Լույս (հանդես, Կ.Պոլիս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Լույս (կրոնական հանդես)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լույս (այլ կիրառումներ)
Լույս
Տեսակհանդես
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1874
Երկիր Օսմանյան կայսրություն
ԳրասենյակԿոստանդնուպոլիս
Լուծարվել է1908

«Լույս», կրոնական, բարոյական և ընտանեկան կիսամսյա հանդես (հետագայում՝ շաբաթաթերթ)։ Լույս է տեսել 1874-1885 թվականներին, Կ. Պոլսում։ Խմբագիրներ՝ Հ. Դիմաքսյան, Մ. Գափամաճյան։ Կրոնական քարոզների, բարոյական և այլ խրատների միջոցով ավանդել է Ավետարանի սկզբունքները։ Տպագրել է հոդվածներ Հայաստանի պատմական անցյալի, ազգային խնդիրների, երեխաների դաստիարակության վերաբերյալ։ Վերջին շրջանում կարևոր տեղ է հատկացրել երգիծանքին որպես հասարակական կյանքի արատները վերացնելու միջոց։ Տպագրել է նաև Կ. Պոլսի ազգային վարչության, պատրիարքականի, դպրոցների, ուսումնական խորհուրդների գործունեության մասին, բանաստեղծություններ, տնտեսագիտական զրույցներ։ Աշխատակցել են Հ. Պարոնյանը (1879 թվականից), Գ. Մալեզյանը, Ա. Ֆելեկյանը, Դ. Սթիմարաճյանը և ուրիշներ։ 1882 թվականից հրատարակվել է համանուն շաբաթաթերթ «Գավառական թերթ» ենթավերնագրով՝ նախատեսված գավառական թղթակիցների համար[1][2]։

1895-1908 թվականներին շարունակել է լույս տեսնել. խմբագիրներն էին՝ Մ. Սուլթանյան, Հ. Մառք։ Ունեցել է կրոնաբարոյախոսական ուղղություն։ «Լույս» հիմնականում տպագրել է դաստիարակչական բնույթի նյութեր։ Թարգմանաբար, երբեմն նաև բնագրով, ներկայացրել է նմուշներ եվրոպական և թուրք, գրականությունից։ Ազգային կյանքի վերաբերյալ նյութերը գերակշռաբար նվիրված են դըպրոցական-կրթական խնդիրներին և սովորողներին գործնական գիտելիքներով զինելու անհրաժեշտությանը։ Ծանոթացրել է նաե ժամանակի քաղղաքական անցուդարձին։ Վերջին շրջանում «Լույս» վերածվել է՝ կանանց նվիրված պարբերականի, որը բացառապես անդրադարձել է ընտանիքում կնոջ դերի բացահայտման ու նոր սերնդի դաստիարակության հարցերին, հրատարակել չափածո և արձակ գեղ. գործեր։ Աշխատակցել են Զ. Մոմճյանը, Մ. Փափազյանը, Հ. Արշակյանը, Տ. Կյուլպենկյանը և ուրիշներ։ Վ. Ղոնկասյա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԼՈՅՍ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 26-ին.
  2. «Համահայկական թվանշային գրադարան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 26-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 682