Լյուբոտին (լեռ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լյուբոտին
Luboteni.JPG
Տեսակլեռ
ԵրկիրFlag of Serbia.svg Սերբիա
Վարչատարածքային միավորJegunovce Municipality?
ԼեռնաշղթաŠar Mountains?
Բարձրությունը ծովի մակարդակից2498 մետր
Կոորդինատներ: 42°12′24.000000101191″ հս․ լ. 21°7′10.000000098398″ ավ. ե. / 42.20666666669477252° հս․. լ. 21.11944444447177816° ավ. ե. / 42.20666666669477252; 21.11944444447177816

Լյուբոտին (մակեդ.՝ Љуботен), Շառ Պլանինա լեռնաշղթային գագաթներից: Գտնվում է Մակեդոնիայի Հանրապետության և Կոսովոյի սահմանին: Լեռան բացարձակ բարձրությունը կազմում է 2498 մետր[1]:

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուբոտին լեռն ունի բրգաձև կառուցվածք և համարվում է Շառ Պլանինա լեռնաշղթայի գեղատեսիլ գագաթներից մեկը: Այն գտնվում է լեռնաշղթայի արևելյան հատվածում և համարվում է ամենաբարձր կետը[2]: Լեռը երևում է Սկոպյեից և Պրիշտինայից՝ շնորհիվ ռելիեֆի առանձնահատկությունների:

Լեռահ հիմնական հատվածը գտնվում է Կոսովոյի Հանրապետությունում՝ նրա հարավային, հյուսիսարևմտյան և հարավարևելյան լանջերը: Մակեդոնիայի տարածքում տարածված են լեռան հարավային լանջերը[3]: Լյուբոտինի հյուսիսային ստորոտներում է գտնվում Լեպենաց գետի հովիտը, իսկ հարավում՝ Վարդար գետի գետահովիտը[3]: Արևելյան և հարավարևելյան լանջերը անտառապատ են: Անտառային զոնայից բարձր տարածվում են ալպիական մարգագետինները, որոնք օգտագործվում են որպես արոտավայրեր: Լեռան արևմտյան գագաթամերձ գոտում գտնվում է Լիվադիցի սառցադաշտային ծագման լիճը:

Երկրաբանություն և բուսականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռը կազմված է մեզոզոյան հասակի ապարներից[4], որոնցից հիմնականը կրաքարն է: Կրաքարային և քարային փլվածքներն ու ցրոնները ծածկված են բնորոշ բուսականությամբ: Լեռան լանջերին աճում է երկաթախոտը (լատ.՝ Siderítis): Պիկի հատվածում աճում է մանուշակի հազվագյուտ տեսակներից մեկը՝ Viola grisebachiana[5]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուբոտինը համարվում է Եվրոպայի լեռնագնացների ամենասիրված վայրերից մեկը[6]: Մակեդոնական հատվածի լանջերին գտնվում է «Լյուբոտին» լեռնագնացային հյուղակը՝ Վրատնիցա գյուղի մոտ, որտեղից սկսում են բարձրանալ լեռ. այն տևում է մոտ երկու ժամ: Հյուղակը բաց է մայիսից նոյեմբեր ամիսներին[7]: Լեռան անվանումից է առաջացել Տետովո քաղաքի ֆուտբոլային ակումբի անունը՝ Լյուբոտին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կաղապար:Карта
  2. DISA VEÇORI TË MALEVE TË SHARRIT
  3. 3,0 3,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Карта2 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  4. Kosova: Monumentet dhe bukuritë
  5. Village Stare Selo — Ljuboten peak — Mountain HUT Ljuboten // balkanhikingadventure.com
  6. LJUBOTEN MOUNTAIN IN THE ŠAR MOUNTAIN RANGE
  7. World Around Us — the Encyclopaedia for Children and Youth, XI edition, Školska knjiga, Zagreb, 1987, vol. II (A-M), page 242

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]