Լյուսի Թարգյուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Լյուսի Թարգյուլ
Ծնվել է 1905
Ծննդավայր Վան, Վան, Թուրքիա
Վախճանվել է հոկտեմբերի 10, 1955({{padleft:1955|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:10|2|0}})
Վախճանի վայր Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություն խմբագիր, արձակագիր և թարգմանիչ
Լեզու հայերեն
Ազգություն հայ
Կրթություն Երևանի պետական համալսարան, Հովնանյան դպրոց և Երևանի պետական համալսարան
Անդամակցություն ԽՍՀՄ Գրողների միություն

Լյուսի Թարգյուլ (Լյուսի Սահակի Թարգյուլյան, 1905, Վան - 1955, հոկտեմբերի 10, Երևան), հայ արձակագիր, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ Կրճատել է ազգանվան յան վերջավորությունը և ճանաչվել Թարգյուլ գրական անունով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ 1914 թվականին գաղթել է Արևելյան Հայաստան։ Միջնակարգ կրթությունն ստացել է Թիֆլիսի Հովնանյան դպրոցում։ 1929 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը, 1933 թվականին Մոսկվայի խմբագրա-հրատարակչական ինստիտուտը։ 1927 թվականին եղել է «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրի խմբագիրը։ Հետո տեղափոխվել է Մոսկվա, զբաղվել գրական-ստեղծագործական աշխատանքով։ Մահացել է Երևանում։[1]

Երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ճանկեր, Երևան, Պետհրատ, 1931, 64 էջ։
  • Ճակատում (վեպ), Երևան, Պետհրատ, 1932, 246 էջ։
  • Ազատարար աղջիկը, Երևան, Պետհրատ, 1937, 12 էջ։
  • Էդիկի առաջին համերգը, Երևան, Պետհրատ, 1937, 18 էջ։
  • Իսկապես հանելուկ, Երևան, Պետհրատ, 1937, 9 էջ։
  • Հսկաների շարքում (վեպ), Երևան, պետհրատ, 1937, 290 էջ։
  • Մանկական երկաթուղի, Երևան, Պետհրատ, 1938, 13 էջ։
  • Դեպի Իսպանիա (վիպակ), Երևան, Պետհրատ, 1939, 74 էջ։
  • Երկու մայր, Երևան, Պետհրատ, 1939, 16 էջ։
  • Ուղտի պարը կամրջի վրա, Պետհրատ, 1940, 8 էջ։
  • Երաժիշտը, Երևան, Հայպետհրատ, 1942, 75 էջ։
  • Իսկական պատերազմ, Երևան, Հայպետհրատ, 1942, 20 էջ։
  • Մայրեր, Երևան, Հայպետհրատ, 1942, 41 էջ։
  • Փոքրիկների մեծ գործը, Երևան, Հայպետհրատ, 1942, 96 էջ։
  • Լուսնի սոնատ, Երևան, Հայպետհրատ, 1944, 58 էջ։
  • Թե ինչու խոզի քթին երկաթե օղ հագցրին, Երևան, Հայպետհրատ, 1947, 22 էջ։
  • Ծաղկավան, Երևան, Հայպետհրատ, 1948, 98 էջ։
  • Պիոներական խոստում, Երևան, Հայպետհրատ, 1952, 65 էջ։
  • Պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1954, 28 էջ։
  • Թռչող ծաղիկներ, Երևան, Հայպետհրատ, 1955, 60 էջ։
  • Կոմիտաս, Երևան, Հայպետհրատ, 1956, 402 էջ։

Թարգմանություններ(ռուսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վյուգով, Մի կատու է կորել, Երևան, Պետհրատ, 1928, 12 էջ։
  • Ն. Օլեյնիկով, Զարմանալու տոնը, Մոսկվա, 1931, 16 էջ։
  • Բալթիականի ափին (լատվիական մանկագիրների արձակ և չափածո գործերը, այս ժողովածուի մի մասը թարգմանել է Լ.Թարգյուլը), Երևան, Հայպետհրատ, 1955, 117 էջ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1981. էջ էջ 149.