Խաչիկ Սոնգոտյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խաչիկ Սոնգոտյան
Ծնվել է մարտի 23, 1843(1843-03-23)
Մահացել է հունվարի 24, 1907(1907-01-24) (63 տարեկանում)
Մահվան վայր Գեռլա, Cluj County, Ռումինիա
Ազգություն հայ
Մասնագիտություն պատմաբան, հայագետ, ազգագրագետ և թարգմանիչ

Խաչիկ Հովհաննեսի Սոնգատյան (Աստվածատրյան) (Սոնգոտ Քրիշտոֆ, գերմ.՝ Szongott Kristof), (մարտի 23, 1843, Սարոշ-Բոգատ - հունվարի 24, 1907, Գեռլա), հայագետ-պատմաբան, ազգագրագետ, հրապարակագիր, թարգմանիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1863 թվականից դասավանդել է Գեռլայի հայկական դպրոցում, որը 1894 թվականին պետականացվել է և վերածվել գիմնազիայի, ապա Խաչիկ Սոնգոտյանը եղել է վերատեսուչ (մինչև 1903 թվական)։ 1887-1907 թվականներին հրատարակել է «Արմենիա» ամսագիրը, աշխատակցել «Արևելք», «Մշակ» և այլ պարբերականների։ Հեղինակ է «Սամոշույվար (Գեռլա)՝ հունգարահայերի մետրոպոլիսը գրով և պատկերներով» (հունգարերեն, 1893) և «Սամոշույվար ազատ թագավորական քաղաքի մենագրությունը, 1700-1900 թվականներին» պատմագիտական աշխատությունների։ «Հունգարահայ գերդաստանների տոհմանունները» (հունգարերեն, 1898) գրքում տվել է Հունգարիայի հայ տոհմանունների ծագումը, ստուգաբանությունը։ 1903 թվականին տպագրվել է Սոնգատյանի «Հունգարահայ ազգագրություն» գիրքը, 1906 թվականին՝ «Հունգարների ծագումը և նրանց նախահայրենիքը»։ Հունգարերեն է թարգմանել Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» (1892), հայերեն՝ Շ․ Պետեֆիի ստեղծագործություններից։ Սոնգատյանի ջանքերով ստեղծվել է Գեռլայի հայկական թանգարանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 508 CC-BY-SA-icon-80x15.png