1806 թվականից ապրել է Իսպանիայում, մասնակցել ֆրանսիական օկուպացիայի դեմ իսպանական ժողովրդի պայքարին։ 1810 թվականին, Ամերիկայում իսպանական գաղութների անկախության համար մղվող պատերազմի սկզբին, վերադարձել է Չիլի։ 1811 թվականին կատարել է զինվորական հեղաշրջում, արձակել կոնգրեսը, հաստատել դիկտատուրա։ Իրականացրել է հայրենասիրական ազատագրական շարժման դիրքերն ամրապնդող միջոցառումներ (1812 թվականին մտցրել է սահմանադրություն, բացել է ազգային ինստիտուտ, ազգային գրադարաններ, սկսել է հրատարակել չիլիական առաջին՝ «Aurora» թերթը)։ Ռանկագուայի մոտ ճակատամարտում (1814) հայրենասերների պարտությունից հետո Կառերան հեռացել է երկրից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 271)։