Խորհրդավոր պարտեզը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խորհրդավոր պարտեզը
The Secret Garden
The Secret Garden book cover - Project Gutenberg eText 17396.jpg
ՀեղինակՖրենսիս Էլիզա Բարնեթ
Տեսակգրական ստեղծագործություն
ԺանրՄանկական գրականություն
Թեմաարկածային
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվհոկտեմբեր 1910
Նկարագրում էՅորքշիր
ՆկարազարդողՉառլս Հիզ Ռոբինսոն և Մարիա Լուիզ Քյորք
ԵրկիրՄեծ Բրիտանիա և ԱՄՆ
ՀրատարակիչՖրեդերիք Սթոուքս և Ուիլիամ Հեյնիման
Հրատարակված էThe American Magazine?
Հրատարակման տարեթիվ1911
The Secret Garden (Burnett) Վիքիպահեստում

Խորհրդավոր պարտեզը (անգլ.՝ The Secret Garden), Ֆրենսիս Էլիզա Բարնեթի վեպը, որը «The American Magazine» պարբերական մամուլում սերիալիզացվելուց հետո գրքի տեսքով լույս է ընծայվել 1911 թվականին: Գրքի գործողությունները տեղի են ունենում Անգլիայում: Այն Բարնեթի ամենահայտնի վեպերից է և համարվում է անգլիական մանկական գրականության կլասիկա: Գիրքը ենթարկվել է մի քանի ադապտացիաների, որոնց հիման վրա ֆիլմեր են նկարահանվել ու երաժշտական մի քանի բեմադրություններ են իրականցվել: Գրքի ամերիկյան տարբերակը հրատարակվել է Ֆրեդերիք Սթոուքսի կողմից, իսկ բրիտանական տարբերակը՝ Ուիլիամ Հեյնիմանի կողմից: Գրքի ամերիկյան տարբերակի նկարազարդումների հեղինակը Մարիա Լուիզ Քյորքն է, իսկ բրիտանականինը՝ Չառլս Հիզ Ռոբինսոնը[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի գործողությունները նկարագրվում են 20-րդ դարի հերթափոխին: Գրքի գլխավոր հերոսուհին հիվանդոտ, անուշադրության մատնված և ընտանիքի կողմից չսիրված տասնամյա Մերի Լենոքսն է, որը ծնվել է Հնդկաստանում հարուստ բրիտանացի ծնողների ընտանիքում, ովքեր երբեք պահը բաց չէին թողում՝ վերջինիս արհամարհելու և անտեսելու: Սկզբում աղջկան խնամում էին ծառայակիցները, ում շնորհիվ աղջիկը դարձավ երես առած, նյարդային, և ով ցանկանում է անընդհատ ուշադրության կենտրոնում լինել: Երբ նրա ծնողներն և ծառաները խոլերա համաճարակի զոհ են դառնում, Մերիին հաջողվում է ողջ մնալ, բայց նա մնում է միայնակ այդ դատարկ տանը: Նա ժամանակավոր բնակություն է հաստատում անգլիացի հոգևորականի ու նրա ընտանիքի տանը Հնդկաստանում, մինչ նրան տեղափոխում են Անգլիա՝ Յորքշիր՝ հանձնելով հանգուցյալ հորաքրոջ, հարուստ, կուզ ամուսնու խնամքին, ում Մերին երբեք չէր տեսել: Նա պետք է ապրեր վերջինիս՝ Միսսելվեյթ Մեյնոր կոչվող մեկուսացված տանը:

Սկզբում Մերին, ինչպես միշտ, իրեն չարաճճի և անհնազանդ է պահում: Նրան դուր չի գալիս և՛ իր նոր տունը, և՛ այնտեղ ապրող մարդիկ, իսկ ամենաշատը՝ այդ տան տեղանքը: Նա միայն սկսում է հավանել այդ տան սպասուհուն՝ Մարտա Սովերբային, ով Մերիին պատմում է նրա մորաքրոջ՝ Լիլիաս Քրեյվնի մասին, և նա օրվա մեծ մասը անցկացնում էր մի գաղտնի պարտեզում, որտեղ վարդեր էր աճեցնում: Միսս Քրեյվնը մահացել է պարտեզում տեղի ունեցած պատահարից հետո, և հուսահատված պարոն Քրեյվնը կողպել է պարտեզի դուռը և թաղել բանալին: Մերիի մոտ հետաքրքրություն է առաջանում այդ խորհրդավոր պարտեզի նկատմամբ, և նա ցանկանում է գտնել այն, ու ահա այստեղ նրա վատ բնավորության գծերը սկսում են մեղմանալ: Շուտով նա սկսում է Մերիի, այգեպան Բեն Վիզերսթաֆի և թռչուն արշալուսիկի հետ ավելի հաճախ շփվել: Նրա առողջությունն ու վերաբերմունքը փոխվում են յորքշիրյան կազդուրիչ օդի հետ մեկտեղ, և նա գնալով ավելի մեծ թափ է առնում՝ բացահայտելով այն տարածքը, որտեղ ապրում է և խաղալով ցատկապարանով, որը վերջինիս Միսս Սովերբայն էր նվիրել: Մերիին հետաքրքրում են և՛ խորհրդավոր պարտեզը, և՛ այն խորհրդավոր ճիչերը, որոնք գիշերը արձագանքում էին տանը:

Երբ Մերին ուսումնասիրում է պարտեզները, նրա ուշադրությունը շեղում է իր փոքրիկ ծիտիկը, և նրանք հայտնվում են խախտված տարածքում: Այստեղ Մերին գտնում է կողպված պարտեզի բանալին, իսկ ավելի ուշ հայտնաբերում է պարտեզի դուռը: Նա Մարտայից խնդրում է պարտեզի գործիքները, որոնք Մարտան ուղարկում է իր տասներկուամյա եղբոր՝ Դիքոնի հետ, ով օրվա մեծ մասը անցկացնում է դրսերում: Մերին և Դիքոնը սկսում են միմյանց հավանել, քանի որ Դիքոնը կենդանիների նկատմամբ հատուկ սեր է ցուցաբերում, և ինքն էլ լավ բնավորության տեր է: Մերին վերջինիս պատմում է խորհրդավոր պատեզի մասին:

Մի գիշեր Մերին նորից աղաղակներ է լսում և որոշում է հետևել դրանց և պարզել առեղծվածը: Նա ապշում է, երբ գտնում է իր տարիքի մի տղայի՝ Քոլին անվամբ, ով ապրում է թաքնված ննջասենյակում: Նա շուտով պարզում է, որ նրանք զարմիկներ են: Քոլինը պարոն և տիկին Քրեյվնների որդին է, և նա տառապում է ողնաշարային հիվանդությամբ, որը վերջինիս զրկում է քայլելու կարողությունից և ստիպում է ժամանակի մեծ մասը անցկացնել անկողնում: Մերին այդ շաբաթ ամեն օր այցելում է նրան՝ նրա վախերը փարատելով տարածքի, որտեղ նրանք ապրում են, Դիքոնի և նրա կենդանիների ու խորհրդավոր պարտեզի մասին պատմություններով: Մերին վերջապես խոստովանում է, որ խորհրդավոր պարտեզի դռները բաց են իր առաջ և Քոլինը խնդրում է, որ նրան նույնպես տանի այնտեղ՝ տեսնելու այն: Աղջիկը Քոլինին դնում է անվասայլակի վրա և դուրս է բերում՝ տանելու խորհրդավոր պարտեզը: Նա տարիներով դրսում չէր եղել:

Պարտեզում երեխաները փնտրում են Բեն Վիզերսթաֆին, որը սանդուղքից նկատում է վերջիններիս: Նրա մոտ բարկություն է առաջացնում երեխաների պարտեզում հայտնվելը և նա խոստովանում է, որ կարծում էր՝ Քոլինը հաշմանդամ է: Քոլինը կանգնում է անվասայլակից և հայտնաբերում , որ նրա ոտքերը աշխատում են, չնայած՝ թույլ են երկար ժամանակ չքայլելու արդյունքում: Քոլինը և Մերին գրեթե ամեն օր սկսում են պարտեզում ժամանակ անցկացնել՝ հաճախ ընկերակցելով Դիոնին: Երեխաներն ու Բենը որոշում են Քոլինի ապաքինումը գաղտնի պահել՝ նրա հորը անակնկալի բերելու նպատակով, ով ճանապարհորդում է արտասահմանում: Քոլինի առողջությունը գնալով բարելավվում է, և նրա հայրը կարծես, թե զգալով այդ ամենը՝ երազում է իր մահացած կնոջից, որը աշխատում է պարտեզում, նամակ ստանալ: Երբ նամակ է ստանում միսս Սովերբայից, նա իր ձեռքից հնարավորոթյունը բաց չի թողնում վերադառնալու տուն: Նա, քայլելով պարտեզի մոտակայքում, ներսից ձայներ է լսում և հայտնաբերում է պարտեզի դուռը բաց ու ապշում է՝ տեսնելով պարտեզը նորից բարգավաճած և իր որդուն կազդուրված: Ծառաները շշմած նայում են, թե ինչպես են պարոն Քրեյվնը և Քոլինը քայլելով գնում դեպի կալվածքը:

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի մշակված վերնագիրը «Տիրուհի Մերի» էր, որը կապված է անգլիական «Mary, Mary, Quite Contrary» երգի հետ: Դրա մի մասը գրվել է Բարնեթի «Բիլ Հիլլ» այգի այցելությունների ժամանակ, իսկ մյուս մասը՝ Քենթում, Անգլիա, որտեղ Բարնեթը ապրել է մի քանի տարի, և այն հաճախ համարվում է նրա ոգեշնչման աղբյուր՝ գրքի գործողությունների վայրը ընտրելու առումով[2][3] : Բարնեթը խնամում էր մի թանկարժեք պարտեզ, որտեղ վարդեր էր աճեցնում: Ինչևէ նշվել է` Մեյթմ Հոլը և Միսսելվեյթ Մեյնորը ամբողջովին տարբերվում են տեսքով[3]:

Հրատարակման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Խորհրդավոր պարտեզը» գիրքը առաջին անգամ սերիալիզացվել է «The American Magazine» պարբերական մամուլում՝ 10 թողարկումներով (1910 թվականի նոյեմբեր - 1911 թվականի օգոստոս), որոնց նկարազարդումների հեղինակը Սքոթ Վիլիամսն է[4]։ Այն առաջին անգամ գրքի տեսքով լույս է ընծայվել 1911 թվականի օգոստոսին Ֆրեդերիք Սթոոուքսի ընկերության կողմից Նյու Յորքում[5]։ Այն այդ նույն տարի հրատարակվել է նաև Լոնդոնում Ուիլիամ Հայնիմանի կողմից։ 1987 թվականին Միացյալ Նահանգներում, այնուհետև 1995 թվականին աշխարհի տարբեր ծայրերում գրքի հեղինակային իրավունքի վավերականության ժամկետը լրանում է, և այն դառնում է հանրային սեփականություն։ Արդյունքում ուշ 1980-ական և վաղ 1990-ական թվականներին մի քանի հրատարակութուններ են լույս ընծայվում։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուկայում գրքի սկզբնական արձագանքները հիմնված էին մեծերի և երիտասարդների լսարանում արծարծված կարծիքներից, այնուամենայնիվ գիրքը այնքան մեծ հռչակ ձեռք չի բերել, ինչպես Բարնեթի մնացած գործերը[6]: Այն համեմատվել անգամ չի կարող Բարնեթի մնացած աշխատանքների հետ հայտնիության տեսակետից[7]:

Մանկական գրականությունում անցած քառորդ դարի ընթացքում գիտական աշխատանքների ավելացման հետ մեկտեղ «Խորհրդավոր պարտեզը» գիրքը զգալիորեն ավելի մեծ ճանաչում է ձեռք բերել: Այն հաճախ համարում են 20-րդ դարի լավագույն մանկական գրքերից մեկը[6][8]: 2003 թվականին գիրքը 200 լավագույն վեպերի ցանկում ըստ BBC-ի տվյալների 51-րդ տեղում էր, իսկ ըստ BBC-ի հատուկ հետազոտության՝ գիրքը բրիտանական հասարակությունում ճանաչվել է Բրիտանիայում ամենաշատ հավանության արժանացած գիրքը: Հիմնվելով 2007 թվականին Միացյալ Նահանգների Ազգային կրթական ասոցիացիայի կողմից կազմակերպված առցանց քվեարկության՝ գիրքը դասվել է լավագույն 100 մանկական վեպերի շարքին՝ ըստ ուսուցիչների[9] : 2012 թվականին «School Library Journal» ամսաթերթի ուսումնասիրության արդյուքնում այն լավագույն մանկական վեպերի շարքում հասել է 15-րդ հորիզոնական: Ջեֆրի Մասոնը «Խորհրդավոր պարտեզը» համարում է մանկական լավագույն վեպերից մեկը[10][10][11]: Գիրքն այնքան է ոգեշնչել Բարբարա Սլեին, որ նա իր մանկական «Ջեսամի» վեպի հերոսուհու ձեռքում պատկերել է «Խորհրդավոր պարտեզը» գիրքը գնացքում ճանապարհորդելու ընթացքում[12]:

Ադապտացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1919 թվական - «Խորհրդավոր պարտեզը»՝ ռեժիսոր Գուստավ ֆոն Սեյֆերտիցի համր կինոֆիլմը՝ նակարահանված ԱՄՆ-ում
  • 1949 թվական - «Խորհրդավոր պարտեզը»՝ ռեժիսոր Ֆրեդ Ուիլքոքսի կինոֆիլմը՝ նկարահանված ԱՄՆ-ում
  • 1952 թվական - «Խորհրդավոր պարտեզը»՝ հեռուստասերիալ բաղկացած 8 եթերաշրջանից, նկարահանվել է Մեծ Բրիտանիայում
  • 1960 թվական - «Խորհրդավոր պարտեզը»՝ հեռուստասերիալ բաղկացած 8 եթերաշրջանից, նկարահանվել է Մեծ Բրիտանիայում
  • 1975 թվական - «Խորհրդավոր պարտեզը»՝ ռեժիսոր Դորոտեա Բրուկինգի հեռուստասերիալը՝ բաղկացած 7 եթերաշրջանից, նկարահանվել է Մեծ Բրիտանիայում
  • 1987 թվական - «Խորհրդավոր պարտեզը»՝ ռեժիսոր Ալան Գրինտի հեռուստաֆիլմը՝ նկարահանված և՛ Մեծ Բրիտանիայում, և՛ ԱՄՆ-ում
  • 1991-1992 թվականներ - «Խորհրդավոր պարտեզը»՝ ռեժիսոր Կոխանովա Տամեոյի անիմե-հեռուստասերիալը՝ բաղկացած 39 սերիայից։ Այն նկարահանվել է գրքի մոտիվներով։
  • 1993 թվական - «Խորհրդավոր պարտեզը»՝ ռեժիսոր Ագնեշկա Հոլանդի կինոֆիլմը՝ նկարահանված ԱՄՆ-ում
  • 1994 թվական - «Խորհրդավոր պարտեզը» մուլտֆիլմը, որը նկարահանվել է Կորեայում
  • 2000 թվական - «Վերադարձ խորհրդավոր պարտեզ» (անգլ.՝ Return to the Secret Garden)՝ ռեժիսոր Սքոթ Վիզերսթոունի հեռուստաֆիլմը՝ նկարահանված ԱՄՆ-ում։ Այն բուն սյուժեի շարունակությունն է
  • 2001 թվական - «Վերադարձ խորհրդավոր պարտեզ» (անգլ.՝ Back to the Secret Garden)՝ ռեժիսոր Մայքլ Թաչների հեռուստաֆիլմը՝ նկարահանված Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում։ Այն բուն սյուժեի շարունակությունն է[13]

Երաժշտական բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1989 թվական - «Խորհրդավոր պարտեզը»՝ մյուզիքլ, որի երգահանն է Լյուսի Սայմոնը, իսկ բառերի հեղինակը՝ Մարշա Նորմանը
  • 2009 թվականց - «Խորհրդավոր պարտեզը»՝ մյուզիքլ, որի երգահանն է Սերգեյ Բանեվիչը
  • 2013 թվական - «Խորհրդավոր պարտեզը»՝ Նոլան Գասսերի օպերան, որի լիբրետոյի հեղինակն է Քերի Հարիսոնը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. WorldCat library records:
    OCLC 1289609, OCLC 317817635 (US); OCLC 8746090 (UK).
    Retrieved 2017-03-24.
  2. «Buile Hill Park»։ Salford Borough Council։ Վերցված է 16 February 2012 
  3. 3,0 3,1 Thwaite, A. (2006). A Biographer Looks Back. A.S. Carpenter (ed.) Toronto: Scarecrow Press.
  4. «The American Magazine, November 1910»։ FictionMags Index։ Վերցված է September 2, 2019 
  5. «New York Literary Notes»։ The New York Times։ July 16, 1911։ Վերցված է September 2, 2019 
  6. 6,0 6,1 Lundin, A. (2006). "The Critical and Commercial Reception of The Secret Garden". In the Garden: Essays in Honour of Frances Hodgson Burnett. Angelica Shirley Carpenter (ed.) Toronto: Scarecrow Press.
  7. Lundin, A. Constructing the Canon of Children's Literature: Beyond Library Walls :133ff.
  8. "BBC – The Big Read". BBC. April 2003, Retrieved 18 October 2012
  9. National Education Association (2007)։ «Teachers' Top 100 Books for Children»։ Վերցված է 22 August 2012 
  10. 10,0 10,1 Bird, Elizabeth (7 July 2012)։ «Top 100 Chapter Book Poll Results»։ A Fuse #8 Production. Blog. School Library Journal (blog.schoollibraryjournal.com)։ Վերցված է 22 August 2012 
  11. Masson Jeffrey Moussaieff (1980)։ The Oceanic Feeling: The Origins of Religious Sentiment in Ancient India։ Dordrecht, Holland: D. Reidel։ ISBN 90-277-1050-3 
  12. Barbara Sleigh: Jessamy (London: Collins, 1967), p. 7.
  13. «Frances Hodgson Burnett» (անգլերեն)։ IMDb։ Վերցված է 2016-01-03