Լուկա Յաղջիև
Լուկա Յաղջիև | |
---|---|
Ծնվել է | հունիսի 29, 1910 Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 15, 1993 (83 տարեկան) Դնեպր, Ուկրաինա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | գիտնական |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան |
Պարգևներ | Լենինի շքանշան Սոցիալիստական աշխատանքի հերոս ԽՍՀՄ պետական մրցանակ Լենինյան մրցանակ «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ) Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան |
Լուկա Լազարի Յաղջիև (Յաղջյան) (հունիսի 29, 1910, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 15, 1993, Դնեպր, Ուկրաինա), հրթիռաշինության բնագավառի հայ գիտնական: Սոցիալիստական աշխատանքի հերոս (1961):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լուկա Յաղջիևը ծնվել է 1910 թվականի հունիսի 29-ին, Ժելյաբովկա (Նիժնեգորսկի շրջան, Ղրիմ) գյուղում: 1932 թվականին ավարտել է Ղրիմի գյուղատնտեսության մեքենայացման տեխնիկումը, 1938 թվականին ընդունվել է Լենինգրադի պոլիտեխնիկական համալսարան, սակայն ուսումը կիսատ է թողել և կամավոր մեկնել ռազմաճակատ: 1944 թվականի հուլիսին եղել է տեխնիկական մասի հրամանատարի օգնական, այնուհետև ավագ տեխնիկ-լեյտենանտ: 1941 թվականի սեպտեմբերի 4-ին թեթև վիրավորվել է[1]: 1947 թվականին զորացրվել է: Դնեպրոպետրովսկում կառուցվող ավտոմոբիլային գործարանիում եղել է առաջատար փորձաքննիչ
1963 թվականին ավարտել է Դնեպրոպետրովսկի պետական համալսարանը: 1947-1977 թվականներին աշխատել է «Յուժմաշ» ԱՄ-ում (Դնեպրոպետրովսկ), 1953-1960 թվականներին՝ արտադրության պետ, 1960-1965 թվականներին՝ գործարանի գլխավոր ճարտարագետ, 1965-1977 թվականներին՝ միավորման գլխավոր տնօրենի տեղակալ: Էական ներդրում ունի միջմայրցամաքային մարտական հրթիռների, կրող-հրթիռների և տարբեր նշանակման արբանյակների մշակման ու ստեղծման բնագավառում: Յաղջիևի ղեկավարությամբ մշակվել և իրականացվել են թռչող ապարատների, հիմնական և օժանդակ արտադրության համար նախատեսված սարքավորումների արտադրության կազմակերպչական և տեխնոլոգիական մակարդակը բարձրացնող արդյունավետ միջոցառումներ: Յաղջիևի մասնակցությամբ մշակված տեխնոլոգիաները և նմանակը չունեցող բացառիկ սարքավորումները հնարավորություն տվեցին ստեղծել համաշխարհային գիտության ու տեխնիկայի առաջատար մակարդակին համապատասխանող թռչող ապարատներ՝ «Ցիկլոն», «Դնեպր», «Զենիթ» տիեզերական կրող հրթիռներ, Ռ-1, Ռ-2, Ռ-5Մ, Ռ-12, Ռ-12Ու, Ռ-14, Ռ-14Ու բալիստիկ հրթիռներ, Ռ-16, Ռ-16Ու, Ռ-36, ՄՌ-ՈւՌ-100, Ռ-36Մ միջմայրցամաքային հրթիռներ և այլն[2][3]:
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ապրել է Դնեպրոպետրովսկ քաղաքում: Մահացել է նույն տեղում, 1993 թվականի օգոստոսի 15-ին: Թաղված է Դնեպրոպետրովսկի Սուրսկո-Լիտովսկի գերեզմանատանը:
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԽՍՀՄ Պետական մրցանակ (1977)
- Լենինյան մրցանակ (1961)
- Լենինի շքանշան (1959, 1961, 1969)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1956)
- «Մուրճ և մանգաղ» մեդալ
- Հայրենական մեծ պատերազմի 1-ին աստիճանի շքանշան (1987)
- «Քաջության համար» մեդալ (21.02.1945)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Наградной лист
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 184-185:
- ↑ Саркисян А.Е. Армяне-военные ученые, конструкторы, производственники и испытатели XX века. Ер.,2005, с.104-110
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լուկա Յաղջիև «Երկրի հերոսներ» կայքում
|
- Հունիսի 29 ծնունդներ
- 1910 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Օգոստոսի 15 մահեր
- 1993 մահեր
- Ուկրաինայում մահացածներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- «Խիզախության համար» մեդալով պարգևատրվածներ (ԽՍՀՄ)
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային գիտնականներ
- Հայ գիտնականներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ