Ռոբերտ Փեն Ուորեն
Ռոբերտ Փեն Ուորեն, (անգլ.՝ Robert Penn Warren, ապրիլի 24, 1905[2][3][4][5][6][7][8][9][10][11], Guthrie, Կենտուկի, ԱՄՆ - սեպտեմբերի 15, 1989[2][3][4][5][6][7][8][9], Stratton, Ուինդհեմ շրջան (Վերմոնտ), Վերմոնտ, ԱՄՆ[12][13]), ամերիկացի բանաստեղծ, վիպասան, գրաքննադատ, «Նոր գրաքննադատություն» (անգլ.՝ New Criticism) գրական շարժման հիմնադիրներից մեկը: Նա նաև «Հարավային գրողների ընկերակցություն» կազմակերպության արտոնյալ անդամ էր: 1935 թվականին Քլինթ Բրուքսի հետ հիմնադրել է «Հարավային գրախոսություն» ազդեցիկ ամսագիրը: 1947 թվականին Պուլիտցերյան մրցանակ է ստացել «Թագավորի ողջ թիկնազորը» (1946) վեպի համար, ապա 1958 և 1979 թվականներին՝ բանաստեղծությունների ժողովածուների համար: Միակ գրողն է, որ Պուլիտցերյան մրցանակ է ստացել թե՛ արձակի և թե՛ պոեզիայի համար[25]:
Բովանդակություն
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուորենը ծնվել է Քենթուքի նահանգի Գաթրի քաղաքում, որը գտնվում է Թենեսի և Քենթուքի նահանգների սահմանագլխին, Ռոբերտ Ուորենի և Աննա Փենի ընտանիքում[26]: Ուորենի մոր ընտանիքը Վիրջինիա նահանգի Փաթրիկ օկրուգից էր. նրանց ազգանունով էր կոչվում օկրուգի Փենսթոր բնակավայրը: Նրանք հեղափոխական (քաղաքացիական) պատերազմի մասնակից գնդապետ Աբրամ Փենի հետնորդներն էին[27]: Ռոբերտ Փեն Ուորենը ավարտում է Թեննեսի նահանգի Քլարքսվիլի բարձրագույն դպրոցը, ապա 1925-ին՝ Վանդերբիլտի համալսարանը, իսկ 1926 թ.-ին՝ Բերկլիի Կալիֆորնիայի համալսարանը: Հետագա ուսումը շարունակում է 1927-1928 թվականներին Եյլի համալսարանում և 1930 թվականին «Ռոդեսի կրթաթոշակով» ստանում բակալավրի աստիճան Անգլիայի Օքսֆորդի համալսարանի Նյու Քոլիջ մասնաճյուղից: Իտալիայում Բենիտո Մուսոլինիի իշխանության տարիներին Ուորենը Գուգենհայմի կրթաթոշակ է շահում, որը նրան հնարավորություն էր տալիս ուսումը շարունակել Իտալիայում: Հենց այդ նույն թվականին էլ նա սկսում է իր դասախոսական կարիերան Թեննեսիի Մեմֆիս քաղաքի Հարավարևմտյան քոլեջում (այժմ՝ Ռոդեսի քոլեջ):
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեռևս Վանդերբիլտի համալսարանում ուսանելու տարիներին Ուորենը շփվում էր այնտեղի մի խումբ բանաստեղծների հետ, որոնք հայտնի էին «դասալիք պոետներ» անվամբ և հետագայում, 1930-ականների սկզբին, այդ նույն բանաստեղծներից մի քանիսի հետ հիմնում է «Հարավային ֆերմերներ» խմբակը: Տասնմեկ այլ հարավցի գրողների և բանաստեղծների հետ մեկտեղ, որոնց թվում էին Ջոն Քրոու Ռանսոմը, Ալեն Թեյթը և Դոնալդ Դևիդսոնը, նա աջակցություն է ցուցաբերում ֆերմերների «The Briar Patch» մանիֆեստին: Այստեղ երիտասարդ Ուորենը պաշտպանում էր ռասայական խտրականություններին զոհ դարձածների շահերը՝ «Հարավային ֆերմերներ» խմբակի ավանդական պահպանողական քաղաքական նախասիրություններին համահունչ, թեև Դևիդսոնը համարում էր, որ Ուորենի դիրքորոշումը մանիֆեստի փաստաթղթում շատ առաջադեմ է և պնդում է հանել այն տեքստից[28]: Այնուամենայնիվ Ուորենը իր տեսակետներն արտահայտում է քաղաքացիական իրավունքների շարժման (անգլ.՝ Civil Rights Movement) շրջանակներում՝ «Բաժանված հարավն իր ոգին է փնտրում» հոդվածում, որը լույս է տեսնում «Լայֆ» (անգլ.՝ Life) ամսագրի 1956 թ. հուլիսի 9-ի համարում: Մեկ ամիս անց Ուորենը հրատարակում է հոդվածի ընդարձակ տարբերակը գրքույկի տեսքով՝ «Խտրականություն. հարավի ներքին կոնֆլիկտը»[29]: Հետագայում նա մեծ համբավ է ձեռք բերում որպես ռասայական ինտեգրման կողմնակից: 1965 թվականին լույս է տեսնում նրա «Ով է խոսում հանուն նեգրերի» հավաքածուն, որտեղ քաղաքացիական իրավունքների այնպիսի սևամորթ գործիչների հարցազրույցներն էին, ինչպիսիք են Մալքոլմ Իքսը և Մարտին Լյութեր Քինգը, այսպիսով նա հետագայում տարանջատում է իր քաղաքական դիրքորոշումը երիտասարդ ագրարականների՝ Թեյթի, Քլինթ Բրուկսի և հատկապես Դևիդսոնի առավել պահպանողական դիրքորոշումներից: Ուորենի հարցազրույցները քաղաքացիական իրավունքների գործիչների հետ պահպանվում են Կենտուկիի համալսարանի բանավոր պատմության Լուի Նան կենտրոնում[30]: Ուորենի ամենահայտնի ստեղծագործությունը «Թագավորի ողջ թիկնազորը» վեպն է, որը Պուլիտցերյան մրցանակ է շահել 1947 թվականին: Գլխավոր հերոսը Ուիլլի Սթարկն է, որը հիշեցնում է Հյու Փիրս Լոնգին (1893-1935 թթ.), Լուիզիանայի ռադիկալ, պոպուլիստ նահանգապետին, որին Ուորենը կարողացել էր մոտիկից ուսումնասիրել Բեյթըն Ռոուջի Լուիզիանայի պետական համալսարանում դասավանդելու տարիներին՝ 1933-1942 թվականներին: «Թագավորի ողջ թիկնազորը» վեպի մոտիվներով նկարահանված ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ շահելով «Լավագույն կինոնկարի ակադեմիական մրցանակ» 1949 թվականին: Գլխավոր դերում նկարահանվել էր Բրոդերիկ Քրոուֆորդը: 2006 թ.-ին գրող և ռեժիսոր Սթիվեն Զաիլյանի նկարահանած ֆիլմում խաղում էին Շոն Փենը՝ Ուիլլի Սթարկի դերում և Ջուդ Լոուն՝ Ջեկ Բարդենի դերում: 1981 թվականին վեպի հիման վրա Կառլիսլ Ֆլոյդը իր սեփական լիբրետոյով բեմադրեց «Ուիլլի Սթարկ» օպերան: 1944-1945 թվականներին Ուորենը աշխատում է Կոնգրեսի գրադարանում որպես պոեզիայի խորհրդատու և շահում երկու Պուլիտցերյան մրցանակ պոեզիայի բնագավառում՝ 1958 թվականին «Խոստումներ. բանաստեղծություններ 1954-1956» և 1979 թվականին «Մերթընդմերթ» ժողովածուի համար: «Խոստումները» նաև շահել է ամենամյա «Պոեզիայի ազգային գրական մրցանակը» (անգլ.՝ National Book Award for Poetry)[31]: 1974 թվականին «Ազգային մարդասիրական նվիրաբերություն» կազմակերպությունը նրան ընտրում է Ջեֆերսոնի դասախոսության՝ մարդասիրական գործունեության համար ԱՄՆ կառավարության բարձրագույն պարգևի համար: Ուորենի դասախոսությունը կոչվում էր «Պոեզիան և ժողովրդավարությունը» (հետագայում լույս է տեսնում «Ժողովրդավարություն և պոեզիա» անվամբ)[32][33]: 1977 թվականին Ուորենին շնորհվում է Սենթ Լուի գրական մրցանակ Սենթ Լուի համալսարանի գրադարանային միության կողմից[34][35]: 1980 թվականին նախագահ Ջիմմի Քարթերը Ուորենին շնորհում է «Ազատության նախագահական մեդալ»: 1981 թվականին Ուորենը ստանում է MacArthur մրցանակ, իսկ 1986 թվականի փետրվարի 26-ին ճանաչվում ԱՄՆ առաջին դափնեկիր-խորհրդատուն պոեզիայի բնագավառում: 1987-ին նրան շնորհվում է «Արվեստի ազգային մեդալ»[36]: Ուորենը Քլինթ Բրուկսի հետ միասին «Պոեզիա հասկացողությունը» ազդեցիկ գրական ուսումնական ձեռնարկի համահեղինակն է: Դրան հաջորդեցին նույնպես համատեղ գրված այլ ձեռնարկներ ևս, ինչպես օրինակ «Գեղարվեստական արձակ հասկացողությունը», որը արժանացել է հարավ-գոթական և ռոմանոկաթոլիկ գրող Ֆլաների Օ՛Քոնորի դրվատանքին և «Ժամանակակից ճարտասանությունը» որն ընդունվեց որպես, եթե կարելի է այդպես կոչել, «Նոր քննադատական հեռանկար»:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Նրա առաջին ամուսնությունը Էմմա Բրեսիայի հետ էր: Երկրորդ ամուսնությունը 1952 թվականին էր, Էլեանոր Քլարկի հետ, որի հետ նա ունեցավ երկու երեխա՝ Ռոզաննա Ուորենը (ծնված 1953 թ.) և Գաբրիել Փեն Ուորենը (ծնված 1955 թ.): Լուիզիանայի պետական համալսարանում դասախոսելու տարիներին նա բնակվում էր Լուիզիանայում, Փրեյրվիլի «Զույգ կաղնիներ» առանձնատանը, որն այժմ հայտնի է որպես Ռոբերտ Փեն Ուորենի տուն[37]: Կյանքի վերջին տարիներին նա ապրել է Կոնեկտիկուտի Ֆեյրֆիլդում և Վերմոնտի Սթրեթոն քաղաքում, որտեղ էլ վախճանվել է ոսկրային քաղցկեղի բարդացումից: Թաղված է Սթրեթոնում՝ Վերմոնտ նահանգում: Նրա խնդրանքով Կենտուկիի Գաթրի քաղաքի Ուորեն ընտանիքի գերեզմանատանը հուշաքար է տեղադրվել:
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
2005 թվականի ապրիլին ԱՄՆ փոստային ծառայությունը նամականիշ է թողարկում` ի հիշատակ Ուորենի ծննդյան 100-րդ տարեդարձի: Այն ներկայացվեց Ուորենի հայրենի Գաթրի քաղաքի փոստատանը: Նամականիշը պատկերում էր Ուորենին՝ 1948 թվականին արված մի լուսանկարից, իսկ ետևի ֆոնին քաղաքական հանրահավաքի տեսարան էր, որը խորհրդանշում էր «Թագավորի ողջ թիկնազորը» վեպը: Նամականիշի շնորհանդեսին ներկա էին Ուորենի որդին և դուստրը՝ Գաբրիել և Ռոզաննա Ուորենները: Վանդերբիլտի համալսարանում, արվեստի և գիտության քոլեջի հովանավորությամբ բացվել է «Ռոբերտ Փեն Ուորենի անվան կենտրոնը՝ հանուն մարդասիրության»[38]: Այն իր գործունեությունը սկսել է 1988 թվականին, իսկ 1989 թվականին «Ազգային մարդասիրական նվիրաբերություն» կազմակերպության կողմից ստանում է 480.000 դոլար դրամաշնորհ: Կենտրոնը խթանում է «ներկարգապահական հետազոտությունը և մարդասիրության ուսումնասիրությունը, հասարակական և բնական գիտությունները»: Այն դպրոցը, ուր հաճախել է Ռոբերտ Փեն Ուորենը՝ Քլարկսվիլի բարձրագույն դպրոցը, Թեննեսիում, 1982 թվականին վերանորոգվել և վերածվել էր բնակարանային համալիրի: 2010 թվականին շենքը վերանվանվեց Փեն Ուորեն[39]:
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ջոն Բրաուն. նահատակ դարձնելը» (1929 թ.)
- «Երեսունվեց բանաստեղծություն» (1936 թ.)
- «Գրականագիտական մոտեցում» (1938 թ.), համահեղինակներ՝ Քլինթ Բրուկս և Ջոն Թիբո Փարսր
- «Պոեզիա հասկացողությունը» (1939 թ.), համահեղինակ՝ Քլինթ Բրուկս
- «Գիշերային հեծյալը» վեպ, (1939 թ.)
- «Տասնմեկ բանաստեղծություն միևնույն թեմայով» (1942 թ.)
- «Դրախտի դռան մոտ» վեպ, (1943 թ.)
- «Գեղարվեստական արձակ հասկացողությունը» (1943 թ.) համահեղինակ՝ Քլինթ Բրուկս
- «Բանաստեղծությունների հատընտիր, 1923-1943» (1944 թ.)
- «Հերման Մելվիլ. բանաստեղծը» (1946 թ.)
- «Թագավորի ողջ թիկնազորը» վեպ, (1946 թ.)
- «Սև հաղարջի ձմեռ.Ուիթման Ուիլյամսի նկարազարդած պատմությունը» (1946 թ.)
- «Կրկեսը Ատտիկայում և այլ պատմություններ» (1947 թ.)
- «Ստեղծագործելու հիմնաքարեր. ժամանակակից ճարտասանության գրքույկ» (1950 թ.) համահեղինակ՝ Քլինթ Բրուկս
- «Բավարարի և ժամանակի աշխարհը» վեպ (1950 թ.)
- «Եղբայր վիշապների համար. չափածո խոսքի և ձայների հեքիաթ» (1953 թ.)
- «Հրեշտակների նվագախումբը» վեպ, (1955 թ.)
- «Խտրականություն. հարավի ներքին կոնֆլիկտը» (1956 թ.)
- «Խոստումներ. բանաստեղծություններ 1954–1956» (1957 թ.)
- «Էսսեների հատընտիր» (1958 թ.)
- «Հիշիր Ալամոյին» մանկական, (1958 թ.)
- «Քարանձավը» վեպ, (1959 թ.)
- «Օլիմպոս լեռան աստվածները» մանկական (1959 թ.)
- «Թե ինչպես Տեխասը ձեռք բերեց իր ազատությունը» մանկական, (1959 թ.)
- «Թագավորի ողջ թիկնազորը» պիես, (1960 թ.)
- «Դուք, կայսրերը և այլք. բանաստեղծություններ 1957–1960» (1960 թ.)
- «Քաղաքացիական պատերազմի թողած հետքը» (1961 թ.)
- «Ամայություն. քաղաքացիական պատերազմի հեքիաթը» վեպ, (1961 թ.)
- «Ջրհեղեղ.մեր ժամանակների սիրավեպ» վեպ, (1964 թ.)
- «Ով է խոսում հանուն նեգրերի» (1965 թ.)
- «Բանաստեղծությունների հատընտիր. հին և նոր 1923–1966» (1966 թ.)
- «Վերամարմնավորում. բանաստեղծություններ 1966–1968» (1968 թ.)
- «Օդաբոն. տեսլական» պոեմ, (1969 թ.)
- «Մեծարանք Թեոդոր Դրայզերին» (1971 թ.)
- «Ջոն Գրինլիֆ Ուիթիերի պոեզիան. գնահատում և հավաքածու» (1971 թ.)
- «Դիմավորիր ինձ Գրին Գլենում» վեպ, (1971 թ.)
- «Ամերիկյան գրականություն. ստեղծողներն ու ստեղծագործությունները» (1974 թ.) համահեղինակներ՝ Քլինթ Բրուկս և Ռ. Լուիս
- «Կամ էլ. բանաստեղծություններ 1968–1974» (1974 թ.)
- «Պոեզիան և ժողովրդավարությունը» (1975 թ.)
- «Բանաստեղծությունների ժողովածու 1923–1976» (1977 թ.)
- «Հասնելու տեղ» վեպ, (1977 թ.)
- «Մերթընդմերթ. բանաստեղծություններ 1976–1978» (1978 թ.)
- «Եղբայր վիշապների համար. չափածո խոսքի և ձայների հեքիաթ- նոր տարբերակ» (1979 թ.)
- «Լինելով այստեղ, պոեզիա 1977–1980» (1980 թ.)
- «Ջեֆերսոն Դևիսը վերստանում է իր քաղաքացիությունը» (1980 թ.)
- «Ստույգ բամբասանք, բանաստեղծություններ 1979–1980» (1981 թ.)
- «Նեզ Փերսի պետ Ջոզեֆը» պոեմ, (1983 թ.)
- «Նոր և ընտիր բանաստեղծություններ 1923–1985» (1985 թ.)
- «Հոր դիմանկար» (1988 թ.)
- «Նոր և ընտիր էսսեներ» (1989 թ.)
- «Բանաստեղծությունների ժողովածու» (1998 թ.) Ջոն Բարտի խմբագրությամբ
- «Թագավորի ողջ թիկնազորը, երեք տարբերակ» (2000 թ.) Ջեյմս Գրիմշոուի և Ջեյմս Փերկինսի խմբագրությամբ
- «Թագավորի ողջ թիկնազորը, վերահրատարակություն» (2002 թ.) Նոել Փոլկի խմբագրությամբ
- «Պոետների դափնեկրի ծաղկաքաղ-ժողովածու» (Նորտոն և ընկերություն, 2010 թ.)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.nndb.com/people/507/000025432/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 SNAC — 2010.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 filmportal.de — 2005.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 Munzinger-Archiv — 1913.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 Brockhaus Enzyklopädie
- ↑ 10,0 10,1 Czech National Authority Database
- ↑ 11,0 11,1 Archive of Fine Arts — 2003.
- ↑ 12,0 12,1 12,2 http://www.poetsgraves.co.uk/list_of_other_poets_4.htm
- ↑ 13,0 13,1 13,2 http://www.semissourian.com/story/2116957.html
- ↑ http://www.nndb.com/people/507/000025432/bibliography/
- ↑ http://www.nytimes.com/aponline/2010/02/18/us/AP-History.html
- ↑ http://www.nytimes.com/learning/general/onthisday/bday/0424.html
- ↑ 17,0 17,1 17,2 17,3 http://hdl.handle.net/10079/fa/beinecke.warren
- ↑ https://openlibrary.org/books/OL9939250M/Understanding_Poetry
- ↑ https://openlibrary.org/works/OL14858282W/Night_rider
- ↑ https://openlibrary.org/works/OL16057093W/At_heaven's_gate
- ↑ https://openlibrary.org/works/OL14858283W/All_the_King's_Men
- ↑ https://openlibrary.org/works/OL14858269W/Who_speaks_for_the_Negro
- ↑ 23,0 23,1 23,2 23,3 23,4 23,5 23,6 23,7 23,8 http://bollingen.yale.edu/poet/robert-penn-warren
- ↑ Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 211.
- ↑ Nelson, Randy F. The Almanac of American Letters. Los Altos, California: William Kaufmann, Inc., 1981: 27. ISBN 0-86576-008-X
- ↑ Ehrlich, Eugene and Gorton Carruth. The Oxford Illustrated Literary Guide to the United States. New York: Oxford University Press, 1982: 291. ISBN 0-19-503186-5
- ↑ Patrick County People, Free State of Patrick
- ↑ Wood, Edwin Thomas. "On Native Soil: A Visit with Robert Penn Warren," Mississippi Quarterly 38 (Winter 1984)
- ↑ Metress, Christopher. "Fighting battles one by one: Robert Penn Warren's Segregation", The Southern Review, Winter 1996.
- ↑ Louie B. Nunn Center for Oral History
- ↑
"National Book Awards – 1958". National Book Foundation. Retrieved March 2, 2012.
(With essay by Kiki Petrosino from the Awards 60-year anniversary blog, and other material on Warren.) - ↑ Jefferson Lectures. National Endowment for the Humanities. Retrieved January 22, 2009. Annual subsites with list of Prior Jefferson Lecturers (1972–1999).
- ↑ "Democracy and Poetry: Robert Penn Warren" (publisher display). Harvard University Press. Retrieved September 7, 2013.
- ↑ Website of St. Louis Literary Award
- ↑ Saint Louis University Library Associates։ «Recipients of the St. Louis Literary Award»։ Վերցված է July 25, 2016
- ↑ Lifetime Honors - National Medal of Arts
- ↑ http://www.crt.state.la.us/hp/nationalregister/nhl/parish03/scans/03018001.pdf
- ↑ Robert Penn Warren Center for the Humanities
- ↑ «The Penn Warren - History»։ ThePennWarren.com։ Վերցված է 24 September 2014
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ռոբերտ Փեն Ուորեն Վիքիպահեստում |
---|
- Official website
- Robert Penn Warren bio at The Fellowship of Southern Writers
- Archived Oral Histories, Louie B. Nunn Center for Oral History, University of Kentucky Libraries
- Robert Penn Warren page at poets.org
- Robert Penn Warren page at KYLIT/Kentucky Literature
- Robert Penn Warren Center for the Humanities at Vanderbilt University
- Robert Penn Warren site run by tloufrey@charter.net
- Eugene Walter and Ralph Ellison (Spring–Summer 1957)։ «Robert Penn Warren, The Art of Fiction No. 18»։ The Paris Review
- Yale biography
- Timeline of Poets Laureate at the Library of Congress
- Guide to the Robert Penn Warren Photograph Collection at the University of Kentucky.
- Guide to the Robert Penn Warren papers, 1916-1967 at the University of Kentucky.
- Stuart Wright Collection: Robert Penn Warren Papers (#1169-014), East Carolina Manuscript Collection, J. Y. Joyner Library, East Carolina University