Խաղաղության եկեղեցիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաղաղության եկեղեցիներ
Churches of Peace in Jawor and Świdnica*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Swidnica - Kosciol Pokoju 1.jpg
Երկիր  Լեհաստան
Տիպ մշակութային
Չափանիշներ iii, iv, vi
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա
Կոորդինատներ 51°03′14″ հս․. լ. 16°11′46″ ավ. ե.HGЯO
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2001  (անհայտ նստաշրջան)
Համար 1054
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Խաղաղության եկեղեցիներ (լեհ.՝ Kościoły Pokoju, գերմ.՝ Friedenskirchen), փայտե խոշորագույն սրբազան կառույցներ Եվրոպայում (նստատեղերի թվով այդ կոչումը վիճարկում է Ֆինլանդիայի Կերիմյակի կոմունայի եկեղեցին)։ Տեղակայված են լեհական Սվիդնիցա և Յավոր քաղաքներում։ 2001 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն խաղաղության եկեղեցիները հռչակեցին համաշխարհային մշակութային ժառանգություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղաղության եկեղեցիները կառուցվել են 17-րդ դարի երկրորդ կեսին 1648 թվականի Վեստֆալյան հաշտությունից հետո, որը կնքվել է Երեսնամյա պատերազմից հետո (1618—1648)։ Բողոքական Շվեդիայի ճնշման տակ Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Ֆերդինանդ III-ը (դավանանքով՝ կաթոլիկ) սիլեզյան լյութերական-ավետարանչականներին թույլ տվեց տարածքում երեք եկեղեցիներ կառուցել, որոնք գտնվում էին նրա անմիջական կառավարման տակ։

Կայսեր համաձայնությունը պարունակում էր մի շարք լրացուցիչ սահմանափակումներ.

  • եկեղեցիները պետք է կառուցվեին միայն ոչ դիմացկուն նյութերից (փայտ, ծողտ, կավ, ավազ),
  • եկեղեցիները պետք է կառուցվեին միայն քաղաքի սահմաններից դուրս, քաղաքի պատերից թնդանոթային կրակոցի հեռավորության վրա,
  • եկեղեցիները չպետք է ունենային աշտարակներ, զանգակատներ, ինչպես նաև ունենային ավանդական ձև,
  • եկեղեցիները պետք է կառուցվեին մեկ տարվա ընթացքում,
  • կառուցումը պետք է կատարվեր բացառապես բողոքականների գումարով,
  • եկեղեցիներին կից չէր կարելի բացել ծխական դպրոցներ։

Ընդհանուր կառուցվեց երեք եկեղեցի՝ Գլոգուվում, Յավորում և Սվիդնիցայում (ներկայումս դրանցից պահպանվել են երկուսը. գլոգուվյան եկեղեցին այրվել է 1758 թվականին կայծակի հարվածից հետո)։

Չնայած սահմանափակումներին՝ խաղաղության եկեղեցիները դարձան խոշորագույն փայտե կրոնական կառույցները, կառուցման ժամանակ կիրառվել էին առաջադիմական ճարտարապետական և շինարարական լուծումներ։ Սվիդնիցայի խաղաղության եկեղեցին զբաղեցնում է 1180 քկմ և ունի 6000 հավատացյալ, Յավորի եկեղեցին՝ 1090 քկմ և 7500 հավատացյալ (3000 նստատեղ)։ Ֆիննական Կերիմյակի կոմունայի եկեղեցին ունի 3400 նստատեղ, բայց ամբողջական տարողությունը (կանգնելու տեղերով) կազմում է մոտ 5000 մարդ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվիդնիցա[խմբագրել | խմբագրել կոդը]

Յավոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլոգուվ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Worthmann, Ludwig, Führer durch die Friedenskirche zu Schweidnitz. Breslau 1929.
  • Kalinowski, Konstanty, Barock in Schlesien. München 1990. ISBN 3-422-06047-2.
  • Gruk, Wojciech, Silesian Churches of Peace and the Royal Hungarian Articular Churches. Possible Legal and Architectural Relations. In։ Protestantischer Kirchenbau der Frühen Neuzeit in Europa. Grundlagen und neue Forschungskonzepte. — Protestant Church Architecture in Early Modern Europe. Fundamntals and New Research Approaches. Regensburg 2015, p. 333-343. ISBN 978-3-7954-2942-3.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]