Ծիածան (նկար, Կուինջի)
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Արխիպ Կուինջի |
տարի | 1900 |
բարձրություն | 110 սանտիմետր |
լայնություն | 171 սանտիմետր |
ժանր | բնանկար |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Ռուսական թանգարան |
հավաքածու | Ռուսական թանգարան |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
«Ծիածան» (ռուս.՝ Радуга ), ռուս նկարիչ Արխիպ Կուինջիի (1841/1842-1910) նկարը, որ ստեղծել է 1900-1905 թվականներին[1]։ Ռուսական պետական թանգարանի հավաքածուի մաս է (ինվ. Ж-1530): Նկարի չափերը՝ 110 × 171 սմ[2][3][4]։
Պատմություն և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ծիածան» նկարը համարվում է Կուինջի ստեղծագործության ուշ շրջանի գլուխգործոցներից մեկը։ Իր կոմպոզիցիայով և թեմատիկայով այն համահունչ է զգալիորեն ավելի վաղ ստեղծված «Անձրևից հետո» նկարին, որն որ Կուինջին նկարել է 1879 թվականին։ Նկարում օգտագործվել են ռուս նկարիչների ստեղծագործությանը հատուկ մոտիվներ՝ հացահատիկի դաշտ, ճանապարհ և ծիածան[5]։
Կուինջիի մասին մենագրության հեղինակ գրող Միխայիլ Նևեդոմսկին նկարի մասին ասել է[6].
Կանաչ հարթավայր է երկու թաքավուն, հողապատնեշի նման հարթ բլուրների միջև, աջ բլրի վրա խուտոր է․ տիպական ռուսական լանդշաֆտ․․․ Արևի լույսը, որ անցնում է ամպերի միջով, դիպել է բլրի թեքությանը գրեթե նկարի կենտրոնում, և այն փայլում է միայն այդտեղ․ երկրի վրա մյուս ամեն ինչ կիսաստվերի մեջ է․․․ Իսկ երկնքում դիզվում են ամպերը․ աջից դեռ չի ավարտվել տարափը, և նրա երկար, փոքր-ինչ թեք, մուգ շերտերն իջնում են ամենավերևից ու մինչև ներքև․․․ Երկնքում (կենտրոնում՝ նարնջագույն, լուսավոր ամպերի ֆոնին, իսկ աջ ու ձախ կողմերում՝ մուգ գորշ դարչնավուն ամպի ֆոնին) փայլում է ծիածանի լայն կամարը․ նրա երանգները զարմանալիորեն մաքուր են, թեթև․․․ Սև, դեռ ձգված անձրևի թելերով հեռուն թվում է իմպրեսիոնիստական մռայլ բիծ...
Բնօրինակ տեքստ (ռուս.)Зелёная равнина-поле между двумя отлогими, ровными, как валы, холмами; на правом холме — хуторок: типичный малороссийский ландшафт... Солнечный свет, пробившись сквозь облака, ударил в склон холма почти в центре картины, и она светится только тут: всё остальное на земле — в полутени... А по небу громоздятся тучи; справа ещё не кончился ливень, и его длинные, чуть косвенные, тёмные полосы спускаются с самого верха и донизу... В небе (посредине — на фоне оранжевых, светлых облаков, а по правую и левую сторону — на фоне тёмной буроватой тучи) сияет широкий мост радуги: тона её удивительно чисты и легки... Черная, ещё затянутая нитями дождя даль даёт импрессионизирующее мрачное пятно...
Գոյություն ունի Կուինջիի՝ «Ծիածան» խորագիրը կրող մեկ այլ, ավելի փոքր նկար (1885-1895, թուղթ ստվարաթղթի վրա, 20 × 31 սմ), որ պահվում է Չեբոքսարիում՝ Չուվաշիայի պետական պատկերասրահում[7][8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Архип Иванович Куинджи. Галерея картин художника — Радуга. 1900—1905» (HTML)։ www.kuinje.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-09-28-ին։ Վերցված է 14.07.2012
- ↑ Государственный Русский музей — Живопись, XVIII — начало XX века (каталог). — Ленинград: Аврора и Искусство, 1980. — С. 163. — 448 с.
- ↑ «Архип Иванович Куинджи — Радуга (1900—1905)» (HTML)։ rodon.org։ Արխիվացված օրիգինալից 2012-09-28-ին։ Վերցված է 14.07.2012
- ↑ «Куинджи Архип Иванович — Радуга, 1900—1905» (HTML)։ www.art-catalog.ru։ Վերցված է 14.07.2012
- ↑ «Куинджи — Радуга (1900—05), Государственный Русский музей, Санкт-Петербург» (HTML)։ www.artprojekt.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-09-28-ին։ Վերցված է 14.07.2012
- ↑ М. П. Неведомский։ «Архип Иванович Куинджи. Биография-характеристика. Посмертие (часть 3)» (HTML)։ www.kuinje.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-09-28-ին։ Վերցված է 11.07.2012
- ↑ «Коллекция: мировая художественная культура — Куинджи Архип Иванович — Радуга. 1885—1895 (?)» (HTML)։ Российский общеобразовательный портал, artclassic.edu.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-09-28-ին։ Վերցված է 14.07.2012
- ↑ «Куинджи Архип Иванович — Радуга» (HTML)։ www.centre.smr.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-09-28-ին։ Վերցված է 14.07.2012
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Куинджи А. И. — Радуга. 1900—1905» (HTML)։ Виртуальный Русский музей — rusmuseumvrm.ru։ Վերցված է 08.11.2017