Ծերեթելիներ
Ծերեթելիներ | |
---|---|
Տեսակ | ազնվական տոհմ |
Երկիր | Իմերեթի թագավորություն Վրաց թագավորություն Ռուսական կայսրություն |
Ծագում | Վրաց Բագրատիոնիներ |
Տիտղոսներ | Թավադի |
Ձուլում | 1810 թվական |
Ազգային պատկանելիություն | Վրացիներ ռուսներ |
Ծերեթելիներ (վրաց.՝ წერეთელი), միջնադարյան վրացական ազնվականական տոհմ։ Ծերեթելիների տոհմի մի շարք ներկայացուցիչներ եղել են հայտնի գրողներ, քաղաքական գործիչներ, գիտնականներ և արվեստագետներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ավանդույթի՝ Ծերեթելիները սկզբնական շրջանում իշխել են Դաղստանում[1], իսկ մեկ այլ աղբյուրի համաձայն՝ Օսիայում։ Վախենալով Լենկթեմուրի կողմից տարածաշրջանի դեռահաս իսլամացումից Ծերեթելիները տեղափոխվել են Չերքեզիա, որտեղից էլ 1395 թվականին քրիստոնյա Վրաստան։
Այդ ժամանակ Իմերեթի իշխող թագավոր Կոնստանտին II-ը Ծերեթելիների առաջնորդին տվեց թավադիի ազնվականական տիտղոս և վերջիններիս կալվածքներ հանձնեց Սաչխերեում։ Իմերեթում նրանք սկսեցին անվանվել Ծերեթելի-Սածերեթլոներ։
Ծերեթելիները ամուսնական կապվերով կապվեցին իշխող Բագրատիոնիների հետ։ 1736 թվականին արքայազն Դավիթ Ծերեթելին ամուսնացավ Իմերեթի թագավոր Ալեքսանդր V-ի քրոջ հետ։
Քարթլիի թագավոր Վախթանգ VI-ի օրոք՝ 1724 թվականին, Ծերեթելիների մի ճյուղ հաստատվեց նաև Ռուսական կայսրությունում։ Այնտեղ նրանք հայտնի դարձան Ծերեթելով անվանումով։ Հետագայում նրանք վերջնականապես լքեցին Վրաստանը և ձուլվեցին ռուս ազնվականներին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ იოანე ბატონიშვილი წერეთელი (იმერეთის თავადნი) Արխիվացված 2022-01-23 Wayback Machine. შემოკლებით აღწერა საქართველოსა შინა მცხოვრებთა თავადთა და აზნაურთა გვარებისა
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծերեթելիներ» հոդվածին։ |
|