Լի Ջոնգ Սոկ
կորեերեն՝ 이종석 | |
|---|---|
| Հասակը | 1.85 |
| Ծնվել է | սեպտեմբերի 14, 1989[1] (36 տարեկան) |
| Ծննդավայր | Սուվոն, Հարավային Կորեա[2] |
| Կրթություն | Yongdong Middle School?, Yangjae High School? և Կոնկուկ Համալսարան |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | կորեացի |
| Մասնագիտություն | մոդել, կինոդերասան, դերասան և հեռուստատեսային դերասան |
| Ակտիվ շրջան | 2005 ― ներկա |
| Համատեղ ապրող(ներ) | IU[3] |
| lee-jongsuk.com | |
| Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
Լի Ջոնգ Սոկ (հանգըլ՝ 이종석, անգլ.՝ Lee Jong Suk, սեպտեմբերի 14, 1989[1], Սուվոն, Հարավային Կորեա[2]), հարավկորեացի հանրահայտ դերասան և մոդել։ Նկարահանվել է մի շարք հայտնի դորամաներում (հեռուստասերիալներում), ինչպիսիք են «Ես լսում եմ քո ձայնը», «Դպրոց 2013», «Խորհրդավոր այգի» և «Պինոկիո»-ն, «W»-ն և «Մինչ դու քնած ես»-ը։
Կյանք և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լի Ջոնգ Սոկը ծնվել է 1989 թվականի սեպտեմբերի 14-ին Հարավային Կորեայի Յոնգին քաղաքում։
Մասնակցել է SBS ընկերության՝ դերասանների համար նախատեսված քաստինգին միջին դպրոցում սովորելու տարիներին։ Մասնակցել է ընթացիկ տեսանկարահանումներին՝ որպես SBS ընկերության յոթ ազատ դերասաններից մեկը։ Մոդելային կարիերայում Լի Ջոնգ Սոկը դարձավ սեուլյան Collection ծրագրի ամենաերիտասարդ մոդելը։
2010 թվականին նկարահանվում է հարավկորեական հանրահայտ «Խորհրդավոր այգի» և «Արքայազն դատախազը» դորամաներում (հեռուստասերիալ)։ 2012 թվականին Ջոնգ Սոկը հայտնվել է MBC հեռուստաընկերության «Ուժեղ հարված» դորամայում։ «Ghost» սարսափ ֆիլմում իր առաջին դերը խաղալուց հետո․ նրան բաժին է հասնում «Սոար․ Դեպի երկինք» հեռուստասերիալի գլխավոր դերը։
Լի Ջոնգ Սոկը հետագայում նկարահանվում է նաև «Դպրոց 2013» դորամայում՝ դասարանի ավագի դերում։
Դերասանին հեռուստադիտողների շրջանում էլ ավելի հայտնի դարձրեց «Ես լսում եմ քո ձայնը» հեռուստասերիալում Փակ Սու Հայի դերը։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Վերնագիր | Դեր | Ալիք |
|---|---|---|---|
| 2010 | Արքայազն դատախազը | Լի Վու Հյուն | SBS |
| Խորհրդավոր այգի | Հան Տե Սուն | ||
| 2011 | Ուժեղ հարված․ Շորթ Լեգեդի վրեժը | Ահն Ջոնգ Սոկ | MBC |
| 2012 | Երբ ես հրաշալի տեսք ունեի | Յուն Ջունգ Հյուկ | KBS |
| Դպրոց 2013 | Գո Նամ Սուն | ||
| 2013 | Ես լսում եմ քո ձայնը | Փակ Սու Հա | SBS[4] |
| 2014 | Օտարերկրացի բժիշկը | Փակ Հուն | |
| Պինոկիո | Չոի Դալ Պո / Չհվե Դալ Պո | ||
| 2016 | W | Կանգ Չոլ | MBC |
| 2017 | Մինչ դու քնած ես | Ջոնգ Ջե Չան |
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Մրցանակաբաշխություն | Կատեգորիա | Հեռուստասերիալ | Արդյունք |
|---|---|---|---|---|
| 2012 | KBS դորամայի մրցանակաբաշխություն | Լավագույն նոր դերասան | Դպրոց 2013 | Հաղթանակ |
| 2013 | 20֊ականների 7֊րդ դորամայի աստղ մրցանակաբաշխություն | 20֊ականների դորամա աստղ ֊ տղամարդ | Առաջադրված | |
| Կորեական դորամայի 6֊րդ մրցանակաբաշխություն | Գերազանցության մրցանակ, դերասան | Ես լսում եմ քո ձայնը | Հաղթանակ | |
| Լավագույն զույգ մրցանակ Լի Բո Յունգի հետ | Հաղթանակ | |||
| Ոճային իկոն 6֊րդ մրցանակաբաշխություն | 21֊րդ դարի ջենթլմեն | Հաղթանակ | ||
| 21֊րդ դարի կորեական արվեստի և գերազանցության մրցանակաբաշխություն | Լավագույն դերասան | Հաղթանակ | ||
| Ապանի աստղերի 2֊րդ մրցանակաբաշխություն | Գերազանցության մրցանակ, դերասան | Հաղթանակ | ||
| Լավագույն զույգ մրցանակ Լի Բո Յունգի հետ | Հաղթանակ | |||
| SBS դորամաների մրցանակաբաշխություն | Գերազանցության մրցանակ, մինիսերիալների դերասան | Հաղթանակ | ||
| Աստղերի թոփ 10 | Հաղթանակ | |||
| Լավագույն զույգ մրցանակ՝ Լի Բո Յունգի հետ | Առաջադրված | |||
| 2014 | Ասիայի մոդելների մրցանակաբաշխություն | Աստղ֊մոդելի մրցանակ | Չկա տվյալ | Հաղթանակ |
| Բեկսանգի արվեստի մրցանակաբաշխություն | (TV) լավագույն դերասան | Ես լսում եմ քո ձայնը | Առաջադրված | |
| (TV) ամենահայտնի դերասան | Առաջադրված | |||
| Կորեական դորամայի 7֊րդ մրցանակաբաշխություն | Գերազանցության մրցանակ, դերասան | Օտարերկրացի բժիշկը | Առաջադրված | |
| Ոճային իկոնի 7֊րդ մրցանակաբաշխություն | Ոճային երիտասարդ տղամարդ | Չկա տվյալ | Սպասվող |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.highziumstudio.com/%EC%95%84%ED%8B%B0%EC%8A%A4%ED%8A%B8/%EC%9D%B4%EC%A2%85%EC%84%9D/
- ↑ 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ https://www.lifestyleasia.com/bk/entertainment/celebrities/iu-and-lee-jong-suk-love-story-everything-to-know/
- ↑ «이종석, '너의 목소리가 들려' 출연..초능력 소년» (Korean). star.mt.co.kr. 2013 թ․ ապրիլի 24.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
| Լի Ջոնգ Սոկ |
|---|
|
Խորհրդավոր այգի (2010-2011) • Դպրոց 2013 (2012) • Ես լսում եմ քո ձայնը (2013) • Օտարերկրացի բժիշկը (2014) • Պինոկիո (2014) • W (2016) • Մինչ դու քնած ես (2017) |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լի Ջոնգ Սոկ» հոդվածին։ |
| ||||||||||||||