Խուանպի Անյոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խուանպի Անյոր
իսպ.՝ Juan Pablo Añor
Անձնական տվյալներ
Ազգությունը վենեսուելացի
Քաղաքացիությունը  Վենեսուելա և  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 24, 1994(1994-01-24)[1][2][3][…] (30 տարեկան)
Ծննդավայր Կարակաս, Վենեսուելա
Հասակ 171 սմ
Քաշ 65 սմ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Մալագա
Համար 10
Պատանեկան կարիերա
2008—2009 Վենեսուելա Կարակաս
2009—2014 Իսպանիա Մալագա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013—մ.հ. Իսպանիա Մալագա 72 (6)
2013—2015  Իսպանիա Ատլետիկո Մալագենո 36 (11)
Ազգային հավաքական
2011 Վենեսուելա Վենեսուելա (մինչև 17) 3 (0)
2013 Վենեսուելա Վենեսուելա (մինչև 20) 2 (1)
2014—մ.հ. Վենեսուելա Վենեսուելա 11 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Խուան Պաբլո Անյոր Ակոստա (իսպ.՝ Juan Pablo Añor Acosta, ավելի հայտնի է որպես Խուանպի (իսպ.՝ Juanpi), հունվարի 24, 1994(1994-01-24)[1][2][3][…], Կարակաս, Վենեսուելա), վենեսուելացի ֆուտբոլիստ, «Մալագա» ակումբի և Վենեսուելայի հավաքականի կիսապաշտպան։

Անորի հայրը նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, իսկ մեծ եղբայրը՝ Բերնարդոն, խաղում է MLS-ի «Կոլամբուս Կրյու» ակումբում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անորն «Մալագա» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի սան է, ուր նա տեղափոխվել է «Կարակաս» ակումբից թիմ սելեցիոներական ծառայության շնորհիվ։ 2014 թվականի ամռանը ֆուտբոլիստների հերթական զանգվածային հեռանալուց հետո, որը կապված էր թիմի ղեկավար Խուանպիի քաղաքականության հետ, ընդգրկվել է մրցաշրջանի հայտացուցակում։ Օգոստոսի 30-ին՝ «Վալենսիա» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Լա Լիգայում՝ հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Լուիսա Ալբերտոին[4]։

2015 թվականի հունվարի 6-ին՝ Իսպանիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Լևանտե» ակումբի դեմ խաղի ժամանակ նա խփել է իր առաջին գոլը «Մալագա» ակումբի կազմում[5]։ 2016 թվականի հունվարի 23-ին՝ «Բարսելոնա» ակումբի դեմ խաղի ժամանակ նա խփել է իր առաջին գոլը առաջնությունում[6], ինչպես նաև աչքի է ընկել առաջնության երրորդ տուրի՝ «Էյբար»[7] և «Խետաֆե» ակումբների դեմ խաղերում[8]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Խուանպին մասնակցել է Էկվադորում կայացած Հարավային Ամերիկայի պատանեկան առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Բրազիլիայի[9], Չիլիի[10] և Պարագվայի[11] պատանեկան հավաքականների դեմ խաղերին։

2013 թվականին նա Վենեսուելայի պատանեկան հավաքականի կազմում մասնակցել է Արգենտինայում կայացած Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Ուրուգվայի[12] և Բրազիլիայի երիտասարդական հավաքականների դեմ խաղերին[13]։ Ուրուգվայի երիտասարդական հավաքականի դեմ խաղի ժամանակ նա դարձել է գոլի հեղինակ։ Նույն թվականի հունվարի վերջին Անորը հրավիրվել է Վենեսուելայի հավաքական, բայց այդպես էլ խաղադաշտ դուրս չի եկել[14]։

2014 թվականի նոյեմբերի 14-ին՝ Չիլիի հավաքականի դեմ խաղի ժամանակ Խուանպին կատարել է իր նորամուտը Վենեսուելայի հավաքականի կազմում՝ հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Ֆրանկո Ֆելտշերին[15]։

2016 թվականին Անորը մասնակցել է ԱՄՆ-ում կայացած Ամերիկայի գավաթի խաղարկությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Արգենտինայի հավաքականի դեմ խաղին[16]։

Սեպտեմբերի 6-ին՝ 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայացած Արգենտինայի հավաքականի դեմ խաղում Խուանպին խփել է իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում[17]։

Գոլերը Վենեսուելայի հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցություն
1. 6 սեպտեմբերի, 2016 Մետրոպոլիտանո Դե Մերիդա, Մերիդա, Վենեսուելա Արգենտինա Արգենտինա 1:0 2:2 2018 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Валенсия VS. Малага 3:0» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 30.
  5. «Малага VS. Леванте 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 6.
  6. «Малага VS. Барселона 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունվարի 23.
  7. «Эйбар VS. Малага 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունվարի 30.
  8. «Малага VS. Хетафе 3:0» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ փետրվարի 5.
  9. «Бразилия (до 17) VS. Венесуэла (до 17) 4:3» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ մարտի 13.
  10. «Чили (до 17) VS. Венесуэла (до 17) 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ մարտի 20.
  11. «Парагвай (до 17) VS. Венесуэла (до 17) 3:1» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ մարտի 26.
  12. «Уругвай (до 20) VS. Венесуэла (до 20) 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 18.
  13. «Бразилия (до 20) VS. Венесуэла (до 20) 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 17.
  14. Juan Pablo Añor, convocado con la absoluta de Venezuela (Juan Pablo Añor, called up to Venezuela's main squad); Málaga's official profile, 29 January 2013 (Իսպաներեն)
  15. Juanpi debuta con la selección absoluta de Venezuela en un ensayo ante Chile (Juanpi debuts with the main national team of Venezuela); Diario Sur, 16 November 2014 (Իսպաներեն)
  16. «Аргентина VS. Венесуэла 4:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 19.
  17. «Венесуэла VS. Аргентина 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ սեպտեմբերի 6.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուանպի Անյոր» հոդվածին։