Լոուրեն Չուլջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոուրեն Չուլջյան
Ծնվել է1988[1]
ԾննդավայրHampstead, Նյու Հեմփշիր[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունPinkerton Academy? (2006), Saint Anselm College? (2010) և Լրագրության Մեդիլ դպրոց (2011)
Մասնագիտությունռադիոլրագրող
ԱշխատավայրChicago Public Media? և New Hampshire Public Radio?

Լոուրեն Չուլջյան (1988[1], Hampstead, Նյու Հեմփշիր[2])[3], ամերիկահայ ռադիոլրագրող, Նյու Հեմփշիրի Ազգային հանրային ռադիոյի ավագ թղթակից և պրոդյուսեր։ Նախկինում աշխատել է Չիկագոյի WBEZ ռադիոկայանում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Չուլջյանը ծնվել է 1987 թվականին։ Ապրել և մեծացել է Նյու Հեմփշիրի Հեմփսթեդ քաղաքում[4]։ Նրա մայրը՝ Քերին, սոցաշխատող է, իսկ հայրը՝ Բերին, որը ծագումով հայ է, Թիմբերլեյն շրջանային ավագ դպրոցի ընբշամարտի թիմի նախկին մարզիչն է եղել։ Լոուրենը ունի փոքր քույր՝ Կարան[5][6]։ Չուլջյանը 7 տարի անընդմեջ եղել է Հեմփսթեդի ամառային մանկական ճամբարի խորհրդատուն[7]։ 2005 թվականի հուլիսին իր քաղաքը ներկայացրել է Girls Nation ազգային երիտասարդական քաղաքացիական ֆորումին[8]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չուլջյանը սովորել է Փինքերթոն ակադեմիայի ավագ դպրոցում, որտեղ 2006 թվականին ավարտելուց հետո աշխատել է որպես երգչախմբի ղեկավար և եղել է դպրոցի խորհրդի նախագահներից մեկը[8][9]։ Չուլջյանը սովորել է Նյու Հեմփշիրի Սուրբ Անսելմի քոլեջում, որտեղ եղել է հոկեյի թիմի անդամ և ավարտել է պատմության բաժինը 2010 թվականին[10][11]։

Նա սկսել է հետաքրքրվել լրագրությամբ, երբ նայել է Սուրբ Անսելմի 2008 թվականի դեմոկրատական կուսակցության նախագահական բանավեճերը և հարցազրույց է վերցրել ԱՄՆ դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնից[9][12]։ 2009 թվականին նա պրակտիկա է անցել Նյու Յորքի CBS News լրատվականում[12]։ Սովորել է Չիկագոյի մոտակայքում գտնվող Հյուսիսարևմտյան համալսարանի Մեդլիի լրագրության դպրոցում, իսկ 2011 թվականին ստացել է լրագրության մագիստորսի աստիճան[4]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Չուլջյանը հանդիպել է իր ամուսնուն՝ Մետտ Բաերին, 2013 թվականի օգոստոսին։ Նրանք ամուսնացել են 2017 թվականի սեպտեմբերի 2-ին Նյու Հեմփշրիր Rocks Estate ամառային կալվածքում, երբ Մաերը սկսել է հաճախել Դարտմուտի քոլեջի Բիզնեսի դպրոցը[13]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չուլջյանը իր լրագրողի կարիերան սկսել է քոլեջը ավարտելուց հետո՝ որպես Ազգային հանրային ռադիոյի (NPR) մասնաճյուղի Չիկագոյի WBEZ ռադիոկայանում, աշխատելով տեղի քաղաքականության թեմաներով[9]։ Այստեղ նա աշխատել է գրեթե վեց տարի և ռեպորտաժներ է պատրաստել տարբեր թեմաների վերաբերյալ, ներառյալ Ռահմ Էմանուելի քաղաքապետի պաշտոնավարումը[5][12]։

2017 թվականին Չուլջյանը վերադարձել է հայրենի քաղաք և աշխատել է Ազգային հանրային ռադիոյի այլ մասնաճյուղում՝ Նյու Հեմփշիրի Ազգային հանրային ռադիոյում[4]։ 2020 թվականի Նյու Հեմփշիրի առաջին նախագահական նախնական ընտրություններից առաջ նա և Ջեք Ռոդոլիկոն վարում էին Ազգային հանրային ռադիոյի Stranglehold պոդկաստը՝ նախնական ընտրությունների պատմության և ազգային ազդեցության մասին[5]։ Նյու Հեմփշիրի լրատվամիջոցները տարբեր կերպ գովել և քննադատել են պոդկաստը՝ «մեկ փոքր նահանգի» մեծ ընտրական ուժը քննելու և ուսումնասիրելու համար[5]։

2022 թվականի մարտին ռադիոն հրատարակել է Չուլջյանի հետաքննությունը՝ Նյու Հեմփշիրի թմրամոլների վերականգնման Granite Recovery Centers խոշոր ցանցի հիմնադիր Էրիկ Սփոֆորդի հանդեպ սեռական ոտնձգությունների մասին[14][15]։ 2022 թվականի ապրիլից սկսած՝ Չուլջյանի բնակարանը և նրա հետ կապված մի քանի բնակարաններ վանդալիզմի են ենթարկվել[14][16]։ Մի դեպքի ժամանակ Մասաչուսեթսի Մելռոուզում գտնվող Չուլջյանի բնակարանի վրա գրել էին «Դեռ սկիզբն է» և աղյուսով կոտրել էին պատուհանը[14][17]։ Իրավապահ մարմինները, որոնք հետաքննում էին գործը, ենթադրել են, որ դա կարող են արած լինել Սփոֆորդի գործի հետ կապված վրեժ լուծողները, սակայն Սփոֆորդը հերքել է հարձակումներին իր մասնակցությունը[14][16]։

2022 թվականի սեպտեմբերին Սփոֆորդը գործ է հարուցել ընդդեմ Չուլջյանի և Նյու Հեմփշիրի Ազգային հանրային ռադիոյի։ Նյու Հեմփշիրի գերագույն դատարանը գործը փակել է 2023 թվականի ապրիլին[18][19]։ Սակայն դատարանը խնդրել է Չուլջյանին ներկայացնել հարցազրույցների ձայնագրությունները[17]։ 2023 թվականի հունիսին Հեմփշիրի Ազգային հանրային ռադիոն The 13th Step պոդկաստն է հրապարակել՝ կեղծ մեղադրանքների և դրա ակնհայտ հետևանքների մասին[17][20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.wbez.org/stories/year-25/cc0a433c-dc26-4f8c-b861-9a2e9934edc6
  2. 2,0 2,1 2,2 https://www.nhpr.org/people/lauren-chooljian
  3. Birthday: «Lauren Chooljian». Twitter. Վերցված է 2023 թ․ հուլիսի 26-ին.
    Age (25) in February 2013: Chooljian, Lauren (2013 թ․ փետրվարի 4). «Year 25». WBEZ. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 7-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Lauren Chooljian». New Hampshire Public Radio. Վերցված է 2023 թ․ հունիսի 7-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Tracy, Marc (2020 թ․ փետրվարի 9). «'Losing Friends' Over How She Covers the New Hampshire Primary». The New York Times. Վերցված է 2023 թ․ հունիսի 7-ին.
  6. Vartabedian, Tom (2010 թ․ ապրիլի 17). «Chooljian Earns National Acclaim in Wrestling». Armenian Weekly. Վերցված է 2023 թ․ հունիսի 7-ին. Dyer, Dave (2019 թ․ սեպտեմբերի 16). «End of an Era: Chooljian built wrestling dynasty, will retire after next season». The Eagle-Tribune. Massachusetts. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 7-ին.
  7. Williams, Penny (2008 թ․ հուլիսի 10). «Veteran counseling staff makes summer program work in Hampstead». The Eagle-Tribune. Massachusetts. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 7-ին.
  8. 8,0 8,1 Shuffleton, Nancy (2005 թ․ օգոստոսի 19). «Girls Nation experience for N.H. teens». The Portsmouth Herald. Վերցված է 2023 թ․ հունիսի 7-ին.
  9. 9,0 9,1 9,2 Anderson, Kathryn (Spring 2020). «Lauren Chooljian - Class of 2006» (PDF). Pinkerton Alumnus (alumni magazine). Pinkerton Academy. էջ 9. Վերցված է 2023 թ․ հունիսի 7-ին.
  10. «Lauren Chooljian - 2008 - Field Hockey». Saint Anselm Athletics. Վերցված է 2023 թ․ հունիսի 7-ին.
  11. «Memorable Moments». Saint Anselm College. 2020 թ․ հունիսի 1. Վերցված է 2023 թ․ հունիսի 7-ին.
  12. 12,0 12,1 12,2 «Highlights of Alumni Who Majored in English: New Hampshire Public Radio - Lauren Chooljian, class of 2010». Saint Anselm College. Վերցված է 2023 թ․ հունիսի 7-ին.
  13. Raczka, Rachel (2018 թ․ հունվարի 24). «A radio reporter gets married on a Christmas tree farm». The Boston Globe. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 7-ին.
  14. 14,0 14,1 14,2 14,3 Edwards, Jonathan (2022 թ․ հունիսի 1). «4 homes tied to journalist hit with bricks, graffitied with spray paint». The Washington Post. Վերցված է 2023 թ․ հունիսի 7-ին.
  15. Chooljian, Lauren (2022 թ․ մարտի 22). «He built New Hampshire's largest addiction treatment network. Now, he faces accusations of sexual misconduct». New Hampshire Public Radio. Վերցված է 2023 թ․ հունիսի 7-ին.
  16. 16,0 16,1 Rinde, Meir (2022 թ․ մայիսի 26). «Law enforcement investigating vandalism targeting homes of NHPR journalists». New Hampshire Public Radio. Վերցված է 2023 թ․ հունիսի 7-ին.
  17. 17,0 17,1 17,2 Enrich, David (2023 թ․ հունիսի 6). «A Reporter Investigated Sexual Misconduct. Then the Attacks Began». The New York Times. Վերցված է 2023 թ․ հունիսի 7-ին.
  18. Fisher, Damien (2023 թ․ հունվարի 31). «Spofford's Attorney Tells Judge NHPR Engaged in 'Reckless Disregard' of Facts». NH Journal. InsideSources. Վերցված է 2023 թ․ հունիսի 7-ին.
  19. Bookman, Todd (2023 թ․ ապրիլի 18). «Judge dismisses defamation suit against NHPR filed by New Hampshire drug recovery leader». New Hampshire Public Radio. Վերցված է 2023 թ․ հունիսի 7-ին.
  20. «The 13th Step: New podcast from NHPR's award-winning Document team streaming now». New Hampshire Public Radio. 2023 թ․ հունիսի 6. Վերցված է 2023 թ․ հունիսի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]