Լևոն Հակոբյան (մարզիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Հակոբյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 7, 1944(1944-11-07)
ԾննդավայրԹեհրան, Իրան
Մահացել էօգոստոսի 29, 2018(2018-08-29) (73 տարեկան)
Մահվան վայրՎոլգոգրադ, Ռուսաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունմարզիչ
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի I աստիճանի մեդալ

Հակոբյան Լևոն Հովհաննեսի (նոյեմբերի 7, 1944(1944-11-07), Թեհրան, Իրան - օգոստոսի 29, 2018(2018-08-29), Վոլգոգրադ, Ռուսաստան)[1], Խորհրդային և Ռուսաստանի հանդբոլի մարզիչ, ԽՍՀՄ և ՌՍՖՍՀ վաստակավոր մարզիչ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն հակոբյանը ծնվել է 1944 թվականի նոյեմբերի 7-ին, Թեհրանում (Պարսկաստան, այժմ՝ Իրան)։ Ապրել է Վոլգոգրադում և Տոլյատիում։ Ավարտել է Վոլգոգրադի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտը[1][2]։

1972-1997 թվականներին աշխատել է Վոլգոգրադի տարածաշրջանային Մանկապատանեկան սպորտ դպրոցում որպես գլխավոր մարզիչ, Կրասնոդարի «Բուրեվեստնիկ» և «Ուրոժայ» թիմերում, Վոլգոգրադի «Մելիորատոր» և «Ռոտոր» ակումբներում։ 1997 թվականից մինչև 2011 թվականները եղել է Վոլգոգրադյան ակումբի մարզիչ և նախագահ։ Ակումբը տարբեր ժամանակներում կոչվել է «Ռոտոր», «Ակվա», «Դինամո-Ակվա» և «Դինամո»։ 2013 թվականի հուլիսից մինչև 2018 թվականը, նա մարզել է Տոլյատիի «Լադան»[1][2]։

Հակոբյանի գլխավորությամբ «Դինամոն» հաղթել է Ռուսաստանի վեց առաջնություն, նվաճելով Հանդբոլի Եվրոպական Ֆեդերացիայի մարտահրավերների գավաթը (քաղաքների գավաթ) և Եվրոպայի սուպերգավաթը։ Լադան միշտ եղել է Ռուսաստանի առաջնության մրցանակակիրների շարքում (չորս արծաթե և մեկ բրոնզե մեդալ), իսկ 2014 թվականին նվաճել է Հանդբոլի Եվրոպական Ֆեդերացիայի գավաթը[2]։

1993-2003 թվականներին նա մարզել է Ռուսաստանի հանդբոլի կանանց երիտասարդական հավաքականը, որը Բուլղարիայում և Մակեդոնիայի Հանրապետությունում նվաճել է աշխարհի առաջնությունները։ 1995-1996 թվականներին մարզել է Ռուսաստանի կանանց ազգային հավաքականը։ 2015 թվականին նրա գլխավորությամբ, Ռուսաստանի հավաքականը հաղթել է Գվանգջուի ամառային ունիվերսիադայում, նույն թվականին Հակոբյանը միացել է Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եվգենի Տրեֆիլովի մարզչական շտաբին։ Մեկ տարի անց թիմը հաղթել է Ռիո դե Ժանեյրոյի[1][2] Օլիմպիական խաղերում։ 2018 թվականին նա գլխավորել է մինչև 18 տարեկան տարեկանների ազգային հավաքականը, ովքեր նվաճել են աշխարհի առաջնությունը Կելցեում (Լեհաստան)[3]։

ՌՍՖՍՀ վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ։ Նա պարգևատրվել է «Հայրենիքի համար վաստակի շքանշանով» 1-ին աստիճանի մեդալով, (24.05.2017)[4]: Ռուսաստանի հանդբոլի ֆեդերացիայի վարկածով 2017/2018 մրցաշրջանի Ռուսաստանի Սուպեր լիգայի լավագույն մարզիչն է։

Հակոբյանի ղեկավարությամբ վերապատրաստվել են Ռուսաստանի սպորտի շուրջ 20 վաստակավոր վարպետներ և Ռուսաստանի սպորտի մի քանի տասնյակ միջազգային վարպետներ, որոնցից առանձնանում են[2]

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Հակոբյանը մահացել է 2018 թվականի օգոստոսի 28-ի լույս 29-ի գիշերը։ Թաղված է Վոլգոգրադում[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]