Լևոն Ազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լևոն Ազարյան
Ծնվել էսեպտեմբերի 18, 1918(1918-09-18)[1]
Նոր Բայազետ
Մահացել էհունվարի 5, 1981(1981-01-05)[1] (62 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունարվեստագետ
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1945)
Գիտական աստիճանարվեստագիտության թեկնածու (1959)

Լևոն Ռուբենի Ազարյան (սեպտեմբերի 18, 1918(1918-09-18)[1], Նոր Բայազետ - հունվարի 5, 1981(1981-01-05)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), արվեստաբան, արվեստագիտության թեկնածու (1959

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը։ Աշխատել է Երևանի պետական թատրոնում։ 1945-1953 թվականներին զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։ 1959 թվականից՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտաշխատող։

Աշխատությունները վերաբերում են հայ միջնադարյան, մասնավորապես կիլիկյան մանրանկարչությանը («Կիլիկյան մանրանկարչությունը XII-XIII դդ.», 1964, որի համար նրան շնորհվել է արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան)։ Լուսաբանել է, թե որ դպրոցներին են պատկանում կիլիկյան հայկական ձեռագրերը, մեծ տեղ հատկացրել Թորոս Ռոսլինի ստեղծագործությանը։ «Վաղ միջնադարյան հայկական քանդակը» (1975) գրքում քննության է առել միջնադարյան հայկական կոթողների և ճարտարապետական հուշարձանների վրա եղած քանդակները, «Հայկական խաչքարեր» (1969` իտալերեն, 1978` հայերեն) ալբոմում փորձել է խաչքարերը դասակարգել ըստ ժամանակաշրջանների. տեղեկություններ կան խաչքարերի ծագման և կիրառական նշանակության, ինչպես և հայ միջնադարյան քարգործ վարպետների մասին[2]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • S. Der-Nersessian, L. Azarian, Khachkars Armeniens. "Revue des études arméniennes". 1973-1974, t, X.
  • S. Der-Nersessian, գրախոսական։ "Revue des études arméniennes". 1665, t, II.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=10230
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005