Լևոն Սաղաթելյանը ծնվել է Քուչակ (ՀԽՍՀԱպարանի շրջան) գյուղում։ 1908 թվականին ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, 1916 թվականին՝ Մոսկվայի առևտրի ինստիտուտը։ 1922-1925 թվականներին որպես քարտուղար աշխատել է Անդրկովկասի փոստ-հեռագրական կոմիսարիատում։ 1925 թվականին տեղափոխվել է Հայաստան և որպես տնտեսագետ աշխատել տարբեր վայրերում։ Նրա առաջին դրաման՝ «Մի կտոր հողի համար», բեմադրվել է 1923 թվականին, Թիֆլիսում։ Այնուհետև գրել է «Երկու կյանք» (1932), «Կարմիր մանյակ» (1947) և այլ դրամաներ, որոնք բեմադրվել են Անդրկովկասի հայկական թատրոններում։ Գրել է նաև «Եղնիկի արահետով» կինոսցենարը, «Արևի շողերով» մանկական օպերայիլիբրետոն։ Մահացել է Երևանում[1]։
↑Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 477-478
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 149)։