Իրինա Յուրևնա Բլիզնովա (ռուս.՝ Ирина Юрьевна Близнова, հոկտեմբերի 6, 1986(1986-10-06), Կրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս հանդբոլիստ, Ռուսաստանի հավաքականի խաղացող և նախկին ավագ, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ։ 2016 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն, 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։ Տոլյատիի տնտեսա-տեխնոլոգիական քոլեջի (ՏԵՏԿ) «Ֆիզիկական կուլտուրա» մասնագիտության առաջատար մասնագետ։ «Готов к труду и обороне» դեսպան Սամարայի մարզում։ Տոլյատիի քաղաքային շրջանի ղեկավարի խորհրդական սպորտի հարցերով։
Իրինա Բլիզնովան ծնվել է 1986 թվականի հոկտեմբերի 6-ին Կրասնոդարում։ Հանդբոլով զբաղվել սկսել է ութ տարեկանում տեղի օլիմպիական ռեզերվի մանկապատանեկան մարզադպրոցում։ Իրինայի առաջին մարզիչները եղել են Սերգեյ և Իրինա Կոսերը։ Կարիերայի մեծ մասն Իրինա Բլիզնովան անցկացրել է «Լադա» ակումբում, թիմի կազմում նվաճել է մի շարք տիտղոսներ։ Ռուսաստանի հավաքականի կազմում 2005 և 2007 թվականներին դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ 2016 թվականին դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն։ Ռիո դե Ժանեյրոյում տարած հաղթանակից հետո հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ 2019 թվականի մայիսին հայտարարել է մարզական կարիերան շարունակելու մասին և նոր պայմանագիր է կնքել «Լադա» հանդբոլի ակումբի հետ։
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի մեդալ (2 օգոստոսի, 2009) – ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, 2008 թվականին Պեկինում 29-րդ Օլիմպիական խաղերում ցույց տված մարզական բարձր ձեռքբերումների համար[3]
Բարեկամության շքանշան (25 օգոստոսի, 2016 թվական) – 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ Օլիմպիական խաղերում ցույց տված մարզական բարձր ձեռքբերումների համար, հաղթանակի նկատմամբ կամք և նպատակասլացություն ցուցաբերելու համար[4]