Հմայակ Դիմակսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հմայակ Դիմակսյան
Ծնվել է1829
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էանհայտ
Ազգությունհայ
ԿրթությունԵրուսաղեմի ժառանգավորաց վարժարան
Մասնագիտությունխմբագիր

Հմայակ Դիմակսյան (1829 - ՞), հայ խմբագիր։

Ծնվել է Կ. Պոլսում։ Սովորել է Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանում։ 1894 թ.-ին ընտրվել է Կ. Պոլսի պատրիարքական տեղապահ։ Եղել է Երզնկայի, Ռոդոստոյի առաջնորդ։ Հրատարակել է հետևյալ աշխատությունները. «Նոր տարի և մտավորական սնունդ տղայոց համար» (Պոլիս, 1867), «Աստղիկ հայրենյաց կամ ախպերակունք հառաջադիմության» (Պոլիս, 1869), «Շիթք մանունք ի Միջերկրականէ» (1878), 1874 թ.-ից հրատարակել է «Լույս» հանդեսը, որը շարունակվել է մի քանի տարի[1]:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 290