Jump to content

Ծոբի բազիլիկ եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծոբի բազիլիկ եկեղեցի


ՏեղադրությունՎրաստան Վրաստան Քվեմո Քարթլիի մարզ, Մառնեուլի շրջան, Ծոբ
ԱշխարհԳուգարք
ԵրկիրՎրաստան Վրաստան
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
Ժառանգության կարգավիճակումՀանրապետական նշանակություն ունեցող պատմամշակութային հուշարձան
Ճարտարապ. տիպմիանավ բազիլիկ
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ5-րդ դար
Շինանյութբազալտ
Ծոբի բազիլիկ եկեղեցի (Վրաստան)##
Ծոբի բազիլիկ եկեղեցի (Վրաստան)
Ծոբի բազիլիկ եկեղեցի (Մեծ Հայք)##
Ծոբի բազիլիկ եկեղեցի (Մեծ Հայք)
41°14′50″ հս․ լ. 44°43′50″ ավ. ե.HGЯO

Ծոբի բազիլիկ եկեղեցի (նաև՝ Ծոբոփորի բազիլիկ եկեղեցի[1]), Հայ Առաքելական եկեղեցուն պատկանող եկեղեցի Մեծ Հայքի Գուգարք աշխարհի Ծոբոփոր գավառի կենտրոն Ծոբի ամրոցի մոտակայքում, նրանից դեպի հյուսիս-արևելք։ Այժմ գտնվում է՝ Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի շրջանի Ծոբ գյուղում՝ նրա հյուսիսային մասում[2][3]։

Ծոբի բազիլիկ եկեղեցին կառուցվել է 5-րդ դարում[1][2][3]։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին միանավ բազիլիկ է, կառուցված մաքուր տաշած բազալտի խոշոր քարերից[1][3]։ Հարավային մուտքն ունի շեշտված պայտաձև լյունետ։ Ճակատների վրա կան քանդակազարդ քարե կալունակներ։ Ներսում պահպանվել է որմնամույթի խոյակներից մեկը՝ կենդանակերպ քանդակներով (վազող եղնիկներ, ետևի թաթերին նստած առյուծ)։ Աբակի բուսական զարդաքանդակը ոճով նման է Քասախի, Տեկորի տաճարների համանման քանդակներին։ Եկեղեցու բարձրաքանդակներն աչքի են ընկնում պլաստիկայով, դինամիզմով և կատարման ռեալիզմով[2]։

Հետագա ճակատագիրը

[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի վերջին եկեղեցին դեռևս կանգուն էր[1]։ Այժմ ավերակ է[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Հայոց պաշտամունքային վայրեր», Ստեփան Մելիք-Բախշյան, Երևան, ԵՊՀ Հրատարակչություն, 2009, էջ 202․
  2. 2,0 2,1 2,2 «Նյութեր և ուսումնասիրություններ հայ արվեստի և մշակույթի պատմության», Գարեգին Հովսեփյան, պր. 3, Նյու Յորք, 1944, էջ 32-33․
  3. 3,0 3,1 3,2 3,3 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 859 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 133