Խոան Սեբաստիան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խոան Սեբաստիան
Joan Sebastian Pepsi Center.jpg
Ծնվել էապրիլի 8, 1951(1951-04-08)[1]
Juliantla, Գեռերո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ԵրկիրFlag of Mexico.svg Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մահացել էհուլիսի 13, 2015(2015-07-13)[1] (64 տարեկանում)
Գեռերո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտությունհեղինակ-կատարող, դերասան, բանաստեղծ, երաժշտական պրոդյուսեր և հեռուստատեսային դերասան
ԼեյբլMusart?
ԱմուսինMaribel Guardia?
ՊարգևներBillboard Latin Music Hall of Fame?, Lo Nuestro Excellence Award?, Ohtli Award?, Latin Songwriters Hall of Fame?, Latin Grammy Award for Best Regional Mexican Song?, Latin Grammy Award for Best Regional Mexican Song?, Latin Grammy Award for Best Banda Album?, Latin Grammy Award for Best Banda Album?, Grammy Award for Best Mexican/Mexican-American Album?, Grammy Award for Best Mexican/Mexican-American Album? և Latin Grammy Award for Best Grupero Album?
Կայքjoansebastian.com
Joan Sebastian Վիքիպահեստում

Խոսե Մանուել Ֆիգերոա Ֆիգերոա (իսպ.՝ José Manuel Figueroa Figueroa)[2][3], հայտնի է որպես Խոան Սեբաստիան (իսպ.՝ Joan Sebastian, (արտասանություն: [xoˈan seβaˈstjan]), ապրիլի 8, 1951(1951-04-08)[1], Juliantla, Գեռերո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - հուլիսի 13, 2015(2015-07-13)[1], Գեռերո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի երգիչ, երգահան[4][5]: Գրել է ավելի քան 1000 երգ, այդ թվում երգեր Վիսենտե Ֆերնանդեսի, Պեպե Ագիլարի, Ռոսիո Դուրկալի համար[6]: Նրա երաժշտությունը լատինական փոփի, ռանչերայի և գրուպերայի խառնուրդ է: Յոթ անգամ արժանացել է Լատինական Գրեմմի մրցանակի, հինգ անգամ՝ Գրեմմի մրցանակի: Գրեմմիի պատմության մեջ ամենաշատ գրեմմի մրցանակ ունեցող մեքսիկացի երաժիշտն է[7]:

Հանդես է եկել նաև որպես դերասան: Դերասանական դեբյուտը կայացել է 1996 թվականին մեքսիկական «Tú y Yo» (Դուք և ես) հեռուստասերիալում, որտեղ նրա խաղընկերն է եղել նախկին կինը և որդու՝ Խուլիանի մայրը՝ Մարիբել Գուարդիան: Մահացել է 64 տարեկան հասակում՝ ոսկորի քաղցկեղից: ԱՄՆ-ում Սեբաստիանն ունեցել է երկու թիվ 1 ալբոմները Billboard Top Latin Album-ում և յոթ լավագույն երգերը Hot Latin Song-ում[8]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեբաստիանը ծնվել է Գեռերո նահանգի Խուլիանտլա քաղաքում: Երաժշտություն գրել սկսել է յոթ տարեկան հասակից[9]: Ութ տարեկան էր, երբ մայրը նրան տարավ Գուանախուատոյի դպրոցներից մեկը, որտեղ սովորելուց երեք տարի հետո նա վերադարձավ հայրենի քաղաք[10]: 14 տարեկան հասակում հայրը Սեբաստիանին ուղարկում է Մորելոսի մենաստաններից մեկը, որտեղ նա գտնվում է հայր Դավիթ Սալգադոյի խնամքի ներքո, սովորում է Conciliar de San José սեմինարիայում, սակայն գիտակցում է, որ ուզում է իր կարիերան շարունակել որպես երաժիշտ և հեռանում է սեմինարիայից՝ իրեն նվիրելով երաժշտությանը[10]:

Երաժշտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան երաժշտական կարիերան սկսելը, Սեբաստիանը Օաստեպեկի առողջարանում եղել է վարչական աշխատող, որտեղ երգում էր ինտերկոմով: 1968 թվականին Սեբաստիանը հանդիպում է մեքսիկացի դերասանուհի Անխելիկա Մարիային, ով խնդրում է, որ Սեբաստիանը երգի իր համար[9] և խորհուրդ տալիս նրան ձայնագրելու երգերը և դրանք հանձնելու երաժշտական պրոդյուսեր Էդուարդո Մագալանեսին, չնայած Սեբաստիանին չի հաջողվում նրան երբևէ հանդիպել[11]: Մեխիկո տեղափոխվելով՝ Սեբաստիանը Discos Capitals ձայնագրման ստուդիային խնդրում է լսելու և ձայնագրելու իր երգերը[12]: 1974 թվականին նա ձայնագրում է իր առաջին «Pedro Parrandas» ալբոմը և հանրությունից դրական արձագանք է ստանում[9]:

1977 թվականին Սեբաստիանը թողնում է իր օրինական անունը՝ Խոսե Մանուել Ֆիգերոան և, ի պատիվ Սան Սեբաստիանի, որտեղ նա նախկինում աշխատել էր, վերցնում Խուան Սեբաստիան գեղարվեստական անունը[10]: Նույն տարում նա պայմանագիր է կնքում «Musart» ձայնագրման ստուդիայի հետ: 2000 թվականին Սեբաստիանը թողարկում է «Secreto de Amor»[13]: Ալբոմն ու ալբոմի վերնագիր երգն արժանացել են Premio Lo Nuestro 2001 մրցանակին[14]:

2006 թվականին բեղուն երաժշտական գործունեության համար Սեբաստիանն արժանանում է Billboard Latin Music Hall of Fame-ի[15]: Կոմպոզիտորների, հեղինակների ու հրատարակիչների ամերիկյան ընկերության կողմից երեք անգամ արժանացել է «Տարվա երգահան» կոչմանը և 2007 թվականին պարգևատրվել Golden Note Award մրցանակով[16]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեբաստիանը ութ երեխա է ունեցել հինգ տարբեր կանանցից: Նրանք են՝ Խոսե Մանուել Գիգուերոա (երգիչ, կոմպոզիտոր), Խուան Սեբաստիան Ֆիգուերոա-Գոնսալեզ, Տրիգո դե Խեսուս Ֆիգուերոա-Գոնսալես (երեք երեխա ունեցել է առաջին կնոջից՝ Տերեսա Գոնսալեսից), Սարելեա Ֆիգուերոա-Օկամպո, Մարկոս Խուլիան Ֆիգուերոա-Ֆերնանդես (Մարիբել Գուարդիայի որդին), Խոանա Մարսելիա Ֆիգուերոա-Էսպին, Խուլիանա Խոերի Ֆիգուերոա-Ալոնսո և Դ՛Յավե Ֆիգուերոա-Էսպին: Նրա երկրորդ որդուն՝ Տրիգոյին, գլխից կրակել են Խոան Սեբաստաիանի 2006 թվականի օգոստոսի 27-ի Տեխասի համերգի ժամանակ: Տրիգոն փորձում էր վերահսկել համերգը շոուի ընթացքում: Նրան տեղափոխում են ՄքԱլեն բժշկական կենտրոոն, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվում[17][18]:

2010 թվականի հունիսի12-ին Խուան Սեբաստիան կրտսերին Կուերնավակայում կրակում և սպանում են, երբ նա ընկերների հետ ժամանում է գիշերային ակումբ և նրանց հրաժարվում են ներս թողնել[19]: Երգիչը հայտնում է, որ որդու մահը կապ չունի մեքսիկական նարկոկարտելների հետ[20]:

Հիվանդություն, մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին Սեբաստիանի մոտ ախտորոշվում է ոսկորի քաղցկեղ: Նա բուժում է ստանում, սակայն 2007 թվականին հիվանդությունը կրկին գլուխ է բարձրացնում: 2012 թվականի հուլիսի 26-ին համերգի ժամանակ նա հայտարարում է, որ հիվանությունը կրկին վերադարձել է: 2014 թվականին Սակատեկասում համերգի ժամանակ ՍԵբաստիանը հայտարարում է, որ քաղցկեղի դեմ պայքարում է չորրորդ անգամ:

Մահից շաբաթներ առաջ նա լրատվամիջոցների համար հաստատել է, որ հոսպիտալացվել է և ենթարկվել քաղցկեղի բուժման բժիշկների հսկողության ներքո: Խուան Սեբաստիանը մահացել է 64 տարեկան հասակում Կրուս դե լա Սիեռա ռանչոյում ոսկորի քաղցկեղից[21][8][22]:

Թաղված է Խուլիանտլայի գերեզմանատանը, որդու՝ Տրիգոյի շիրիմին կից[23]:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական գործունեության ընթացքում Սեբաստիանը ձայնագրել է հետևյալ երաժշտական ալբոմները[24][25][26]

Երաժշտական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Mi Mujer(1975)
  • Y Las Mariposas (1977)
  • Rumores (1985)
  • Oiga (1987)
  • Mascarada (1988)
  • Norteño (1989)
  • Bandido De Amores (1995)
  • Norteño Vol. 2 (1995)
  • El Peor De Tus Antojos (1995)
  • Con Mariachi (1996)
  • Tu Y Yo (1996)
  • Gracias Por Tanto Amor (1998)
  • Rey Del Jaripeo (1999)
  • Nostalgia Y Recuerdos (2000)
  • Secreto De Amor (2000)
  • Cariño Como Tu (2001)
  • Con Mariachi Vargas De Tecalitlan (2001)
  • Afortunado (2002)
  • Lo Dijo el Corazón (2002)
  • Mujeres Bonitas (2004)
  • Que Amarren a Cupido (2004)
  • Inventario]] (2005)
  • Canta Para Ti (2006)
  • De Relajo y Pa Bailar (2006)
  • Mas Alla Del Sol (2006)
  • No Es De Madera (2007)
  • Pegadito al Corazón (2009)
  • Huevos Rancheros (2011)
  • Un Lujo (2012)
  • 13 Celebrando El 13 (2013)

Մրցանակներ, անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Անվանակարգ Աշխատանք Արդյունք Ծանոթագրություն
2002 Գրեմմի Գրեմմի մրցանակ լավագույն մեքսիկական ալբոմի համար Lo Dijo El Corazón Հաղթանակ [27]
Լատինական Գրեմմի մրցանակ Լատինական Գրեմմի մրցանակ լավագույն գրուպերո ալբոմի համար Հաղթանակ [28]
2003 Գրեմմի մրցանակ Գրեմմի մրցանակ լավագույն մեքսիկական/ամերիկյան ալբոմի համար Afortunado Հաղթանակ [27]
Լատինական Գրեմմի մրցանակ Լատինական Գրեմմի մրցանակ լավագույն տարածաշրջանային մեքսիկական երգի համար Afortunado Հաղթանակ [28]
Լատինական Գրեմմի մրցանակ Best Banda Album-ի համար Afortunado Հաղթանակ [28]
2006 Գրեմմի մրցանակ Գրեմմի մրցանակ լավագույն Banda Album-ի համար Más Allá Del Sol Հաղթանակ [27]
Լատինական Գրեմմի մրցանակ Լավագույն Banda Album Հաղթանակ [28]
Լավագույն գրուպերո ալբոմ En El Auditorio Nacional Հաղթանակ [28]
2008 Գրեմմի մրցանակ Լավագույն Banda Album No Es De Madera Հաղթանակ [27]
Լատինական Գրեմմի մրցանակ Լավագույն տարաշածրջանային մեքսիկական երգ Estos Celos Հաղթանակ [28]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. «Biografía Jose Manuel Figueroa Figueroa Joan Sebastian QEPD»։ Cobos.tv (Spanish)։ Վերցված է 17 July 2015 
  3. Edmundo Perez Que me entierren con narcocorridos 2012 "... de Marco Enrique Yépez Uribe, el Jarocho o el Comandante Alex, principal testigo de la PGR, era un rancho situado en Juliantla, Guerrero, propiedad del cantante José Manuel Figueroa, conocido artísticamente como Joan Sebastian.
  4. «Muere el cantante Joan Sebastian»։ Televisa (Spanish)։ 13 July 2015։ Վերցված է 14 July 2015 
  5. Joan Sebastian dies at age 64, latintimes.com; accessed 15 July 2015.
  6. «Muere Joan Sebastian, el cantautor mexicano»։ El Mundo (Spanish) (Unidad Editorial)։ 14 July 2015։ Վերցված է 14 July 2015 
  7. «Caballo le rompe cuatro costillas a Joan Sebastian»։ El Universal (Spanish)։ 5 May 2011։ Վերցված է 14 July 2015 
  8. 8,0 8,1 Cobo Leila (13 July 2015)։ «Joan Sebastian, Mexican Music Superstar, Dies at 64»։ Billboard։ Prometheus Global Media։ Վերցված է 14 July 2015 
  9. 9,0 9,1 9,2 Pyror Tom (30 April 2004)։ «Joan Sebastian: The People's Poet»։ ASCAP։ Վերցված է 14 July 2015 
  10. 10,0 10,1 10,2 Bonacich Drago։ «Joan Sebastían Biography»։ Allmusic. Rovi Corporation։ Վերցված է 13 July 2015 
  11. «Joan Sebastian y su camino al éxito»։ La Opinión (Spanish)։ 13 July 2015։ Վերցված է 14 July 2015 
  12. «State Farm Arena Welcomes Los Tigres del Norte and Joan Sebastian»։ Best Hotels in McAllen։ 21 August 2014։ Վերցված է 14 July 2015 
  13. «American certifications – "Sebastian, Joan"»։ Recording Industry Association of America։ Վերցված է 14 July 2015  If necessary, click Advanced, then click Type, then select Latin, then click SEARCH
  14. «Arrasa Son by Four con premios Lo Nuestro»։ El Universal (Spanish)։ 10 February 2001։ Վերցված է 14 July 2015 
  15. Cobo Leila (29 April 2006)։ «Hall of Fame Inductee Joan Sebastian Inspires Others»։ Billboard (Nielsen Business Media) 118 (17): 6։ ISSN 0006-2510։ Վերցված է 20 September 2014 
  16. «15th Annual Latin Music Awards - Joan Sebastian»։ ASCAP։ 21 April 2007։ Վերցված է 15 July 2015 
  17. Carmen Burgueño Encontrando El Camino de Luz y Verdad 2007 - Page 251 "Por si no lo conoces, Joan Sebastián es un cantante Mexicano. En un recital que hizo el cantante en Texas, aparentemente su hijo trataba de frenar a los fanáticos de su padre que intentaban invadir el escenario. Uno de los fanáticos sacó un ..."
  18. Francisco Pérez Abellán Crimen y criminales II. Claves para entender el mundo del crimen 2010, p. 73; "No es un fenómeno nuevo: en los últimos dos años, varios cantantes han sido asesinados. En 1992, Chalina Sánchez, al que se le supone creador del narcocorrido, fue suprimido. Hace unos años, Trigo Figueroa, hijo de Joan Sebastián, fue .."
  19. Asesinan a hijo de Joan Sebastian, ElUniversal.com.mx; accessed 15 July 2015.
  20. Farrell Paul (July 13, 2015)։ «Joan Sebastian Dead: 5 Fast Facts You Need to Know»։ Heavy.com։ Վերցված է July 16, 2015 
  21. Tinoco Armando (13 July 2015)։ «Joan Sebastian Dies: 'El Rey Del Jaripeo' Dead At 64, Loses Battle With Cancer»։ Latin Times։ Վերցված է 14 July 2015 
  22. «Mexican ballad singer Joan Sebastian dies at age 64»։ Denver Post։ 13 July 2015։ Վերցված է 14 July 2015 
  23. Rubiano Andrés (18 July 2015)։ «Joan Sebastian fue sepultado en su pueblo natal, Juliantla (Fotos)»։ People en Español (Spanish)։ Time Inc.։ Վերցված է 2 August 2015 
  24. «Un recorrido por la discografía completa del fallecido cantante mexicano, Joan Sebastian» (Spanish)։ Telemundo։ July 16, 2015։ Վերցված է 17 July 2015 
  25. «Joan Sebastian - Discography»։ Allmusic։ Rovi։ Վերցված է 14 July 2015 
  26. «Discografia»։ Joan Sebastian Pagina Oficial (իսպաներեն)։ Արխիվացված է օրիգինալից 26 November 2013-ին։ Վերցված է 14 July 2015 
  27. 27,0 27,1 27,2 27,3 «Grammy Past Winners Search "Joan Sebastian"»։ The Grammys։ The Recording Academy։ Վերցված է 14 February 2015 
  28. 28,0 28,1 28,2 28,3 28,4 28,5 «Latin Grammy Past Winners Search "Joan Sebastian"»։ The Latin Grammys (Spanish)։ The Latin Recording Academy։ Վերցված է 9 February 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]