Լյուբոմիր Պիպկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լյուբոմիր Պիպկով
Ծնվել էսեպտեմբերի 6 (19), 1904
Լովեչ, Բուլղարիա[1]
ԵրկիրFlag of Bulgaria.svg Բուլղարիա
Մահացել էմայիսի 9, 1974(1974-05-09)[1][2] (69 տարեկանում)
Սոֆիա, Բուլղարիա[1]
Մասնագիտությունկոմպոզիտոր և դաշնակահար
Գործիքներդաշնամուր
ԿրթությունՓարիզի Նորմալ երաժշտական դպրոց

Լյուբոմիր Պիպկով (1904-1974), բուլղարացի կոմպոզիտոր, խմբավար, երաժշտական-հասարակական գործիչ, մանկավարժ։ ԲԺՀ ժողովրդական արտիստ (1952 թ.)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1967 թ.)։ ԲԿԿ անդամ 1944 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Սոֆիայում (1919-1926 թթ.), այնուհետև Փարիզում (1926-1932 թթ.)։ «Ժամանակակից երաժշտություն» ընկերության հիմնադիրներից է (1933 թվականից)։ 1944-1948 թվականներին՝ Սոֆիայի ժողովրդական օպերայի տնօրեն, 1947-1957 թվականներին՝ Բուլղարական կոմպոզիտորների միության 1-ին քարտուղար։ 1948 թվականից պետական երաժշտության ակադեմիայի (1954 թվականից՝ Բուլղարիայի պետական կոնսերվատորիա) պրոֆեսոր։ Պիպկովի շատ երկեր նվիրված են հակապատերազմական, հակաֆաշիստական թեմատիկային («Օրատորիա մեր ժամանակի մասին», «Անտիգոնե-43» երաժշտական դրամա, մասսայական երգեր)։ Դրել է օպերաներ, կանտատներ, 4 սիմֆոնիա, կոնցերտներ, կամերա-գործիքային անսամբլներ, խմբերգեր, դաշնամուրային պիեսներ, կինոֆիլմերի երաժշտություն։ Դիմիտրովյան մրցանակներ (1950, 1951, 1952 թթ.)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Пипков Любомир // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 302 CC-BY-SA-icon-80x15.png