Խորհրդա-ճապոնական համաձայնագրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Խորհրդա-Ճապոնական Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1925 թվականին։ Մինչ այդ կնքվել էր փոխհարաբերությունների հիմնական սկզբունքների մասին կոնվենցիա, որով կողմերը պարտավորվում էին ձեռնպահ մնալ միմյանց դեմ թշնամական գործողություններից, ուժի մեջ թողնվեց 1905 թվականի Պորտսմուտի հաշտության պայմանագիրը, թեպետ ԽՍՀՄ հայտարարեց, որ չի բաժանում դրա կնքման քաղաքականության պատասխանատվությունը։ Որոշվեց վերանայել մինչև 1917 թվականի նոյեմբերի 7Ռուսաստանի և Ճապոնիայի միջև կնքված բոլոր պայմանագրերը, վերականգնվում էր ԽՍՀՄ-ի սուվերենությունը Հս․ Սախալինի նկատմամբ։ Ճապոնիայի, միլիտարիստների ագրեսիայի (տես խասան և Խաչխին գոչ) ձախողումից հետո ստորագրվեց չեզոքության պակտ (1941 թվականի ապրիլ), որը սակայն բազմիցս խախտվում էր Ճապոնիայի կողմից՝ ԽՍՀՄ սահմանների մոտ պահելով խոշոր զինական ուժեր՝ փաստորեն օգնելով ֆաշիստական Գերմանիային։ 1945 թվականի ապրիլին սովետական կառավարությունը չեղյալ հայտարարեց 1941 թվականի պակտը և պատերազմ հայտարարեց (օգոստոս) ճապոնիային, որը պարտվեց և ստորագրեց անվերապահ կապիտուլյացիայի ակտ (1945 թվականի սեպտեմբերի 2)։ 1945 թվականի Ղրիմի կոնֆերանսի որոշմամբ ԽՍՀՄ-ին վերադարձվեցին Հվ․ Սախալինն ու Կուրիլյան կղզիները։ ԽՍՀՄ հրաժարվեց ստորագրել Սան Ֆրանցիսկոյի պայմանագիր 1951 թվականը, որը նախապատրաստվել էր <սառը պատերազմի պայմաններում և հակասում էր Պոտսդամի դեկլարացիային (1945) ու մի շարք դաշնակցային համաձայնագրերին։ 1950-1960-ական թվականներին ստորագրվեցին մի շարք համաձայնագրեր ու դեկլարացիաներ, որոնք դադարեցնում էին պատերազմական վիճակը, վերականգնում էին դիվանագիտական և հյուպատոսական հարաբերությունները երկու երկրների միջև 1970-1980-ական թվականին սկզբին կնքվեցին բազմաթիվ տնտեսական, գիտատեխնիկական մշակութային համաձայնագրեր ու արձանագրություններ, այդ թվում՝ Սիբիրի նավթի և գազի արդյունահանման, ձկնորսության, ԽՍՀՄ-ի կողմից ամոնիակի գործարանների գնման վերաբերյալ։ 1978 թվականին ստորագրվեց 1979-1983 թվականի գիտական և մշակութային փոխանակման ծրագիր, 1981 թվականին՝ 1981-1985-թվականների ապրանքափոխանակման և վճարումների համաձայնագրեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 8 CC-BY-SA-icon-80x15.png