Լուիզիանա նահանգի Կապիտոլիում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Լուիզիանա նահանգի Կապիտոլիում
(անգլ.՝ Louisiana State Capitol),
(ֆր.՝ Capitole de l'Etat de Louisiane)
Baton-rouge-97273.jpg
ՏեսակԵրկնաքեր և capitol building?
ԵրկիրԱՄՆ
ՏեղագրությունԲաթոն Ռուժ
Ճարտարապետական ոճար-դեկո
Հարկեր34
ՍեփականատերԼուիզիանա
ՀիմնադիրHuey Long?
ՃարտարապետLeon C. Weiss?
Ժառանգության կարգավիճակԱՄՆ-ի ազգային պատմական հուշարձաններ և Վայր՝ ԱՄՆ պատմական վայրերի ազգային ցանկից[1]
Կոորդինատներ: 30°27′25.460000099197″ հս․ լ. 91°11′14.660000101592″ ամ. ե. / 30.45707222224977784° հս․. լ. 91.18740555558377991° ավ. ե. / 30.45707222224977784; 91.18740555558377991


Լուիզիանա նահանգի Կապիտոլիում (անգլ.՝ Louisiana State Capitol, ֆր.՝ Capitole de l'Etat de Louisiane), Լուիզիանա նահանգի օրենսդիր ժողովի շենք, որը գտնվում է Բաթոն Ռուժում: Կառույցում գտնվում է նահանգի օրենսդիր մարմինը, մարզպետարանը, ինչպես նաև ծառայությունների մի մասը:

Կապիտոլիումի բարձրությունը 137 մետր է, իսկ հարկերի քանակը՝ 34: Շինարարության ժամանակ դա ԱՄՆ-ի օրենսդիր ժողովի ամենաբարձր շենքն էր, ամենաբարձր շենքը Բաթոն Ռուժում և բարձրությամբ յոթերորդն էր Լուիզիանայում: Կապիտոլիումը զբաղեցնում է 110 000 մ² տարածք, շուրջը ձգվում է զբոսայգի:

Կառույց[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիզիանայի կապիտոլիումը ճանաչվել է ԱՄՆ-ի ազգային պատմական հուշարձան:

Հին Կապիտոլիում, 1847 թ.

Շենքը զարդարված է Լուիզիանայի և ԱՄՆ-ի պատմական քանդակներով: Կենտրոնական մուտքի մոտ, քարի վրա փորագրված են Ռոբերտ Լիվինգսթոնի բառերը, «Մենք ապրում էինք երկար ժամանակ, բայց սա մեր ամբողջ կյանքի ամենաազնիվ աշխատանքն է: Միացյալ նահանգները դասվում է աշխարհի առաջին տերությունների շարքում»:[2]

Լուիզիանա նահանգի Սենատի սրահը

Կապիտոլիումի մուտքի մոտ գտնվում է ԱՄՆ-ի բոլոր նահանգների անվանումներով սանդուղքը: Առաջին 13 աստիճանները 13 նահանգներն են, որոնք ստեղծում են պետությունը և առանձնացված են մի փոքր հարթակով: Դրա հետևում աստիճանն է, որը խորհրդանշում է ԱՄՆ-ի մնացած 48 նահանգները: 49-րդ և 50-րդ նահանգները՝ Ալյասկան և Հավային, նահանգի կարգավիճակ ստացան 1959 թվականին, այդ ժամանակ Կապիտոլիումի շինարարաությունն արդեն ավարտվել էր:

Նախագծի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապիտոլիումի շինարարության նախաձեռնությունը պատկանում էր Հյուի Լոնգին: Նախընտրական քարոզարշավի ժամանակ, 1928 թվականին Լոնգը առաջարկել է մոդեռն ոճով նոր շենք կառուցել նահանգի օրենսդիր ժողովների համար հին` 1847 թվականից գործող շենքի փոխարեն:

Շինարարությունը սկսվել է 1930 թվականին և ավարտվել է 1932 թվականին, 27 ամիս հետո, ընդ որում ծախսելով 5 մլն $:

1935 թվականի սեպտեմբերին սենատոր Լոնգը Կապիտոլիումի վրա հարձակման հետևանքով մահացու հրազենային վնասվածք է ստանում: Կապիտոլիումի պատերին մինչ այսօր պահպանվել են փամփուշտի հետքերը: Սենատոր Լոնգը վիրավորվելուց երկու օր անց մահացել է, իսկ նրա մարմինը թաղված է Կապիտոլիումի այգում:

Կապիտոլիումի նախագծի մշակման համար Լոնգը պայմանագիր էր կնքել Նոր Օռլեանի ճարտարապետական ընկերությունների հետ՝ Վեյս (անգլ.՝ Weiss), Դրեյֆուս և Սեյֆերս (անգլ.՝ Dreyfous and Seiferth): Նրանք որպես մոդել վերցրել էին Նեբրասկա նահանգի Կապիտոլիումը` Բերտրամո Գուդհյուի նախագիծը (անգլ.՝ Bertram Goodhue), սակայն այն ավելի ժամանակակից դարձրեցին և ամենին հաղորդեցին դինամիկա և հզորություն:

Կապիտոլիումի շենքը կարելի է տեսնել «Թագավորի ողջ թիկնազորը» ֆիլմում, որը նկարահանվել է Ռոբերտ Փեն Ուորենի վեպի մոտիվներով:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցիչ — 1966.
  2. The Louisiana State Capitol Building


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]