Լուսնային լույսի կախարդանք
Լուսնային լույսի կախարդանք անգլ.՝ Magic in the Moonlight | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն, կինոկատակերգություն և դրամա |
Թվական | 2014, դեկտեմբերի 4, 2014[1] և նոյեմբերի 13, 2014[2][3] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Վուդի Ալլեն[4][5][6][…] |
Պրոդյուսեր | Լեթի Արոնսոն |
Սցենարի հեղինակ | Վուդի Ալլեն |
Դերակատարներ | Էմմա Սթոուն[5][6][7][…], Քոլին Ֆերթ[5][6][7][…], Հեմիշ Լինքլեյթեր[5][7][8][…], Մարշա Գեյ Հարդեն[5][6][7][…], Ջեքի Ուիվեր[5][7][8], Քեթրին ՄակՔորմաք[7][9], Այլին Աթքինս[5][6][7][…], Էրիկա Լիրսեն[7][8], Լիոնել Աբելանսկի[7], Սայմոն ՄաքԲերնի[5][7][8][…], Ուտե Լեմպեր[5][7][8] և Ջերեմի Շամոս |
Օպերատոր | Դարիուս Խոնջի |
Մոնտաժ | Ալիսա Լեփսելթեր |
Պատմվածքի վայր | Լոնդոն |
Նկարահանման վայր | Նիս |
Տևողություն | 98 րոպե |
Շահույթ | 51 029 361 $ |
Պաշտոնական կայքէջ |
«Լուսնային լույսի կախարդանք» (անգլ.՝ Magic in the Moonlight), ռեժիսոր Վուդի Ալենի կատակերգական ֆիլմը, որը նկարահանվել է սեփական սցենարի հիման վրա 2014 թվականին։ Գլխավոր դերակատարներն են Էմմա Սթոունը և Քոլին Ֆերտը։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1928 թվականին։ Սթենլի Քրոուֆորդը (Քոլին Ֆերտ) հանրահայտ անգլիացի իլյուզիոնիստ է, որ ներկայացումներով հանդես է գալիս չինական Վեյ Լինգ Սու ծածկանվամբ։ Իր ընկերոջ և գործընկերոջ՝ Հովարդ Բյորքենի (Սայմոն Մաքբյորնի) խնդրանքով նա մեկնում է ֆրանսիական Լազուր ափ, որպեսզի գտնի երիտասարդ մեդիում Սոֆիին (Էմմա Սթոուն), որը բավականին հարուստ ընտանիքի վստահությունն է չարաշահել[10]։
Հասենլով հարուստ առանձնատուն՝ Սթենլին հանդիպում է Սոֆիին և իր մայրիկին՝ Միսի Բեյքերին (Մարշա Գեյ Հարդեն)։ Հետևելով առաջին սեանսին, երբ Սոֆին կանչում է տանտիրուհու՝ Գրեյս Քեթլենի (Ջեքի Ուիվեր) մահացած ամուսնու հոգին՝ Սթենլին, որը իրեն ամեն տեսակի կախարդանքները բացահայտելու մասնագետ է համարում, չի կարողանում որոշել՝ ինչպիսի հնարքներ է օգտագործում Սոֆին։ Նա ավելի շատ է զարմանում, երբ պարզվում , որ Սոֆին գիտի իր անցյալի շատ մանրամասներ (ըստ աղջկա բացատրության՝ նա այդ տեղեկատվությունը ստանում է «թրթռումներից»)։ Սթենլին սկսում է կասկածել, թե արդյո՞ք նա սկզբնապես ճիշտ էր, երբ բացառում էր գերբնական երևույթների գոյությունը իրական կյանքում[11]։
Ֆիլմում զուգահեռաբար զարգանում է և ռոմանտիկ գործողությունը։ Բրայսը (Հեմիշ Լինքլեյթեր), ով տանտիրուհու որդին է և խոշոր ունեցվածքի ժառանգորդը, ուղեկցում է Սոֆիին՝ ռոմանսներ կատարելով ուկելելեի նվագակցությամբ։ Նա սիրահարված է Սոֆիին և առաջարկում է նրան ամուսնանալ իր հետ։ Այդ ժամանակ Սթենլին պատրաստվում է այցելել իր հորաքրոջը՝ Վանեսային (Այլին Էթքինս), որը ևս ապրում է Լազուր ափին։ Փորձելով ավելի լավ ճանաչել Սոֆիին՝ Սթենլին առաջարկում է նրան միասին մեկնել։ Հետդարձի ճանապարհին նրանց մեքենան փչանում է, սկսվում է ամպրոպ, և նրանք վատ եղանակից փրկվում են հին աստղադիտարանի շենքում, որտեղ Սթենլին եղել է մանուկ տարիներին[12]։
Այդ ճանապարհորդությունից հետո Սոֆին այնքան էլ համոզված չէ, որ ցանկանում է ամուսնանալ նույնիսկ և հարուստ, սակայն իրեն իր ռոմանսներով հոգնեցրած Բրայսի հետ։ Սակայն թվում է, որ Սթենլիի կողմից նոր ծնվող զգացմունքը չընդունելը իրեն այլ ընտրություն անել չի թողնում[13][14]…
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Դեր |
---|---|
Քոլին Ֆերտ | Սթենլի Քրոուֆորդ |
Էմմա Սթոուն | Սոֆի Բեյքեչ |
Սայմոն Մաքբյորնի | Հովարդ Բյորքեն |
Այլին Էթքինս | մորաքույր Վանեսա |
Մարշա Գեյ Հարդեն | — Սոֆիի մայրը | միսիս Բեյքեր
Ջեքի Ուիվեր | Գրեյս Քեթլեջ |
Հեմիշ Լինքլեյթեր | — Գրեյսի որդին | Բրայս
Էրիկա Լիրսեն | — Գրեյսի դուստրը | Քերոլայն
Ջերեմի Շամոս | — Քերոլայնի ամուսինը | Ջորջ
Քեթրին Մաքքորմաք | — Սթենլիի հարսնացուն | Օլիվիա
Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի պրեմիերան կայացել է 2014 թվականի հուլիսի 17-ին նյույորքյան կինոթատրոններից մեկում[15][16]։
Ֆիլմը թողարկվել է սահմանափակ ցուցադրությամբ ԱՄՆ-ում 2014 թվականի հուլիսի 25-ին[17], իսկ 2014 թվականի օգոստոսի 15-ից ավելի լայն լսարանի է սկսել ցուցադրվել[18]։
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը քննադատների խառը կարծիքներ է ստացել։ Rotten Tomatoes կայքում 154 քննադատներից 51 %-ը ֆիլմին դրական գնահատական են տվել[19]։ Metacritic կայքում ֆիլմն ունի 54 % վարկանիշ՝ հիմնված 40 կարծիքների վրա[20]։
Կինոքննադատ Ռեքս Ռիդը (Rex Reed) The New York Observer թերթում «Լուսնային լուսնի կախարդանք» ֆիլմն անվանում է Վուդի Ալենի լավագույն ֆիլմերից մեկը և գրում է, որ[11]
Միևնույն ժամանակ որոշ քննադատներ չեն համարում, որ «Լուսնային լույսի կախարդանք»-ը պատկանում է Վուդի Ալենի լավագույն ֆիլմերի շարքին։ Մասնավորապես, Ջեյմս Բերարդինելին (James Berardinelli) գրում է[21].
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/166259/premierfilmek_forgalmi_adatai_2014.xlsx
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ http://www.imdb.com/title/tt2870756/
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 http://www.bbfc.co.uk/releases/magic-moonlight-film
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 http://www.adorocinema.com/filmes/filme-220980/
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 http://www.imdb.com/title/tt2870756/fullcredits
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 http://www.ofdb.de/film/261038,Magic-in-the-Moonlight
- ↑ http://www.metacritic.com/movie/magic-in-the-moonlight
- ↑ Steven Rea (1 օգոստոսի 2014)։ «'Magic in the Moonlight': Woody Allen's slight of hand» (HTML) (անգլերեն)։ The Inquirer — www.philly.com։ Վերցված է 2015-07-20
- ↑ 11,0 11,1 Rex Reed (23 июля 2014)։ «That Old Black Magic: Woody Allen’s 44th Film Is One of His Best» (HTML) (անգլերեն)։ The New York Observer — observer.com։ Վերցված է 2014-02-12
- ↑ «Movie review: There is magic in Woody Allen's „Magic in the moonlight“» (HTML) (անգլերեն)։ www.examiner.com։ Վերցված է 2014-02-12
- ↑ Scott Foundas (17 հուլիսի 2014)։ «Colin Firth and Emma Stone make magic together in Woody Allen's breezily entertaining 1920s romance» (HTML) (անգլերեն)։ variety.com։ Վերցված է 2014-08-11
- ↑ «Magic in the Moonlight» (HTML) (անգլերեն)։ traversecityfilmfest.org։ Վերցված է 2014-08-11
- ↑ «"Magic in the Moonlight": Emma Stone, Colin Firth and Anna Wintour hit the New York premiere» (HTML) (անգլերեն)։ The Hollywood Reporter — www.hollywoodreporter.com։ 18 հուլիսի 2014։ Վերցված է 2014-08-11
- ↑ «"Լուսնային լույսի կախարդանք" ֆիլմի պրեմիերան Նյու Յորքում» (HTML) (ռուսերեն)։ www.buro247.ru։ Վերցված է 2014-08-11
- ↑ Christa Banister (25 июля 2014)։ «Woody Allen Ponders the Afterlife in Enchanting "Magic in the Moonlight"» (HTML) (անգլերեն)։ www.crosswalk.com։ Վերցված է 2014-08-11
- ↑ Matthew Passantino (14 օգոստոսի 2014)։ «Top 10 Woody Allen Movies of All Time» (HTML) (անգլերեն)։ www.rantlifestyle.com։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-19-ին։ Վերցված է 2014-08-15
- ↑ «Magic in the Moonlight (2014)»։ Rotten Tomatoes (անգլերեն)։ Վերցված է 2014-12-15
- ↑ «Magic in the Moonlight (2014): Reviews»։ Metacritic (անգլերեն)։ CBS Interactive։ Վերցված է 2014-12-15
- ↑ James Berardinelli (27 июля 2014)։ «Magic in the Moonlight» (HTML) (անգլերեն)։ www.reelviews.net։ Վերցված է 2014-02-12
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Լուսնային լույսի կախարդանք»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Լուսնային լույսի կախարդանք»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- ««Լուսնային լույսի կախարդանք»»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում:
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2014 ֆիլմեր
- Վուդի Ալլենի ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոնդոնում
- Ֆրանսիայում նկարահանված ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ կինոկատակերգություններ
- Ֆրանսիական ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ֆրանսիայում
- 2010-ականների ռոմանտիկ կինոկատակերգություններ
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Ամերիկյան կատակերգական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ ֆիլմեր
- Ֆրանսիական կինոկատակերգություններ
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Անգլերեն ֆրանսիական ֆիլմեր