Խորհրդա-ճապոնական հարաբերություններ
Ճապոնիա |
ԽՍՀՄ |
Խորհրդա-ճապոնական հարաբերություններ, պատմական դիվանագիտական հարաբերությունները Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) և Ճապոնիայի միջև։
Երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1925 թվականին։ Մինչ այդ կնքվել էր փոխհարաբերությունների հիմնական սկզբունքների մասին կոնվենցիա, որով կողմերը պարտավորվում էին ձեռնպահ մնալ միմյանց դեմ թշնամական գործողություններից, ուժի մեջ թողնվեց 1905 թվականի Պորտսմուտի հաշտության պայմանագիրը, թեպետ ԽՍՀՄ-ը հայտարարեց, որ չի բաժանում դրա կնքման քաղաքականության պատասխանատվությունը։ Որոշվեց վերանայել մինչև 1917 թվականի նոյեմբերի 7-ը Ռուսաստանի և Ճապոնիայի միջև կնքված բոլոր պայմանագրերը, վերականգնվում էր ԽՍՀՄ-ի սուվերենությունը Հյուսիսային Սախալինի նկատմամբ։ Կայսերական Ճապոնիայի ծավալապաշտական քաղաքականության ձախողումից հետո ստորագրվեց չեզոքության պակտ (1941 թվականի ապրիլ)։ Մի քանի ամիս անց, երբ Նացիստական Գերմանիան ներխուժեց Խորհրդային Միություն («Բարբարոսա» գործողություն), Ճապոնիան մտածում էր դաշնագիրը խախտելու մասին, սակայն դա տեղի չունեցավ հիմնականում՝ Խալխին Գոլի ճակատամարտում կրած պարտության պատճառով, չնայած այն հանգամանքին, որ Ճապոնիան և Գերմանիան հանդիսանում էին Բեռլինյան եռակողմ դաշնագրի անդամներ։
1945 թվականի ապրիլին սովետական կառավարությունը չեղյալ հայտարարեց 1941 թվականի պակտը և, Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծումներից հետո, պատերազմ հայտարարեց (օգոստոս) ճապոնիային, ներխուժելով վերջինիս կողմից օկուպացված Մանջուրիան, որը պարտվեց և ստորագրեց անվերապահ կապիտուլյացիայի ակտ (1945 թվականի սեպտեմբերի 2)։
1945 թվականի Ղրիմի կոնֆերանսի որոշմամբ ԽՍՀՄ-ին վերադարձվեցին Հարավային Սախալինն ու Կուրիլյան կղզիները։ ԽՍՀՄ հրաժարվեց ստորագրել 1951 թվականի Սան Ֆրանցիսկոյի պայմանագիրը։ 1950-1960-ական թվականներին ստորագրվեցին մի շարք համաձայնագրեր ու դեկլարացիաներ, որոնք դադարեցնում էին պատերազմական վիճակը, վերականգնում էին դիվանագիտական և հյուպատոսական հարաբերությունները երկու երկրների միջև 1970-1980-ական թվականին սկզբին կնքվեցին բազմաթիվ տնտեսական, գիտատեխնիկական մշակութային համաձայնագրեր ու արձանագրություններ, այդ թվում՝ Սիբիրի նավթի և գազի արդյունահանման, ձկնորսության, ԽՍՀՄ-ի կողմից ամոնիակի գործարանների գնման վերաբերյալ։ 1978 թվականին ստորագրվեց 1979-1983 թվականի գիտական և մշակութային փոխանակման ծրագիր, 1981 թվականին՝ 1981-1985-թվականների ապրանքափոխանակման և վճարումների համաձայնագրեր։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարավային Կուրիլյան կղզիների պատկանելիության հիմնախնդիր
- Ռազմական միջամտություն Ռուսաստանում (1918-1921)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 8)։ |