Խոտի դեզ Ժիվերնիում (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոտի դեզ Ժիվերնիում
տեսակգեղանկար
նկարիչԿլոդ Մոնե[1]
տարի1880[1]
բարձրություն64,5 սանտիմետր[1]
լայնություն87 սանտիմետր[1]
ուղղությունիմպրեսիոնիզմ
ժանրբնանկար
նյություղաներկ և կտավ
գտնվում էՊուշկինի անվան Կերպարվեստի թանգարան[1]
հավաքածուՊուշկինի անվան Կերպարվեստի թանգարան[1]
սեփականատերԻվան Մորոզով
http://www.arts-museum.ru/data/fonds/europe_and_america/j/2001_3000/6080_Stog_sena_okolo_Zhiverni/index.php, http://www.newestmuseum.ru/data/authors/m/monet_claude/haystack_at_giverny.php կայք
Ծանոթագրություններ

«Խոտի դեզ Ժիվերնիում» («ֆր.՝ Une meule près de Giverny»), ֆրանսիացի իմպրեսիոնիստ նկարիչ Կլոդ Մոնեի նկարը, որը ներկայում ընդգրկված է Մոսկվայի Ալեքսանդր Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանի հավաքածուում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում պատկերված է խոտի դեզ՝ մասամբ ստվերված մարգագետնում, նկարի խորքում՝ ձախ կողմում, գտնվում է ևս մեկ դեզ՝ լուսավորված արևի լույսով։ Մարգագետնի սահմանի երկայքնով բարդիների շարք է, հեռավոր պլանում՝ բլրի լանջ։ Ձախ կողմի ներքևի անկյունում նարնջագույն ներկով արված է նկարչի ստորագրությունը՝ Claude Monet[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլոդ Մոնեն Ժիվերնիում բնակություն է հաստատել 1883 թվականին և այնտեղ ստեղծել է դեզեր պատկերող բազմաթիվ նկարներ, ներառյալ «Դեզեր» հայտնի շարքը, որն ստեղծել է 1889-1891 թվականներին։ Պուշկինի թանգարանում պահվող կտավը չի մտնում այդ շարքի մեջ, և համարվում է, որ այն ստեղծվել է 1884-1889 թվականների ընթացքում[3]։

19-րդ դարի վերջին նկարը հայտնվել է ֆրանսիացի դերասան Ժան Բատիստ Ֆորի հավաքածուում, ընդ որում՝ նրա մոտ գտնվելու ընթացքում նկարը համարվել է 1889 թվականին ստեղծված։

1906 թվականին նկարը գնել է Պոլ Դյուրան Ռուելը և 1907 թվականի գարնանն այն վաճառել ռուս արդյունաբերող և կոլեկցիոներ Իվան Մորոզովին։ Պահպանվել է Դյուրան Ռուելի նամակը, որը թվագրվում է 1907 թվականի մայիսի 27-ով, որում նա հաստատում է Իվան Մորոզովի կողմից 50000 ֆրանկ ստանալը Մոնեի երկու նկարների համար։ Նույն թվականի հոկտեմբերի 2-ին նկարը հասել է Մոսկվա[3]։ Հիշատակված երկրորդ նկարը՝ «Այգու անկյուն Մոնժերոնում» նկարն է, որը ներկայում գտնվում է Էրմիտաժի հավաքածուում։ Հայտնի է, որ նրա համար Մորոզովը վճարել է 40000 ֆրանկ[4], հետևաբար «Խոտի դեզ Ժիվերնիում» նկարն արժեցել է 10000 ֆրանկ։ Բորիս Տերնովեցը Նոր արևմտյան արվեստի թանգարանի ձեռագիր կատալոգում սխալմամբ նշել է, որ Մորոզովը նկարը 1908 թվականին ձեռք է բերել 25000 ֆրանկով[5]։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Մորոզովի հավաքածուն ազգայնացվել է։ Այլ նկարների հետ իասին «Խոտի դեզ Ժիվերնիում» կտավը հայտնվել է Նոր արևմտյան արվեստի պետական թանգարանում իսկ 1948 թվականին թանգարանի լուծարումից հետո փոխանցվել է Ալեքսանդր Պուշկինի անվան գեղարվեստի պետական թանգարանին[6]։

Գոյություն ունեն նկարի մի քանի տարբերակներ, որոնք միմյանցից տարբերվում են լուսավորությամբ, դեզերի թվով (մեկից երեք) և ստաֆաժային ֆիգուրների ավելացմամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Барская А. Г., Костеневич, А. Г. Французская живопись. Вторая половина XIX — XX век. Каталог (Государственный Эрмитаж. Собрание западноевропейской живописи). — Л.: Искусство, 1991. — 473 с.
  • Бессонова М. А., Георгиевская Е. Б. Франция второй половины XIX — XX века. Собрание живописи / Государственный музей изобразительных искусств имени А. С. Пушкина. — М.: Красная площадь, 2001. — 399 с. — ISBN 5-900743-58-6
  • Братья Морозовы. Великие русские коллекционеры: каталог выставки / Государственный Эрмитаж; Государственный музей изобразительных искусств имени А. С. Пушкина. — СПб.: Изд-во Гос. Эрмитажа, 2019. — 368 с. — ISBN 978-5-93572-861-8