Խուան Խոսե Նոգեսը իր ֆուտբոլային կարիերան սկսել է իսպանական Տոռնատես ակումբում։ 1930 թվականին Խուանը տեղափոխվել է իսպանական Բարսելոնա ակումբ։ Բարսելոնայում Խուանը իր նորամուտը նշել է ապրիլի 12-ին, երբ Բարսելոնան ոչ ոքի 1-1 խաղաց Ռասինգի դեմ։ Այդ ժամանակ Խուանը իր մասնակցությամբ օգնեց Բարսելոնային 5 անգամ նվաճել Կատալոնիայի առաջնության հաղթողի տիտղոսը։
Խուանը խաղացել է 2 հավաքականում։ Կատալոնական թիմում նա անցկացրել է 10 խաղ, այդ թվում խաղացել է Իսպանիայի հավաքականի դեմ, ովքեր 1934 թվականին պատրաստվում էին աշխարհի առաջնությանը, և կատալոնացիները պարտվեցին 2-0 հաշվով։ Բայց Խուանի խաղով տպավորվել էին իսպանիայի ազգային թիմը և իսպանացիների խնդրանքով Խուանը տեղափոխվեց Իսպանիայի հավաքական։ Այնտեղ նա անցկացրեց 1 խաղ, որի շնորհիվ իսպանացիները հայտնվեցին 1/4 եզրափակչում։ Խուանը փոխարինման դուրս եկավ, առաջին խաղում վնասվածք ստացած Ռիկարդո Սամորայի փոխարեն։ Ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտից հետո նա վերադարձավ Կատալոնիա, որտեղ կատալոնացիները խաղացել են 2 խաղ Բրազիլիայի դեմ։ Առաջին խաղում կատալոնացիները հաղթել են 2-1 հաշվով, իսկ 2-րդ խաղը ավարտվել է ոչ ոքի 2-2։
Իր խաղային կարիերայի ավարտից հետո Խուանը անցել է մարզիչի աշխատանքի և սկսել է գլխավորել Բարսելոնան։ Իր առաջին մրցաշրջանում Բարսելոնային հաջողվել է նվաճել ֆուտբոլի Իսպանիայի գավաթը, որտեղ կատալոնացիները խաղացել են Ատլետիկո մադրիդի դեմ և կարողացել են լրացուցիչ ժամանակում հաշվի մեջ առավոլության հասնել 4-3։ Բայց առաջնությունում թիմը խաղացել է միջակ և խուսափել է սեգունդա դուրս գալուց։ Իսկ հաջորդ մրցաշրջանում Բարսան ավելի լավ է խաղացել։ Առաջնությունում կատալոնացիները գրավել են երրորդ հորիզոնականը, իսկ ազգային գավաթում նրանք դուրս են եկել կիսաեզրափակիչ փուլ, որտեղ խաղացել են Մադրիդի Ռեալի դեմ։ Առաջին խաղում կատալոնացիները հաղթել են 3-0, իսկ պատասխան խաղում պարտվել են 1-11։
Բարսելոնայից հետո Խուանը մարզել է Խիմնաստիկ ակումբը, որի ժամանակ ակումբը մեծ թռիչքների է հասել։ Թիմի հետ Խուանը կիսաեզրափակիչ է հասել, բայց պարտվել է Էսպանյոլին։ Ակումբի հիմնական ձեռքբերումը տեղի է ունեցել 1948 թվականի հունվարի 11-ին, երբ Խիմնաստիկը հաղթել է Ռեալ ՄադրիդինՍանտիագո Բեռնաբեու մարզադաշտում, որը դեռևս ռեկորդային ցուցանիշ է, քանի որ Խիմնաստիկը միակ ակումբն է, որ առաջին խաղում կարողացել է հաղթել Ռեալ Մադրիդին Սանտյագո Բեռնաբեու մարզադաշտում։
Նա մարզել է նաև Էսպանյոլը, Սպորտինգը և Լյեյդան, որտեղ նա աշխատել է առանց որևէ ձեռքբերումների։