Լյուսի Սյուլահյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուսի Սյուլահյան
արմտ. հայ.՝ Լիւսի Սիւլահեան
Ծնվել է1940
ԾննդավայրՀալեպ, Սիրիա
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն Սիրիա
ԿրթությունՀալեպի ֆրանսիական քոլեջ

Լյուսի Հակոբջանի Սյուլահյան (1940, Հալեպ, Սիրիա), հայ գրող։

Նախնական կրթությունն ստացել է Հալեպի ֆրանսիական քոլեջում, 1958 թվականից սովորել Կոստանդնուպոլսի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։ Տպագրվել է 1960 թվականից՝ «Շիրակ», «Զարթոնք» և այլ պարբերականներում։ «Թափառող հոգիներ» (1970, պատմվածքների ժողովածու) գրքում պատկերել է սփյուռքահայերի կյանքը։ Երևանում 1984 թվականին լույս է տեսել նրա «Անավարտ սիրանվագ» պատմվածքների ժողովածուն։ Նրա գործերից թարգմանվել են նաև արաբերեն։ Սյուլահյանը միաժամանակ զբաղվում էր դասական և ժամանակակից հայ գրողների (Դանիել Վարուժան, Գրիգոր Զոհրապ, Եղիշե Չարենց, Ավետիք Իսահակյան, Վահան Թեքեյան, Գևորգ Էմին, Պերճ Զեյթունցյան, Վարդգես Պետրոսյան) ստեղծագործությունների արաբական թարգմանությունը կազմակերպելու և հրատարակելու գործով։ Սյուլահյանի նախաձեռնությամբ 1971 թվականից գործում է «Պարույր Սևակ» գրական սրահը։ Սյուլահյանը բազմիցս այցելել է Խորհրդային Հայաստան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 472