Անձրևից հետո (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Անձրևից հետո
Kuindzhi After a rain 1879.jpg
տեսակգեղանկար
նկարիչԱրխիպ Կուինջի
տարի1879
ժանրբնանկար
նյություղաներկ և կտավ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ

«Անձրևից հետո», ռուս նկարիչ Արխիպ Կուինջիի (1841/1842-1910) նկարը, ստեղծվել է 1879 թվականին: Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուի մաս է (ինվ. 883): Նկարի չափերը՝ 102 × 159 սմ[1][2]:

Պատմություն և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անձրևից հետո» նկարն առաջին անգամ ցուցադրվել է 1879 թվականին Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության (պերեդվիժնիկների) 7-րդ ցուցահանդեսում նկարչի 2 այլ աշխատանքների՝ «Հյուսիս» և «Կեչիների պուրակ» նկարների հետ միասին[3][4]:

Նկարում պատկերված են տափաստանային խուտորի տներ, որոնք լուսավորվել են քիչ առաջ տեղի ունեցած ամպրոպից հետո փայլող արևի լույսով։ Հետին պլանում անձրևաբեր ծանր ամպերով ծածկված սև երկինքն է։ Վառ կանաչ լույսով են ցուցադրված արևով լուսավորված խոտը։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվեստագետ Վլադիմիր Պետրովն Արխիպ Կուինջիի ծննդյան 150-ամյակին նվիրված հոդվածում գրել է[5]

․․․Հարավային բնության կյանքի լարվածությունը, դինամիզմը հատկապես սուր զգացվում է «Անձրևից հետո» նկարում։ Նրանում Կուինջին արտացոլել է այն պահը, երբ տափաստանային խուտորի վերևում ամպրոպից հետո հենց նոր պարզված երկինքը դեռ պատված է դեպի հորիզոնը ձգվող սև-մանուշակագույն ամպերով, բայց դրանց միջով արդեն ճեղքել են արևի շողերը, որ լուսավորում են տարափից լվացված խոտն ու կառույցների թաց տանիքները, և թարմ օդում առկա է ծիածանի նախազգացումը։ Երկնքի եռանդուն գեղատեսիլությունը, որ հզորություն է փոխանցում ամպրոպային տարերքին, նկարում համադրվում է դետալների պոետական սրտառուչության հետ, առաջին հերթին գետի մոտ հանդարտ արածող հրեղեն ձիու պատկերմամբ (Կուինջիի մոտ անիմալիստական տարրերն ընդհանրապես շատ արտահայտիչ են)։

Այլ նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուինջին ունի այդ կամ նման վերնագրով մի քանի այլ նկարներ: Դրանցից մեկը՝ «Ամպրոպից հետո» («После грозы», 1879), գտնվում է Սումիի պատկերասրահի հավաքածուում[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Государственная Третьяковская галерея — каталог собрания / Я. В. Брук, Л. И. Иовлева. — Москва: Красная площадь, 2001. — Т. 4: Живопись второй половины XIX века, книга 1, А—М. — С. 330—331. — 528 с. — ISBN 5-900743-56-X
  2. «Архип Иванович Куинджи — После дождя» (HTML)։ www.museum-online.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-07-ին։ Վերցված է 08.07.2012 
  3. М. П. Неведомский։ «Архип Иванович Куинджи. Биография-характеристика, Куинджи и ТПХВ (часть 3)» (HTML)։ www.kuinje.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-28-ին։ Վերցված է 08.07.2012 
  4. М. П. Неведомский։ «Архип Иванович Куинджи. Биография-характеристика, Куинджи и ТПХВ (часть 4)» (HTML)։ www.kuinje.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-28-ին։ Վերցված է 08.07.2012 
  5. Владимир Петров։ «Статья к 150-летию Куинджи» (HTML)։ www.kuinje.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-28-ին։ Վերցված է 08.07.2012 
  6. «Музеи и художественные галереи, в которых хранятся произведения Куинджи» (HTML)։ www.kuinje.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-29-ին։ Վերցված է 09.07.2012 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]