Խնամակալը (ֆիլմ, 2001)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խնամակալը
հինդի՝ वन टू का फोर
Երկիր Հնդկաստան
Ժանրթրիլեր, մարտաֆիլմ և կինոկատակերգություն
Թվական2001
Լեզուհինդի
ՌեժիսորՇաշիլալ Նայիր
ՊրոդյուսերՆազիր Ահմեդ
Սցենարի հեղինակՍանջայ Չհել
ԴերակատարներՇախրուխ Խան, Ջուհի Չավլա և Ջեքի Շրոֆ
ՕպերատորՍ. Կումար
ԵրաժշտությունԱ․ Ռ․ Ռահման
Նկարահանման վայրՄալայզիա
Տևողություն170 րոպե

Խնամակալը կամ Երբ մնում ես մենակ (հինդի՝ वन टू का फ़ोर, ուրդու՝ ون ٹو کا فور, One 2 Ka 4), հնդկական քրեական դրամա, որի ռեժիսորը Շաշիլալ Կ․ Նաիրն է։ Վարձույթով է տրվել 2011 թվականի մարտի 30-ին։ Գլխավոր դերերում հանդես են եկել Շահրուխ Խանը, Ջուհի Չավլան և Ջեքի Շրոֆը։ Ֆիլմը նկարահանվել է «Լավ ոստիկանը» (1991) ամերիկյան ժապավենի վերամշակմամբ։ Վարձույթում ձախողվել է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոստիկանական հատուկ ստորաբաժանումում են աշխատում երկու գործընկերներ՝ Ջավեդը և Արունը։ Ջավեդը ամուրի է, որը դաստիարակում է չորս երեխաների։ Արունը, ընդհակառակը, անուղղելի ամուրի է։

Նրանք միասին ձեռբակալում են ԿԿՎ-ի նարկոբարոնին, որին հաջողվում է իր կապերի օգնությամբ ազատվել։ Որոշ ժամանակ անց Ջավեդը սպանվում է հերթական օպրերացիայի ընթացքում։ Նրա կտակի համաձայն՝ երեխաների խնամակալությունը հանձնվում է Արունին։ Բայց նա չի կարողանում տանել երեխաներին, երեխաներն էլ չեն սիրում նրան։ Տնային տնտեսուհի Գիտան, որը հարազատի պես սիրում է երեխաներին, օգնում է հարթել սուր անկյունները։ Այդուհանդերձ Արունը Ջավեդի մարդասպանին գտնելու հույսը չի կորցնում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեր Դերասան
Արուն Վերմա Շահրուխ Խանը
Գիտա Չաուդհարի Ջուհի Չավլան
Ջավեդ Աբբաս Ջեքի Շրոֆ
Կրիշան Կանթ Վիրմանի (ԿԿՎ) Նիրմալ Պանդեյ
Չամպակ Դիլիպ Ջոշի
տեսուչ Սավանթ Ռաջ Զութշի
կոմիսար Ակաշ Խուրանա
Բիպաշա Սախիլա Չադա
ինսպեկտոր Ռաջենդրա Սուրեշ Չաթվալ
Մադհուլ Միթալ

Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

# ԱնվանումԿատարողներ Տևողություն
1. «Allay Allay»  Շաան, Սուկհվինդեր Սինգխ, Շրինիվաս 05:58
2. «Haye Dil Ki Bazi Laga»  Ալկա Յագնիկ, Սոնու Ինգամ 04:29
3. «I Am Sorry»  Ուդիտ Նարայան, Շաան, Շրինիվաս և Կավիտա Պաուդվալ 05:31
4. «Khamoshiyan Gungunane Lagi» (Part I)Լատա Մանգեշկար, Սոնու Նիգամ 05:27
5. «Khamoshiyan Gungunane Lagi» (Part II)Լատա Մանգեշկար, Սոնու Նիգամ 05:20
6. «One Two Ka Four»  Կլինտոն Սերեջո 03:29
7. «Osaka Muraiya»  Ռաջեշվարի, Սոնու Նիգամ 05:44
8. «Sona Nahin Na Sahi»  Ալկա Յագնիկ, Ուդիտ Նարայան 06:15