Ֆալաք-օլ-Աֆլաք ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Ֆալաք-օլ-Աֆլաք ամրոց
պարս․՝ دژ شاپورخواست
Falak ol aflak night.jpg
Տեսակբանտ և դղյակ
Նախկին անվանումԽորամաբադի ամրոց
Այլ անվանումՇափուր-Խասթ
Սաբր-Խասթ ամրոց
Դեզբազ
ԵրկիրԻրան
ՏեղագրությունԼոռեսթան
ՎայրԽորրամաբադ քաղաք
Բարձրություն40 մ
Երկարություն400 մ
Լայնություն300 մ
Շինանյութաղյուս, մետաղ, փայտ, կրաշաղախ
Մակերես5300 մ²
Կոորդինատներ: 33°29′1.6332000999983″ հս․ լ. 48°21′12.333600099996″ ավ. ե. / 33.483787000027774639° հս․. լ. 48.35342600002777402° ավ. ե. / 33.483787000027774639; 48.35342600002777402
Ֆալաք-օլ-Աֆլաք ամրոցը

Ֆալաք-օլ-Աֆլաք ամրոց (ֆարսի՝ دژ شاپورخواست‎‎ Դեզ-է Շափուր խոասթ), ամրոց է համանուն բլրի վրա՝ Խորամաբադ քաղաքում՝ Իրանի Լոռեսթան նահանգի շրջանային կենտրոնում: Այս հսկայական շինությունը կառուցել են Սասանյանների իշխանության օրոք (224-651 թթ.): Խորամաբադ գետը, հոսելով ամրոցի բլրի արևելյան և հարավարևմտյան մասերով, նրա համար բնական պաշտպանական միջոց է հանդիսանում: Այսօր բլրի արևմտյան և հյուսիսային մասերը բնակեցված են:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆալաք-օլ-Աֆլաք ամրոցը Սասանյանների օրոք կառուցված կարևորագույն շինություններից մեկն է: Նախկինում՝ 1800 տարի շարունակ, տարբեր անվանումներ է ունեցել, որոնցից են Շափուր-Խասթ կամ Սաբր-Խասթ ամրոց, Դեզբազ, Խորամաբադի ամրոց և այլն[1]: Ամրոցը գտնվում է Խորամաբադի կենտրոնում: Փահլավիների արքայատոհմի օրոք այն օգտագործել են որպես բանտ՝ մինչև 1968 թվականը, երբ այնուհետև այն վերածվեց թանգարանային համալիրի:

Ճարտարապետական հատակագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆալաք-օլ-Աֆլաք արմոցի համայնապատկերը

Ներկայումս ամրոցի հիմքերի չափը մոտավորապես 300×400 մ է, բարձրությունը՝ բլուրը ներառյալ, 40 մ է: Տարածքը կազմում է 5300 մ², պարագիծը՝ 2860 մ, ամենաբարձր պատն ունի 22.5 մ բարձրություն: Տարածքը բաժանվում է չորս մեծ սրահների՝ հարակից սենյակներով և միջանցքներով: Բոլոր սենյակները գոտևորում են երկու բակ հետևյալ չափերով՝ առաջին բակի չափերն են՝ 31x22.5 մ, երկրորդինը՝ 29×21մ: Ի սկզբանե ամրոցն ունեցել է 12 աշտարակ, սակայն այսօր դրանցից կանգուն են միայն 8-ը: Շինության մուտքը հյուսիսից է:

Ամրոցի ջրհորը գտնվում է առաջին այգու ետնամասում և ունի 40 մ խորություն: Ջրհորի բնամասը փորված է ժայռի մեջ՝ Գոլեսթանի աղբյուրին հասնելու համար: Մինչ օրս, սակայն, ջրհորը չեն օգտագործում: Ֆալաք-օլ-Աֆլաք ամրոցի կառուցման համար օգտագործվել են աղյուս, մետաղ, փայտ և կրաշաղախ:

Այժմ Իրանի Մշակութային կազմակերպության պաշտպանության ներքո է:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]