Խռովություններ Եգիպտոսում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խռովարարները Թահրիր հրապարակում 2012 թվականի նոյեմբերի 27-ին

Բողոքի ցույցերը Եգիպտոսում սկսվել են 2012 թվականի նոյեմբերի 22[1]։ Խռովարարները պահանջում էին ոչ վաղ ապագայում ընտրված նախագահ Մուհամմեդ Մուրսիի հրաժարականը, այն բանից հետո երբ Մուրսին ստորագրեց սահմանադրության հռչակագիրը, որը դատարաններին զրկում էր խորհրդարանը լուծարելու իրավունքից, ինչպես նաև նախագահին հնարավորություն էր տալիս «Հեղափոխության պաշտպանության համար օգտվել ցանկացած դեկրետից, որոնք չէին կարող փոփոխության ենթարկվել կամ չեղարկվել դատարանում։ Մուրսիի գործողությունները վրդովմունք առաջացրին ընդդիմադիր շրջանակներում նրանք այս գործողությունները որակեցին որպես երկրում իշխանության ուզուրպացում և դիկտատուրայի վերականգնում[2]։ Մահացավ ամենաքիչը վեց և վիրավորվեց ավելի քան 650 մարդ։

Ալեքսանդրիայում բախումները տեղի ունեցան դեկտեմբերի 14-ին։ Բախումներ եղան մզկիթների մոտ, որոնց արդյունքում տուժեցին տասնյակ մարդիկ։ Նախագահի հակառակորդները այս քալին գնացին երբ իմամները անցան նախագահի կողմը[3]։

2013 թվականի հունվարի 25-ին Կահիրեում՝ Թահրիր հրապարակում տեղի ունեցավ Մուհամմեդ Մուրսիի իշխանության հակառակորդների մասսայական ցույցը։ Ըդդիմության առաջնորդները և երիտասարդական շարժումների ղեկավարները հունվարի 25-ի ցույցերից դեռ շատ վաղուց սկսել էին նշել նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի տապալման մեկ տարին սրա հետ մեկտեղ նաև բողոքի ակցիաներ էին անց կացվում Մուրսիի ռեժիմի դեմ, նրանք Մուրսիին և նրա աջակից «Մուսուլման եղբայրներ» ճմբավորմանը մեղադրում էին հեղափոխական իդեալներին դավաճանելու մեջ։ Խռովարարները հրապարակ էին դուրս եկել նույն գրությամբ պաստառներով, որովնցով մասնակցում էին ցույցերին երկու տարի առաջ՝ «Հաց, ազատություն, սոցիալական արդարություն»։ Խռովարարների թվում կային մարդիկ ովքեր 2011 թվականին պայքարել էին նախկին ռեժիմի դեմ։ Մուրսիի կողմնակիցներից ոմանք ևս ագրեսիվ էին տրամադրված նրա դեմ։ Ցույցերի ընթացքում խռովարարները փորձեցին ներխուժել կառավարության շենք։ Այդ ամենը թույլ չտալու համար ոստիկանությունը կիրառեց արդյունքաբեր գազ։ Ցուցարարները ոստիկաններին պատասխանեցին նրանց վրա շշեր և քարեր նետելով։ Այս ամենի արդյունքում հաջորդ օրը Կահիրեում արտակարգ դրություն մտցվեց, քաղաք բերվեց զրահատեխնիկա[4]։

Փետրվարի 1-ին Կահիրեում Մուհամմեդ Մուրսիի աջակիցներից մի քանի հազար մարդ դուրս եկավ փողոց և պահանջեց նախագահի հրաժարականը։ Այդ օրը երեկոյան խռովարարները հարձակվեցին նախագահական նստավայրի վրա և փորձեցին այրել այն։ Ոստիկանները կիրառեցին արդյունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։ Տեղեկություն է ստացվել ամենաքիչը մեկ զոհի և տասնյակ վիրավորների մասին։ Ըստ պաշտոնական տվյալների եղել է 54 վիրավոր[5]։

2013 թվականի հուլիս[խմբագրել | խմբագրել կոդը]

Բողոքի ցույցերը նոր եռանդով բռնկվեցին Մուհամմեդ Մուրսիի նախագահ ընտրվելու մեկամյակին՝ հունիսի 30-ին։ Ցույցին ներկաների թիվը հասել էր առավելագույնի գրեթե 2011 թվականի «արաբական գարնան» մակարդակի։ Խռովարարների կողմն էին անցել բանակը և ոստիկանությունը, կարևոր նախարարներ հրաժարվում էին աշխատել գործող կառավարության կազմում։ Հուլիսի 3-ին Մուհամմեդ Մուրսիին արգելվեց լքել երկիրը[6], հետագայում բանակը հաստատեց, որ Մուրսին չի հանդիսանում նախագահ[7]։ Ժամանակավոր պաշտոնակատար դարձավ Բարձրագույն սահմանադրական դատարանի ղեկավարը[8]. 4 июля Мурси заключен под стражу[9]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. McCrumen, Stephanie; Hauslohner, Abigail (2012 թ․ դեկտեմբերի 5). «Egyptians take anti-Morsi protests to presidential palace». The Independent. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 5-ին.
  2. Мурси объяснил расширение своих полномочий нуждами демократии.
  3. «В египетской Александрии пятничная проповедь переросла в массовые беспорядки». Вести.ру. 14 декабря 2012 года. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին.
  4. Пятницкая С. [1] // Комсомольская правда. — 25.1.2013.
  5. Пятницкая С. Беспорядки в Каире: есть жертвы и пострадавшие. // Комсомольская правда. — 1.2.2013.
  6. Президенту Египта запрещен выезд из страны
  7. Армия Египта уведомила Мурси, что он больше не является президентом
  8. «Египетская армия сместила Мухаммеда Мурси и приостановила действие Конституции». Russia Today. 3 июля 2013. Վերցված է 2013 թ․ հուլիսի 3-ին.
  9. Отстраненный от власти президент Египта взят под стражу: Политика: Мир: Lenta.ru

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուսուլման եղբայրները մնացին առանց Եգիպտոսի