Ծնողական սեր
Ծնողական սեր, մարդու ծնողական բնազդի վարքի և հույզերի դրսևորում։

Ծնողական սերը մի կողմից ներառում է մարդու կենսաբանական բնազդները, որոնք սովորական են մարդկանց համար, իսկ մյուս կողմից՝ ինտելեկտուալ հաճույք, որը հնարավոր է միայն մշակույթի որոշ մակարդակներում։
Ծնողական սիրո կենսաքիմիական հիմք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնողական սիրո դրսևորումները կապված են ծնողի և երեխայի օքսիտոցին հորմոնի հետ։
Ծնողական սիրո դրսևորումներ և ծայրահեղություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնողական սերը ամենաանկեղծն է, քանի որ այն հիմնված է ծնողների գիտակցված և անսահման անձնազոհության ու նվիրվածության վրա։
Ծնողական բնազդը երբեմն չափազանց պաշտպանական է, նույնիսկ այն դեպքում, երբ դա կարող է բացասաբար ազդել երեխայի վրա։
Սա նշված է նաև Սուրբ գրքում. «Ով սիրում է իր երեխային պահում է գավազանով և միայն այդ ժամանակ է սպասում նրա մխիթարությանն ու ուրախութանը, իսկ ով ոչ իր երեխային վերաբերվում է բարյացակամ վերաբերմունքով, հիվանդ է նրա վերքերով և ամեն անգամ վախենում է, երբ երեխան լաց է լինում։ Քմահաճ երեխան դառնում է վայրի ձիու նման։
«Ով որ անտեսում է գավազանը, իր որդու թշնամին է, ով սիրում է իր զավակին ժամանակ առ ժամանակ պատժում է»։ Այդ ծեծի տակ չպետք է հասկանալ միայն պատիժը, քանի որ դա բարոյական է և արդար, որը երեխային թույլ է տալիս հասկանալ , որ իր գործողություններում միշտ ճիշտ լինել չի կարող։
Ժամանակակից հոգեբանները նշում են սիրո ամենաբարձր դրսևորումները՝
- Սիրել նշանակում է բոլոր երեխաներին ամեն բան թույլատրել, նրանց տրամադրել լիակատար ազատություն։
- Սիրել նշանակում է ամեն ինչ անել երեխայի համար, նրան ֆինանսապես ապահովել։
- Սիրել նշանակում է վերահսկել երեխայի ամեն մի քայլը։
- Սիրել նշանակում է մշտապես արտահայտել իրենց զգացմունքները երեխայի հանդեպ, գրկել, համբուրել նրան։
- Սիրել ինչ որ բանի համար՝ հաջողությունների, շրջապատի գովասանքի, արժանիքների[1]։
Ծնողական սերը պետք է պահպանվի երկու վտանգավոր ծայրահեղություններից՝ «կույր անհատականություն» և «չափազանց խնամակալություն»։ Առաջին դեպքում երեխայի գիտակցության մեջ խառնվում են բարոյական արժեքները, ուրիշների հանդեպ ծնվում է էգոցենտրիզմը, իսկ ծնողների նկատմամբ՝ սպառողականությունը։
Սերը երեխայի նկատմամբ, զարգացման հոգեբանություն և Ֆիզիոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցանկալի և անցանկալի երեխաները դա զգում են տարբեր կերպ, նույնիսկ ծնվելուց անմիջապես հետո[2]։
Երեխայի հետագա նորմալ հոգեբանական զարգացումը մեծապես կախված է սիրո քանակից։ Այնպիսի որակները, ինչպիսիք են դաժանությունը, բարոյական սառնությունը փոխկապակցված է երեխայի դաստիարակության հետ։
Ավելին, աղջիկներ ովքեր չեն ստացել ծնողական սեր հետագայում դառնում են սառը մայրեր, ինչը բարոյական սառնությանը նպաստում է հաջորդ սերունդների տեղափոխմանը։
Ծնողական սիրո չափից է կախված է անձի կայացումը, քանի որ ծնողական սերը երեխաներին տալիս է անվտանգության զգացում, կենսական աջակցություն, ստիպում է նրանց ավելի ուժեղ և ավելի վստահ դառնալ։
Ծնողական սեր և ժամանակակից հասարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնողական սերը անհնար է առանց ընտանիքի գոյության։
Այսպես կոչված զարգացած երկրներում կա ընտանեկան ճգնաժամ, որը կապված է մի շարք գործոնների հետ, ներառյալ հասարակության անտարբեր վերաբերմունքը երեխաների նկատմամբ, ավանդական բարոյական արժեքների ոչնչացումը։ [3].
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-26-ին։ Վերցված է 2017-11-29
- ↑ Брехман, Брехман, 1998
- ↑ Зидер, 2007
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կայքեր
- Ծնողի դպրոց
- Детство.ру — Сайт для детей, мам и пап Archived 2007-09-26 at the Wayback Machine.
- Գրականություն
- Брехман К. Ш., Брехман Г. И. Психосоматические заболевания у детей, родившихся от желанной и нежеланной беременности // Областная конференция «По проблемам перинатальной психологии и медицины»: сб. мат. конф.. — Иваново: Ивановская гос. мед. академия, 1998.
- Гегель Г. Ф. В. Сочинения. — 1940. — Т. 13. — С. 107.
- Зидер Р. «Золотой век» и кризис семьи в Европе с 1960 г. до наших дней // Психология семьи : хрестоматия / Д. Я. Райгородский. — Самара: Бахрах-М, 2007. — С. 169—210.
- Корчак Я. [Раздел I.] Ребёнок в семье // Как любить ребёнка / Пер. с польск. Е. Зениной и Э. Тареевой (курсивные вставки и из Дневника). — М: Книга, 1980. — ISBN 5-85210-001-3
- Некрасов А. А. Материнская любовь. 8-е изд. — М.: Амрита-Русь, 2008. — 320 с. — (Мир во мне).