Լյուդվիգ Հոֆման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լյուդվիգ Հոֆման
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 30, 1852(1852-07-30)[1][2][3][…]
ԾննդավայրԴարմշտադտ, Հեսսենի մեծ դքսություն
Մահացել էնոյեմբերի 11, 1932(1932-11-11)[1][2][3][…] (80 տարեկան)
Մահվան վայրԲեռլին, Վայմարյան Հանրապետություն
ԳերեզմանԲեռլին
ՔաղաքացիությունFlag of Germany (3-2 aspect ratio).svg Վայմարյան Հանրապետություն
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[4]
ԵրկերLessingbrücke?, Roßstraßenbrücke?, Schloßbrücke? և Հեքիաթների շատրվան
Մասնագիտությունճարտարապետ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունAkademischer Verein Motiv Berlin?
Commons-logo.svg Ludwig Hoffmann Վիքիպահեստում

Լյուդվիգ Հոֆման (գերմ.՝ Ludwig Hoffmann, հուլիսի 30, 1852(1852-07-30)[1][2][3][…], Դարմշտադտ, Հեսսենի մեծ դքսություն - նոյեմբերի 11, 1932(1932-11-11)[1][2][3][…], Բեռլին, Վայմարյան Հանրապետություն, ամբողջական անունը՝ Լյուդվիգ Էռնեստ Էմիլ Հոֆման), գերմանացի ճարտարապետ և քաղաքաշինարար, Բեռլինի ամենահայտնի ճարտարապետներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուդվիգը ծնվել Է Կառլ Յոհան Հոֆմանի և նրա կնոջ՝ Մաթիլդայի ընտանիքում։ Երբ նա վեց տարեկան էր, մայրը հերթական ծննդաբերության ժամանակ մահացել է[5]։ Մի տարի անց հայրն ամուսնացել է երկրորդ անգամ։ Հաշված խորթ քույրերին և եղբայրներին՝ ընտանիքում մեծանում էր յոթ երեխա։ Ըստ Լյուդվիգի խոսքերի՝ մայրը նրան պատրաստել է պատանեկության այնպես, ինչպես իր հարազատ երեխաներին[6]։ Ընտանիքի հայրը 1871-1874 թվականներին Ազգային-պահպանողական կուսակցության կողմից ընտրվել է ռայխստագի պատգամավոր[7]։ Դեռևս վաղ մանկությունից Լյուդվիգ Հոֆմանը ընկերություն էր անում իրենց հարևան բանկիրի որդու՝ Ալֆրեդ Մեյսերի հետ[6]։ Սկզբում նրանք իրար հետ սովորում էին գիմնազիայում։ Ալֆրեդը դեռևս դպրոցական նստարանից մտածում էր ընտրել արվեստի հետ կապված մասնագիտություն, իսկ Լյուդվիգը երկար ժամանակ չէր կարողանում որոշել, թե ինչ մասնագիտություն ընտրի։ Վերջապես գիմնազիայի և մեկ տարվա բանակային ծառայությունից հետո նրանք որոշում են զբաղվել ճարտարապետությամբ և կրթություն են ստանում Կասե քաղաքի Գեղարվեստի ակադեմիայում, հետագայում նաև Բեռլինի ճարտարապետական ակադեմիայում[8]։ 1880 թվականի սկզբներին Հոֆմանն աշխատում էր Ֆրանց Շվեխտենի ղեկավարությամբ Պրուսական զինվորական ակադեմիայի շինարարությունում որպես կառավարական աշխղեկ։ Նրա կարիերայի թռիչքը սկսվել է այն ժամանակ, երբ նա և նորվեգացի ճարտարապետ Պետեր Դյուբվադը շահել են Լայպցիգի գերագույն դատարանի շենքի նախագծման մրցույթում[9]։ 1895 թվականին Լյուդվիգ Հոֆմանն ամուսնանում է Մարիա Վայցբախի՝ բեռլինյան բանկիրի երկվորյակ քույրերից մեկի հետ[10][11]։ Հոֆմանի ընկերը՝ ճարտարապետ Դյուպվադը, երեք տարի հետո ամուսնանում է մյուս քրոջ հետ։ 1896 թվականին Հոֆմանը դառնում է Բեռլինի քաղաքաշինության խորհրդատու և 28 տարի շարունակ մեծ ազդեցություն է ունենում մայրաքաղաքի հասարակական ճարտարապետության վրա։ Նրա ղեկավարությամբ կառուցվել են 111 օբյեկտներ, որոնք իրենց մեջ ներառել են 300 առանձին շինություններ։ Համաշխարհային ճանաչում ունի Բեռլինի կենտրոնում 1910-1930 թվականին կառուցված Պերգամյան թանգարանը (կառուցվել է Ալֆրեդ Մեյսերի և Լյուդվիգ Հոֆմանի համատեղ նախագծով)։ Հոֆմաննն մեծ ազդեցություն ուներ Բեռլինի քաղաքաշինության մեջ, քանի որ շատ նախագծային մրցույթների հանձնաժողովի անդամ էր[12][13]։

Գովասանք և քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշատախտակ Բեռլինի ին ռատուշայի շենքի վրա
Լյուդվիգ Հոֆմանի անվան կամուրջ Բեռլինի Մոաբիտ շրջանում

1906 թվականին Լյուդվիգ Հոֆմանին շնորհվում է շինարարության հարցերով գաղտնի խորհրդականի տիտղոս, ինչպես նաև Դարմշտադի տեխնիկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։ Նույն տարում Հոֆմանը դառնում է Պրուսական արվեստների ակադեմիայի իսկական անդամ։ 1917 թվականին Հոֆմանը ևս մեկ պատվավոր դոկտորի աստիճան է ստանում Վիեննայի տեխնիկական համալսարանում, երբ 1924 թվականին Հոֆմանն անցնում էր թոշակի, նրան շնորհվում է Բեռլինի պատվավոր քաղաքացու կոչում։ Մայրաքաղաքում նրա կառուցած մի քանի շենքեր կոչվում են նրա անունով՝ Ֆրիդրիխ Սխայնի[14] նախնական կրթօջախը, Բուխի հիվանդանոցը[12], Մոաբիտի կամուրջը[15]։ Ճարտարապետի անունով կա փողոց Լայպցիգում։ Բեռլինի Միխտ շրջանում տարբեր կետերից շատ լավ է երևում Կլոստերշտրասի վրա գտնվող հին ռատուշայի շենքը, որը կառուցվել է 1900—1911 թվականին Հոֆմանի նախագծով։ Ռեստավրացիայից հետո այնտեղ է տեղավորվել քաղաքային խորհրդի մի քանի բաժիններ։ Նրա ճակատին, ի պատիվ Հոֆմանի, տեղադրվել է հուշատախտակ, որը լուսաբանում է նրա ծառայությունները Բեռլինի ճարտարապետական դիմագծի ստեղծման գործում[12].

Հին ռատուշան քաղաքային միջավայրում (1900—1911)
Bundesarchiv Bild 183-1987-0311-033, Berlin, Das Stadthaus.jpg
Bundesarchiv Bild 183-D0415-0007-001, Berlin, Stadthaus.jpg
Bundesarchiv Bild 183-19000-3744, Gasse in Alt-Berlin.jpg
Բրանդերբուրգյան թանգարան (1901—1907)
Berlin, Mitte, Koellnischer Park, Maerkisches Museum.jpg
MaerkischesMuseum 2a.jpg
MaerkischesMuseum 3a.jpg
Հասարակական տարբեր շինություններ(1887—1913)
Գերագույն խորհրդի շենք Լայպցիգում
Կլինիկա Բեռլինի Միտտե շրջանում
Գիմնազիա Բեռլինում, Պրեցլաուեր-Բերգ շրջան
Քաղաքային բաղնիք և լողավազան Բեռլինում(1897—1902)
Կրոյցբերգում
Կրոյցբերգի ներսույթը
Բաղնիքներ Պրեցլաուեր-Բերգ ում

Չնայած գովեստներին՝ Հոֆմանի ստեղծագործությունները հաճախ ենթարկվում են քննադատության, սակայն հետագայում Հոֆմանի շինությունների հատուկ արժեքը Բեռլինի և Լայպցիգի ճարտարապետության մեջ լիովին ճանաչվում են[13].

1956 թվականին գերմանացի մոդեռն ճարտարապետ Միս վան դեր Պոեն ասում է

Aquote1.png Այո, այո, Հոֆման, մենք բոլորս անարդարացի էինք Aquote2.png
Աջից Հոֆմանի դիմանկարն է Բրանդենբուրգյան թանգարանի բակում

Բրանդենբուրգյան թանգարանի ճարտարապետական լուծումների օրինակով, որտեղ Հոֆմանը լայնորեն կիրառում էր հյուսիսգերմանական գոթիկայի և վերածննդյան[16], ոճաբանական առանձնահատկությունները, կարելի է հասկանալ «պատմականության նրա մտածելակերպը»։ Թանգարանի առաջին հարկի կոպիտ մշակված պատերը և ցածր առաստաղը նպաստում են քարե դարի նմուշներին համապատասխան միջավայր հաղորդելուն։ Միջնադարյան շրջանի նմուշների համար Հոֆմանը մտածեց եկեղեցատիպ կամարներով միջավայր ստեղծել։ Իր հիշողություններում Լյուդվիգ Հոֆմանը նկարագրում է Ֆրիդրիխ Հայնի[17]ժողովրդական այգու հեքիաթների շատրվանի նախագծման երկարատև աշխատանքը։

Լյուդվիգ Հոֆմանի նախագծմամբ Բեռլինում կառուցվել են բազմաթիվ հասարակական կառույցներ և տարբեր նշանակության շենքեր։ Դրանք են՝ կամուրջներ, շատրվաններ, թանգարաններ, լիցեյներ, գիմնազիաներ, դպրոցներ, մանկապարտեզներ, մանկատներ, հիվանդանոցային համալիրներ, գերեզմանոցներ, հակահրդեհային պաշտպանության կետեր, մասնավոր վիլլաներ և բազմաբնակարանոց շենքեր։ Հոֆմանի կառուցած շենքերից շատերը մեր օրերում արդիականացումից հետո զբաղեցնում են տարբեր հաստատություններ և ֆիրմաներ, օրինակ, մենենջմենտի երիտասարդական դպրոցը, Ուկրանիայի դեսպանատունը, ժողովրդական համալսարանը և այլն[13].

Berlin, Mitte, Albrechtstrasse 27, Botschaft Ukraine.jpg
Berlin, Mitte, Rolandufer, Uferbefestigung und Bootsanlegestelle.jpg
Heubnerweg(3).JPG
Ուկրանիայի դեսպանատունը Միտտում GASAG ընկերության վարչական շենքը Միտտում Եվրոպական դպրոցը Շառլոտենբուրգում

Հոֆմանի մի շարք նախագծեր մնացին չիրականացված Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելու պատճառով։ Օրինակ, պահպանվել են Օպերայի տան՝ նրա նկարները և էսքիզները, որը այդպես էլ չի կառուցվել[10]։


Օպերայի տան հատակագիծ
Opernhaus Treppenhaus.png
Opernhaus Fassade 1.png
Opernhaus Foyer.png
Շքաաստիճան Շենքի ճակատ Պատկերասրահ նախասրահում


Ցավոք սրտի, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հոֆմանի նախագծով կառուցված բազմաթիվ շինություններ ավերվում են։ Բեռլինի տեխնիկական համալսարանի ճարտարապետական թանգարանը պահպանում է Լյուդվիգ Հոֆմանի նկարների նախագծային էսքիզների և լուսանկարների մեծ հավաքածու[18].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 StructuraeRatingen: 1998.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118705911 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. Döhl, Dörte: Ludwig Hoffmann. Bauen für Berlin 1896—1924
  6. 6,0 6,1 Volker Viergutz: Das hätten wir …, S. 76
  7. Fritz Specht, Paul Schwabe: Die Reichstagswahlen von 1867 bis 1903. Eine Statistik der Reichstagswahlen nebst den Programmen der Parteien und einem Verzeichnis der gewählten Abgeordneten. 2. Auflage. Verlag Carl Heymann, Berlin 1904, S. 262
  8. Волькер Фиргутц: Это было бы …, стр. 75
  9. «Ludwig Hoffmann» (գերմաներեն)։ archive.today։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-06-ին։ Վերցված է 2020-04-12 
  10. 10,0 10,1 «Hoffmann, Ludwig» (գերմաներեն)։ «Deutsche Biographie»։ Վերցված է 2020-04-09 
  11. Matthias Donath.։ «Dybwad Peter» (գերմաներեն)։ «Sächsische Biografie»։ Վերցված է 2020-04-09 
  12. 12,0 12,1 12,2 «Wohnen mit Tradition» (գերմաներեն)։ archive.today։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-03-ին։ Վերցված է 2020-04-09 
  13. 13,0 13,1 13,2 «Ludwig Hoffmann, Stadtbaurat der Kaiserzeit» (գերմաներեն)։ gerhildkomander.de։ Վերցված է 2020-04-12 
  14. «Ludwig Hoffmann» (գերմաներեն)։ archive.today։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-11-ին։ Վերցված է 2020-04-09 
  15. «Stadtplan Berlin» (գերմաներեն)։ berliner-stadtplan.com։ Վերցված է 2020-04-09 
  16. «Märkisches Museum» (գերմաներեն)։ berlin.de։ Վերցված է 2020-04-09 
  17. Ludwig Hoffmann: «Lebenserinnerungen eines Architekten» S. 154 ff, 224 ff. Gebr. Mann Verlag, Berlin 1996. ISBN 3-7861-1388-2(գերմ.)
  18. «Architekturmuseum» (գերմաներեն)։ WebCite։ Արխիվացված է օրիգինալից 2021-01-29-ին։ Վերցված է 2020-04-09 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Wolfgang Schäche Ludwig Hoffmann (Stadtbaurat von Berlin 1896-1924). — Berlin: Gebr. Mann Verlag, 1983. — ISBN 9783786113881 S. 394.(գերմ.)
  • Jan Feustel Spaziergänge in Friedrichshain. — Berlin, 1994. — ISBN 3-7759-0357-7 S. 16 ff.(գերմ.)
  • Ludwig Hoffmann Lebenserinnerungen eines Architekten. — Berlin: Gebr. Mann Verlag, 1996. — ISBN 3-7861-1388-2 154 ff, 224 ff.(գերմ.)
  • Georg Dehio et al. (Hrsg.) Handbuch der deutschen Kunstdenkmäler Berlin. — München, Berlin, 2000. — ISBN 3-422-03071-9 S. 206.(գերմ.)
  • Döhl, Dörte Ludwig Hoffmann. Bauen für Berlin 1896—1924. — Tübingen: Wasmuth & Zohlen, 2004. — ISBN 9783803006295 S. 412.(գերմ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]