Խոսելիտո (երգիչ)
Խոսելիտո իսպ.՝ Joselito | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 11, 1943[1] (81 տարեկան) |
Ծննդավայր | Բեաս դե Սեգուրա, Խաեն, Անդալուզիա, Իսպանիա[2] |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Մասնագիտություն | դերասան, երգիչ, երաժիշտ և մանկական դերասան |
Խոսելիտո (իսպ.՝ Joselito, լրիվ անունը՝ José Jiménez Fernández, փետրվարի 11, 1943[1], Բեաս դե Սեգուրա, Խաեն, Անդալուզիա, Իսպանիա[2]), իսպանացի երգիչ և դերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապագա երգչին նկատել է ֆրանսիացի «օպերետի թագավոր» Լուիս Մարիանոն, ով դարձել է նրա ուսուցիչն ու տարել նրան Ֆրանսիա, որտեղ Խոսելիտոն առաջին անգամ ելույթ է ունեցել հեռուստատեսությամբ։
Ճանաչման է արժանացել 1956 թվականին թողարկված «Փոքրիկ սոխակ» («El pequeño ruiseñor») ֆիլմում՝ Խոսելիտո անունով հրաշալի ձայնով տղայի դերի շնորհիվ, ինչից հետո շարունակել է մարմնավորել նույն հերոսին երաժշտական ֆիլմերի մի ամբողջ շարքում։
Քանի որ Խոսելիտոյի ֆիլմերը մեծ ժողովրդականություն են վայելել Լատինական Ամերիկայում, նրա մասնակցությամբ մի քանի ֆիլմեր են նկարահանվել Մեքսիկայում։
Տասնչորս ֆիլմերում նկարահանվելու շնորհիվ արժանացել է միջազգային փառքի և վաստակել մեծ գումարներ բավական վաղ տարիքում։ Նա նույնիսկ ելույթ է ունեցել Հավանայում Չե Գևարայի ու Ֆիդել Կաստրոյի համար[3]։ Խեսոլիտոյի փառքը հասել է Միացյալ Նահանգներ, որտեղ նա մի քանի անգամ մասնակցել է «Էդ Սալիվանի շոուին»։ Համերգային շրջագայություններ է կատարել Լատինական Ամերիկայում ու բազմաթիվ այլ երկրներում։ Օրինակ՝ համերգ է տվել Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում 1965 թվականին։
Թողնելով երաժշտությունն ու կինոն՝ Խոսելիտոն 1970-ական թվականների առաջին կեսին մի քանի տարի անցկացրել է Անգոլայում։ Զանգվածային լրատվամիջոցների որոշ հրապարակումների համաձայն՝ աշխատել է պորտուգալական կառավարության համար[4]։
1991 թվականի օգոստոսի 29-ին Խոսելիտոն ձերբակալվել է Իսպանիայում. նրա մոտ հայտնաբերվել է 85 գրամ կոկաին[3], և նա BMW ավտոմեքենայի ղեկին 18-ամյա մի աղջկա ուղեկցությամբ[4]։ Խոսելիտոն մեղադրվել է թմրանյութերի առևտուր կատարելու համար և դատապարտվել 5 տարվա բանտարկության[5]։
1993 թվականին Խոսելիտոն, որը ժամկետից շուտ պայմանական ազատություն էր ստացել, կրկին ձերբակալվել է, այս անգամ՝ 0,5 կգ կոկաին վաճառելու փորձի համար[6]։ 1994 թվականին՝ ընդհանուր առմամբ բանտում երեք տարի անցկացնելուց հետո, կրկին պայմանականորեն ազատ է արձակվել ժամկետից շուտ։ 500 գրամ կոկաինի գործով դատը պետք է կայանար ավելի ուշ[6]։ Արդյունքում դատարանը որոշել է, որ ոստիկանությունն է նրան դրդել օրենքը խախտելու[7]։ 2002 թվականին հրատարակված և հեղինակի հավանության արժանացած կենսագրության համաձայն՝ Խոսելիտոն պնդել է, թե «բանտը լավագույնն է, որ պատահել է ինձ հետ [կյանքում]»։ Այնտեղ նա ազատվել է կոկաինի նկատմամբ ունեցած կախվածությունից և սովորել ենթարկվել որոշակի նորմերի (իսպ.՝ conformarse)[3]։
Ազատություն ձեռք բերելուց հետո Խոսելիտոն կրկին սկսել է զբաղվել երաժշտությամբ՝ մասնագիտանալով ռոմանտիկ բալլադների ժանրում։
2000-ական թվականներին երբեմն մասնակցել է հեռուստահաղորդումների։ Օրինակ՝ մասնակցել է «Supervivientes» («Survivor» հաղորդման իսպանական տարբերակը) ռեալիթի շոուին և TVE ալիքի «Cine de barrio» հաղորդման մի քանի թողարկումների։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- El pequeño ruiseñor (1956)
- Սոխակի երգը (Saeta del ruiseñor, 1957)
- Սոխակը լեռներում (El ruiseñor de las cumbres, 1958)
- Լսիր իմ երգը (Escucha mi canción, 1958)
- Las aventuras de Joselito y Pulgarcito (1959)
- El pequeño coronel (1959)
- Aventuras de Joselito en América (1960)
- Bello recuerdo (1961)
- Երկու փոքրիկ խարդախներ (Los dos golfillos, 1961)
- Սպիտակ ձի ('El caballo blanco, 1962)
- Թոմիի գաղտնիքը (El secreto de Tomy, 1963)
- Loca juventud (1965)
- Պեդրիտո դե Անդիայի նոր կյանքը (La vida nueva de Pedrito de Andía, 1965)
- El falso heredero (1966)
- Prisionero en la ciudad (1969)
- Շատ իսպանական կինո (2009) — El José
- Torrente 4 (2011)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ 3,0 3,1 3,2 «Joselito: "La cárcel es lo mejor que me ha pasado"». La Voz de Asturias (իսպաներեն). 2003 թ․ մարտի 3. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 27-ին.
- ↑ 4,0 4,1 «La juez dicta prisión incondicional para el excantante Joselito». EL PAÍS (իսպաներեն). 1991 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «Joselito, condenado a cinco años de prisión por traficar con cocaína». EL PAÍS (իսպաներեն). 1991 թ․ դեկտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 1-ին.
- ↑ 6,0 6,1 «Joselito deja la cárcel tras cumplir tres años y en espera de otro juicio». EL PAÍS (իսպաներեն). 1994 թ․ օգոստոսի 18. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «Las tentaciones de Joselito». EL PAÍS (իսպաներեն). 1994 թ․ նոյեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 27-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Manuel Manzano. La jaula del ruiseñor: La biografía autorizada de Joselito. Ediciones Martínez Roca, 2002.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խոսելիտո (անգլ.) Internet Movie Database կայքում
- Խոսելիտոյի մասին EL PAÍS կայքում
|