Մինաս Գաբամաճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մինաս Գաբամաճյան
Ծնվել է1842
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1892
ՔաղաքացիությունFlag of Turkey.svg Թուրքիա
Մասնագիտությունխմբագիր և ուսուցիչ

Մինաս Գաբամաճյան (1842, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1892), հայ մանկավարժ, խմբագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում, որտեղ ստացել է կրթությունը, նվիրվել ուսուցչության։ Մանկավարժության զուգընթաց զբաղվել է գրականությամբ և հրապարակախոսությամբ։ 1863 թվականին հրատարակել է «Զեփյուռ հայրենյաց» կիսամյա հանդեսը[1], 1870 թվականին՝ «Հայրենիք» շաբաթաթերթը, 1877 թվականին՝ «Ապագա» օրաթերթը[2], իսկ 1879 թվականի սեպտեմբերից «Լույս» շաբաթաթերթը[3], որպես խմբագիր հրավիրելով Հակոբ Պարոնյանին։ Հրատարակել է մի քանի դասագրքեր, ինչպես՝ «Պատմություն հայ ազգին» (1879), «Նոր դասագիրք հայոց պատմության», «Պատկերազարդ սուրբ գրոց պատմություն» և այլն։ Մահվանից մի քանի տարի առաջ կարճ ժամանակով նորից դիմել է խմբագրական աշխատանքին, հրատարակելով «Ծաղիկ» հանդեսը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԶԵՓԻՒՌ ՀԱՅՐԵՆԵԱՑ»։ Վերցված է 2022-12-22 
  2. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԱՊԱԳԱՅ»։ Վերցված է 2022-12-13 
  3. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԼՈՅՍ»։ Վերցված է 2022-12-26 
  4. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան»։ էջ 209 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]