012-04-19 
  4. A. O. Scott (2012-11-29)։ «One Bad Turn Deserves Another» (անգլերեն)։ The New York Times։ Վերցված է 2018-06-26 
  5. Richard Corliss (2012-05-22)։ «Killing Them Softly: Brad Pitt’s the Hitman, But the Movie’s Not a Hit» (անգլերեն)։ Time։ Վերցված է 2018-06-26