Լրտեսը կամ Պատմվածք չեզոք տարածքի մասին
Լրտեսը կամ Պատմվածք չեզոք տարածքի մասին անգլ.՝ The Spy | |
---|---|
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ձև | վեպ |
Հեղինակ | Ջեյմս Ֆենիմոր Կուպեր |
Երկիր | ![]() |
Բնագիր լեզու | անգլերեն |
Հրատարակվել է | 1821 |
![]() |
Լրտեսը կամ Պատմվածք չեզոք տարածքի մասին (անգլ.՝ The Spy: a Tale of the Neutral Ground), Ջեյմս Ֆենիմոր Կուպերի վեպը, որը լույս է տեսել 1821 թվականին։
Գրքի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կուպերը սկսել է աշխատել իր նոր վեպի վրա անմիջապես այն բանից հետո, երբ ավարտում է «Նախազգուշություն» վեպը։ Իր կնոջ խորհրդով նա որոշում է գիրք գրել, որի գործողությունները տեղի կունենային Ամերիկայում[1]։
Վեպի գրման աշխատանքները ավարտվում են 1821 թվականի ամռան և աշնան ընթացքում։ Որոշ ժամանակ Կուպերը տարակուսանքի մեջ էր այն հարցի շուրջ, թե ինչպես տալ տեքստը հրատարակողին. նա վստահ չէր այն բանում, որ հասարակությունը, որը կրթվել է անգլիական գրականությամբ, արդյոք կհետաքրքրվի ամերիկյան իրականությունը նկարագրող գրքով։ Այնուամենայնիվ գիրքը դեկտեմբերին լույս է տեսնում։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
«Լրտես»֊ի գործողությունները տեղի են ունենում տասնութերորդ դարի վերջին, երբ ամերիկյան գաղութները անկախության պատերազմ էին մղում անգլիական գաղութարարների դեմ; Գլխավոր հերոս Հարվի Բըրչը, համեստ ամերիկացի է, որը իրենց սովորական առևտրական է ձևացնում, սակայն իրականում անգլիական զորքերից զինվորական ինֆորմացիա հավաքող է՝ Մայրցամաքային բանակի համար։ Բացի դրանից, վեպում նկարագրվում են Ուորթընների հարուստ հողատերերը, որոնք դուր են գալիս անգլիացիներին(քանի որ նրանց որդին ՝ Հենրի Ուորթընը, ծառայում էր թագավորական բանակին), սակայն նրանց կրտսեր դուստրը՝ Ֆրենսիսը սիրահարված է Մայրցամաքային բանակի սպա Դանվուդին։ Գրքի վերջում Դանվուդին ամուսնանում է Ֆրենսիսի հետ, իսկ Բըրչը հանդիպում է Վաշինգտոնի հետ և չի ընդունում իրեն հասանելիք մրցանակը։ Նա մահանում է 30 տարի անց՝ անգլիացիների հետ հաջորդ պատերազմի ժամանակ, և կապիտան Դանվուդին (սպայի և Ֆրենսիսի որդին) իմանում է Բըրչի իրական գործունեության մասին։
Ռեակցիա և նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լրտեսն ունեցել է մեծ հաջողություն. առաջին կես տարվա ընթացքում Ամերիկայում տպագրման նպատակով համաձայնեցվել էր արդեն երեք հրատարակչության հետ։ Արդեն երկու ամսից գիրքը լույս է տեսնում Անգլիայում, իսկ հետո սկսում են հայտնվել ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն և այլ լեզուներով թարգմանություններ։ Առաջին անգամ ամերիկյան ստեղծագործությունն ունենում է այսպիսի հաջողություն։
Գրախոսները շատ դրական են արտահայտվում են գրքի մասին, ավելացնելով, որ այս հրապարակումը տալիս է հարմար պատասխան այն հարցին, թե արդյոք բավականաչափ հարուստ է ամերիկյան պատմությունը և ամերիկյան մշակույթը այն բանի համար, որ նրանց հիման վրա կարելի լինի զարգացնել պատմական վեպի ժանրը։
Ֆենիմոր Կուպերը դարձել է հայտնի շնորհիվ իր երկրորդ գրքի, որը համարվում է հանրաճանաչ առաջատարն օրիգինալ ամերիկյան գրականություն։ Կյանքի վերջին շրջանում գրողը տեղափոխվում է Նյու Յորք, որպեսզի ապրի մշակութային կյանքի ամենաէական նշանակություն ունեցող վայրում և վերջնականորեն կապում է իր կյանքը գրական աշխատանքին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|