Լուսանկարչության թանգարան (Վինտերտուր)
Լուսանկարչության թանգարան | |
---|---|
Տեսակ | հիշողությանն առնչվող հաստատություն, լուսանկարչության թանգարան և պատկերասրահ |
Երկիր | Շվեյցարիա[1] |
Տեղագրություն | Mattenbach? |
Մասն է | list of cultural properties in Winterthur/district 7? |
Հասցե | Grüzenstrasse 44 + 45, 8400 Winterthur[1]8400[1] |
Հիմնադրվել է | 1993 |
Տնօրեն | Nadine Wietlisbach?[2] |
Կայք | fotomuseum.ch/en(անգլ.) և fotomuseum.ch/de(գերմ.) |
Լուսանկարչության թանգարան Վինտերտուրում[3] (գերմ.՝ Fotomuseum Winterthur), պատկերասրահ Շվեյցարիայի Վինտերտուր քաղաքի (Ցյուրիխի կանտոն) կենտրոնի ծայրամասում։ Հիմնադրվել է երկու շենքերում 1993 թվականին։ Շենքերից մեկը նախկինում եղել է «Ganzoni/Sigvaris» ընկերության կենտրոնակայանը, իսկ մյուսում տեղակայված է եղել «Fotostiftung Schweiz» հիմնադրամը։ Թանգարանի ցուցասրահի ընդհանուր մակերեսը կազմում է 1000 քառակուսի մետր, մշտական հավաքածուն ներառում է շուրջ 4000 լուսանկար (ինչպես գեղարվեստական, այնպես էլ վավերագրական)։ Այստեղ պարբերաբար անցկացվում են ժամանակակից լուսանկարիչների ցուցահանդեսներ։
Պատմություն և նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուսանկարչության թանգարանը գտնվում է Վինտերտուր քաղաքի կենտրոնի ծայրամասում` իրար դիմաց գտնվող երկու շենքերում, Grüzenstrasse 44 և 45 հասցեներում։ 44-րդ շենքում նախկինում տեղակայված է եղել Ganzoni բժշկական ընկերությունը (այժմ` Sigvaris Group-ի մի մասը)։ Նույն մասնաշենքերում է գտնվում «Fotostiftung Schweiz» շվեյցարական լուսանկարների արխիվը։ Թանգարանի ցուցասրահի ընդհանուր մակերեսը կազմում է 1000 քառակուսի մետր, իսկ օգտակար մակերեսը, ներառյալ հիմնադրամի օգտագործվող մասը, 3500 քառակուսի մետր է։ 1993 թվականից Վինտերտուրի լուսանկարների թանգարանի հիմնադրումից ի վեր նրա հավաքածուն շարունակաբար ընդլայնվում է, ձեռքբերումների, ինչպես նաև մասնավոր հովանավորների և հիմնադրամների նվիրատվությունների և երկարաժամկետ վարձակալությունների հաշվին, ինչի արդյունքում հավաքածուն ընդգրկում է շուրջ 4000 լուսանկար։ 2003 թվականից ի վեր ամեն տարի հավաքածուի առանձին մասեր ներկայացվում են ժամանակավոր ցուցահանդեսներում, որոնցից յուրաքանչյուրն ուղեկցվում է կատալոգ-բրոշյուրների հրատարակմամբ։ Թանգարանում ցուցադրվում են ժամանակակից շատ լուսանկարիչների, այդ թվում՝ Ուիլյամ Էգլսթոնի, Նան Գոլդինի, Անդրեաս Գուրսկու և Ռոնի Հորնի աշխատանքները։ Հավաքածուի մի զգալի մասը հասանելի է նաև առցանց։
Ժամանակակից հեղինակների հետ մեկտեղ, թանգարանում ցուցադրվում են նաև 19-րդ և 20-րդ դարերի դասական լուսանկարիչների, այդ թվում՝ Էժեն Ատժեի, Կառլ Բլոսֆելդտի և Բիլ Բրանդտի աշխատանքները։ Բացի այդ, թանգարանը գործունեություն է ծավալում նաև մշակութի պատմության և սոցիոլոգիայի բնագավառներում, այնտեղ ցուցադրվում են կիրառական արդյունաբերության լուսանկարչության աշխատանքներ, ճարտարապետական օբյեկտների լուսանկարներ, նորաձևության լուսանկարներ, ոստիկանության և բժշկական լուսանկարչության աշխատանքները նույնպես դառնում են թանգարանային ցուցահանդեսների թեմա։
Պատկերասրահից բացի, թանգարանի շենքերում տեղակայված է մասնագիտացված գրադարան (18,000 գրքերի և ամսագրերի հավաքածուով), թանգարանային խանութ, հյուրասենյակ և սրճարան, հավաքածուների պահոցներ և ցուցահանդեսային փոքր տարածքներ։ Թանգարանը ֆինանսավորվում է «Fotomuseum Winterthur Foundation» հիմնադրամի կողմից, որն էլ իր հերթին աջակցություն է ստանում «Fotomuseum Winterthur Association» ասոցիացիայի կողմից, որն ունի 2500 անդամ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Swiss GLAM Inventory, 16 September 2016 — 2016.
- ↑ https://zueriost.ch/bezirk-winterthur/winterthur/das-fotomuseum-winterthur-unter-neuer-leitung/966955
- ↑ «Винтертур: Музей и фонд фотографий». myswitzerland.com. Switzerland Tourism.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 25 years! : shared histories, shared stories : Fotomuseum Winterthur : fast forward / eds. Doris Gassert, Franziska Kunze, Thomas Seelig, Nadine Wietlisbach. — 1st ed. — Leipzig, 2018. — 382 с. — ISBN 9783959052665
- Urs Stahel Fotomuseum Winterthur. — Winterthur: Fotomuseum Winterthur, 1998. — 61 с.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուսանկարչության թանգարան (Վինտերտուր)» հոդվածին։ |
|