Jump to content

Խաչի կանգնեցում (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաչի կանգնեցում
տեսակեռապատկեր, խորանի նկար և գեղանկար
նկարիչՊիտեր Պաուլ Ռուբենս[1][2][3]
տարի1610[3][4]
բարձրություն460 ± 1 սանտիմետր[1]
լայնություն640 սանտիմետր[5] և 430 սանտիմետր[1]
ուղղությունբարոկկո[3]
ժանրհոգևոր արվեստ[1]
նյություղաներկ[1] և կաղնու փայտ
գտնվում էՍուրբ Աստվածամոր տաճար[1], St Walburga Church? և Լուվր
հավաքածուՍուրբ Աստվածամոր տաճար[1]
քաղաքԱնտվերպեն[1]
հիմնական թեմաԽաչի բարձրացում
հատվածն էThe miracle of Saint Walburga?, Raising of the Cross: Sts Eligius and Catherine?, Raising of the Cross: Sts Amand and Walpurgis?, Elevation of the Cross (central panel)?, Elevation of the Cross (right panel)? և Angel?
մասն էlist of masterpieces of Flanders?
կայք
Ծանոթագրություններ
 The Raising of the Cross by Rubens in Onze-Lieve-Vrouwekathedraal (Antwerp) Վիքիպահեստում

Խաչի կանգնեցում, նիդերլանդացի նկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսի[6] եռածավալ` եռափեղկ նկար (տրիպտիխ), նկարված 1610-1611 թվականներին։ Ռուբենսը այս կտավը ստեղծել է Իտալիան լքելուց հետո, Ֆլանդրիա (Բելգիա) վերադառնալու համար։

Այս կտավը հստակորեն պատկերում է իտալական վերածննդի և բարոկկո ոճի նկարիչներ Կարավաջոյի, Տիցիանի և Միքելանջելոյի ազդեցությունը Ռուբենսի վրա։ Բայց, նախ և առաջ, այս կտավը Ռուբենսին տալիս է իր ժամանակի նիդերլանդացի նկարչության իսկական վարպետի կարգավիճակ։ Բացի այդ, եռածավալ նկարը նաև ազդարարում է բարոկկոյի շրջանի գալուստը։

Ռուբենսի ստեղծագործությունը բաժանված է երեք հստակ մասի։ Ձախ կողմում ներկայացված են սուրբ Մարիամ Մագդաղենացին և մի խումբ կանայք, որոնք ձեռքին երեխա են պահում։ Ներքևի հատվածում պատկերվել են Սուրբ Հովհաննեսը և Կույսը։ Աջ պաննոյում երևում է հռոմեական բանակը։ Եվ ի վերջո, կենտրոնական պաննոն երևան է հանում մկանուտ տղամարդկանց բազմության լարվածությունը, ովքեր փորձում են բարձրացնել խաչը և խաչի վրա գտնվող Հիսուսին[7]։

Կտավը այժմ գտնվում է Բելգիայի Անտվերպեն քաղաքի Սուրբ Աստվածամոր տաճարում, Ռուբենսի այլ գործերի կողքին:Նապոլեոն Բոնապարտ կայսեր կառավարման ժամանակ կայսրը կտավը տարել է Փարիզ «Խաչից իջեցումը» կտավի հետ միասին և միայն 1815 թվականին Ռուբենսի երկու նկարները վերադարձան Անտվերպեն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 http://www.rubensonline.be/showdetail.asp?artworkID=100298
  2. http://kmska.be/collection/work/data/10012
  3. 3,0 3,1 3,2 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  4. RKDimages (նիդերլ.)
  5. http://www.lukasweb.be/nl/foto/de-kruisoprichting
  6. «Հայկական Հանրագիտարան». www.encyclopedia.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.
  7. «Discover painter, court painter, draftsman Peter Paul Rubens». rkd.nl (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաչի կանգնեցում (նկար)» հոդվածին։