Խուան Պոլո դե Օնդեգարդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խուան Պոլո դե Օնդեգարդո ի Սարատե
իսպ.՝ Juan Polo de Ondegardo y Zárate
Ծնվել է1500 թվական
Վալյադոլիդ, Իսպանական կայսրություն
Մահացել է1575 թվականի նոյեմբերի 24
Լա Պլատա, Արգենտինա
ՔաղաքացիությունԻսպանիա
Մասնագիտությունպատմաբան և պետական ծառայող
Հաստատություն(ներ)Պերու, Բոլիվիա, Արգենտինա
Տիրապետում է լեզուներինիսպաներեն
Հայտնի աշակերտներGarcilaso de la Vega?
Ստորագրություն
Polo2.jpg

Խուան Պոլո դե Օնդեգարդո կամ Խուան Պոլո դե Օնդեգարդո ի Սարատե (իսպ.՝ Juan Polo de Ondegardo y Zárate, մոտավորապես 1500 թվական, Վալյադոլիդ, Իսպանական կայսրություն - նոյեմբերի 24, 1575 թվական, Լա Պլատա, Արգենտինա), իսպանացի գաղութարար պաշտոնյա, իրավաբան և Պերույի, Բոլիվիայի ու Արգենտինայի վավերագիր, Ինկերի կայսրության մասին պատմական ստեղծագործության հեղինակ: Հանդիսանում է առաջին եվրոպացին, ով հայտնաբերել է ինկերի մումիաներ: Ինկերի կայսրության նախկին մայրաքաղաք Կուսկոյում ղեկավարել է իսպանական գաղութային ադմինիստրացիան[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խուան Պոլո դե Օնդեգարդոյի ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խուան Պոլո դե Օնդեգարդո հանդիսանում է Խերմոն Դիաս դե Սարատեյի և Գրանադայի դատական կատարող Դիեգո Լոպես դե Լեոն դե Օնդեգարդոյի (մահացել է 1538 թվականին) որդին: Դիեգո Լոպեսը սերում էր միլանյան վաճառականից, ով 15-րդ դարում բնակություն էր հաստտել Վալյադոլիդում և ով իր կարիերան կառուցել էր թագավորական ադմինիստրացիայում: Դիեգո Լոպեսը հանդիսանում էր Սուրբ Ինկվիզիցիայի խորհրդի քարտուղար Լոպե Դիաս դե Սարատի որդին[2]: Նրա ծնողները բացի նրանից ունեցել են այլ երեխաներ.

  • Ալոնսո դե Օնդեգարդո (Վալյադոլիդի արխիդյակոն, Տոլեդոյի կանոնիկա, Վալյադոլիդում դոկտոր և պրոֆեսոր),
  • Լոպե Դիաս դե Սարատե (լիցետիատուս և կանոնիկ Օսմեում),
  • Դիեգո դե Սարատե (մահացել է Ամերիկայում),
  • Խերոնիմա դե Սարատե (Դիեգո դե Արգամե ի Վարգասի կինը, Տոլեդոյի ռեխիդոր),
  • Մարիա դե Օնդեգարդո (Մադրիդի բնակիչ, ամուսնացել է Պեդրո Դիաս Վեներո դե Լեյվայի հետ, ով եղել է Նոր Գրանադայի ժողովի առաջին նախագահը և Հնդկաստանի թագավորական խորհրդի անդամ),
  • Անա դե Օնդեգարդո (Վալյադոլիդի բնակիչ, Բարտոլոմե դե Սանտոիայի կինը):

Ուղևորություն դեպի Ամերիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

1543 թվականին Պերուի փոխարքա Բլասկո Նուենսա Վեսկային տեղափոխող նավատորմով Խուան Պոլո դե Օնդեգարդոն ուղևորվում է Ամերիկա մայրցամաք: Նա պարտավորվել էր Էռնանդո Պիսարիոյի գաղութային տիրույթներում կարգուկանոն հաստատել: Սանլուկար դե Բառամեդա նավահանգստից Ավգուստին դե Սարատեի հետ Խուան Պոլո դե Օնդեգարդոն նավարկության է դուրս գալիս նոյեմբերի 1-ին: Չնայած այդ հանգամանքին՝ նա փոխարքային հետ հակամարտության ժամանակ անցնում է Լիմայի թագավորական աուդենսիայի կողմը: Հետագայում Խուան Պոլո դե Օնդեգարդոն աջակցում է ապստամբ Գոնսալո Պիսարոյին: Նրա մոտ հանդիսացել է Աուդենսիայի դատավոր[3]:

Օնդեգարդո և Պենյալոսա զույգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խուան Պոլո դե Օնդեգարդոն ամուսնացել է Խերոնիմա դե Պենյալոսայի հետ, ով հանդիսանում էր հայտնի նահանգապետ Պեդրարիաս Դավիլայի թոռնուհին: Նրանց հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Լիմայում: Նրանք ապրում էին Լա Պլատա քաղաքում: Օնդեգարդոն և Պենյալոսան ունեցել են հինգ երեխա՝

  • Խերոնիմո Օնդերգրադո (Jerónimo Hondegardo),
  • Պոլո դե Օնդերգրադո (Polo de Hondegardo),
  • Ռոդրիգո դե Կոնտրերաս (Rodrigo de Contreras),
  • Լոպե Օնդերգրադո (Lope Hondegardo) - եղել է ճիզվիտ քահանա,
  • Խուան Բաուտիստա Օնդերգրդո (Juan Bautista Hondegardo) - մահացել է երիտասարդ տարիքում:

Այս զույգի բազմաթիվ ժառանգները բնակվել են պերուական քաղաքներ Լիմայում և Կոնչիբաբուայում, ինչպես նաև իսպանական Վալյադոլիիդում[4]:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խուան Պոլո դե Օնդեգարդոն հեղինակել է բազմաթիվ տրակտատներ ու ձեռագրեր, որոնք հետագայում օգտագործվել են այլ գրողների ու գիտնականների կողմից՝

Նրա հեղինակած որոշ ձեռագրեր պահվում են Սիմանկասի և Էլ Էսկորիալի արխիվներում:

Նրան են վերագրում նաև Relación de las cosas acaecidas en las alteraciones del Perú después que Blasco Núñez Vela entró en él հեղինակային իրավունքները, որը գրվել է 1548 և 1550 թվականների միջև ընկած ժամանակահատվածում:

Ռուսերեն թարգմանված ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Colección de Libros y Documentos Referentes a la Historia de Perú. Tomi III e IV Lima 1916—1917.
  • Colección de Documentos Inéditos para la Historia de Hespaña. Tomo VI
  • Revista Histórica de Lima. Tomo XII. Lima 1940
  • Colección de Documentos Inéditos del Archivio de Indias (Torres Mendoza) Tomo XVII, primera serie. Madrid
  • Historia 16 (El mundo de los incas) Madrid 1990

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Куприенко С.А. Источники XVI-XVII веков по истории инков: хроники, документы, письма / Под ред. С.А. Куприенко.. — К.: Видавець Купрієнко С.А., 2013. — 418 с. — ISBN 978-617-7085-03-3
  • CASAS GRIEVE, Mercedes de las (ed). Relación de las cosas acaecidas en las alteraciones del Perú después que Blasco Núñez Vela entró en él. Lima: Pontificia Universidad Católica del Perú, 2003.
  • DURÁN, Juan Guillermo. El Catecismo del III Concilio Provincial de Lima y sus complementos pastorales (1584—1585). Buenos Aires: UCA, 1982.
  • GONZÁLEZ PUJANA, Laura. Polo de Ondegardo: Un cronista vallisoletano en el Perú. Valladolid: Universidad, 1999.
  • HAMPE MARTÍNEZ, Teodoro. De cronistas, rebeliones y polémicas: Marcel Bataillon frente a la conquista del Perú. En Cátedra Miguel Maticorena. Homenaje a la trayectoria académica de Miguel Maticorena Estrada, Profesor Emérito de la Universidad Nacional Mayor de San Marcos. Документ онлайн 10/08/2006 доступен на: http://catedramaticorena.blogspot.com/2006/08/de-cronistas-rebeliones-y.html).
  • PRESTA, Ana María. Los encomenderos de La Plata, 1550—1600. Lima: IEP, 2000.
  • TAURO DEL PINO, Alberto. Enciclopedia Ilustrada del Perú. Lima: PEISA, 2001
  • TORRE Y LÓPEZ, Arturo E. de la. Dos cronistas vallisoletanos: Acosta y Polo de Ondegardo. Sus informaciones sobre idolatrías. En Castilla y León en América. Actas del IV Congreso de Americanistas Españoles. Valladolid: Caja España, III: 259—278.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]