Խաղաղօվկիանոսյան մանուշակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խաղաղօվկիանոսյան մանուշակ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Մալպիգիածաղկավորներ (Malpighiales)
Ընտանիք Մանուշակազգիներ (Violaceae)
Ցեղ Մանուշակ (Viola)
Տեսակ Խաղաղօվկիանոսյան մանուշակ (V. pacifica)
Միջազգային անվանում
Viola pacifica

Խաղաղօվկիանոսյան մանուշակ (լատ.՝ Vīola pacīfica), մանուշակազգիների ընտանիքի մանուշակների ցեղի ծաղկավոր բազմամյա բույս:

Բուսաբանական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմամյա վայրի բույս է՝ մինչև 20 սմ բարձրությամբ: Վերնարմատը ծռված է, 0,5-5 սմ երկարությամբ և 0,6 սմ հաստությամբ:

Տերևները ձվաձև կամ երկարավուն են, խիտ թփով:

5-9 մմ երկարությամբ ծաղկակոթը մերկ է, սրածայր, գտնվում է ծաղկաբնի միջին մասում: Տերևները երկարատերև և ձվաձև են: Ծաղիկները սպիտակ գույնի են: Հանդիսանում է կլեյստոգամիա (բույսերի ինքնափոշոտումը և ինքնաբեղմնավորումը կլեյստոգամ ծաղիկներում, որոնք սովորաբար չբացվող են, մանր, աննշան): Գարնանը բույսի մեջ անցյալ տարվա չոր տերևները գրեթե միշտ ներկա են:

Պտուղը օվալաձև տուփիկ է[1]:

Ծաղկում է գարնանը և ամռան սկզբին։

Քրոմոսոմների թիվը 2n=24 է:

Տարածվածություն և բաշխում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն աճում է ժայռերի և լանջերի վրա, թփերի և խոտերի մեջ[1]:

Նկարագրված է Վլադիվոստոկի հարևանությամբ:

Խաղաղօվկիանոսյան մանուշակը հանդիսանում է Ամուրի մարզի կարմիր գրքի հինգ տեսակներից մեկը:

Տարածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսի տարածման արեալն ընդգրկում է Հեռավոր Արևելքը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Цвелёв, Н. Н. Род Фиалка — Viola L. // Сосудистые растения советского Дальнего Востока : Плауновидные, Хвощевидные, Папоротниковидные, Голосеменные, Покрытосеменные (Цветковые) : в 8 т. / отв. ред. С. С. Харкевич. — Л. : Наука, 1987. — Т. 2 / ред. тома С. К. Черепанов. — С. 112. — 446 с. — 2000 экз. — ISBN 5-02-026590-X.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]