Խորամաբադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Խորրամաբադից)
Քաղաք
Խորամաբադ
خرمآباد
ԵրկիրԻրան Իրան
ՕստանԼոռեսթան
ՇահրեստանԽորամաբադ
ԲԾՄ1147 մետր
Բնակչություն373 416 մարդ (2016)[1]
Ժամային գոտիUTC+3:30
Հեռախոսային կոդ066
Պաշտոնական կայքkhoramabad.ir
Խորամաբադ (Իրան)##
Խորամաբադ (Իրան)

Խորամաբադ կամ Խորամ Աբադ (պարս.՝ خرمآباد), քաղաք Իրանի արևմուտքում, Լոռեսթան նահանգի վարչական կենտրոնը։ Վերջին մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 373 416 մարդ (2016)[1], հիմնականում՝ լուռեր։ Խորամաբադը գտնվում է Զագրոսի լեռներում, կարևոր գյուղատնտեսական կենտրոն է։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 373 416 մարդ, որոնք կազմում էին 109 231 տնտեսություն[2]։ Խորամաբադը բնակչությամբ Լոռեսթան օսթանի ամենախոշոր և Իրանի քսաներեքերորդ ամենախոշոր քաղաքն է[3]։ Բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում տրված է աղյուսակում ստորև.

Տարի 1956 1966 1976 1986 1991 1996 2006 2011 2016
Բնակիչ 38 676[4] 59 578[4] 104 912[4] 208 592[4] 249 258[4] 272 815[3] 333 945[5] 348 216[6] 373 416[2]

Քաղաքում բնակվում են հիմնականում լոռեր և քրդեր[7].

Բնակչության բաժանումն ըստ լեզվի (2022)
Լեզու Տոկոս
Լոռերեն
  
49 %
Քրդերեն
  
25 %
Պարսկերեն
  
25 %
Այլ/խառը
  
1 %

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորամաբադը Իրանի տարածքում մարդու առաջին բնակավայրերից է։ Այստեղ հայտնաբերվել են բազմաթիվ քարանձավային կացարաններ (40-50 հազ. տարի)։ Շատ հետազոտողներ կարծում են, որ Խորամաբադը հիմնվել է Էլամի դինաստիայի օրոք (մ.թ.ա. 3200-2700 թթ.)։

Քաղաքի կենտրոնում գտնվում է Ֆալաք-օլ-Աֆլաք ամրոցը, որը կառուցվել է Սասանյանների օրոք։ 14-րդ դարում ամբողջովին ավերվել է։ Սեֆյանների օրոք քաղաքը ծաղկել է և դարձել Իրանի կարևոր կենտրոններից մեկը։

Ուսումնական հաստատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորամաբադի Ազատ Իսլամական Համալսարան

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.citypopulation.de/Iran-MajorCities.html
  2. 2,0 2,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2017 թ. օգոստոսի 3-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  3. 3,0 3,1 «IRAN: Lorestan» (անգլերեն). City Populations.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «KHORRAMABAD ii. Population, 1956-2011». Encyclopædia Iranica (անգլ.).
  5. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  6. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  7. «Լեզվական բաժանում. Լոռեսթան օսթան». Iran Atlas (անգլերեն). Վերցված է 2024 թ. հունվարի 1-ին.
  8. «Lorestan University of Medical Sciences homepage». Lums.ac.ir. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 12–ին-ին.
  9. «afpkh.ir». afpkh.ir. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 12–ին-ին.
  10. «Lorestan University" homepage, in English». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 21-ին.
  11. «لرستان و یاماگاتای ژاپن خواهرخوانده شدند» [Kayhan newspaper] (Persian). iran.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «خطا | خبرگزاری فارس». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խորամաբադ» հոդվածին։