Լի Յունդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լի Յունդի
Նաև հայտնի է որպեսYundi
Ծնվել էհոկտեմբերի 7, 1982(1982-10-07)[1] (41 տարեկան)
Չունցին, Սիչուան, Չինաստան[2]
Երկիր Չինաստան
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդաշնակահար
Գործիքներդաշնամուր
ԼեյբլԳերմանական գրամոֆոն, EMI Classics և Warner Classics?
ԿրթությունՀաննովերի երաժշտության, դրամայի և մեդիայի համալսարան
Պարգևներ
 Yundi Վիքիպահեստում

Լի Յունդի (չինարեն՝ 李云迪, հոկտեմբերի 7, 1982(1982-10-07)[1], Չունցին, Սիչուան, Չինաստան[2]), չինացի դաշնակահար, դաշնակահարների Շոպենի անվան մրցույթի դափնեկիր (2000)[3][4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լի Յունդինը ծնվել է 1982 թվականի հոկտեմբերի 7-ին Չունցին քաղաքում մետաղագործ բանվոր Լի Չուանի և պետական ծառայող Չժան Սյաոլուի ընտանիքում[3]։

Չնայած ընտանիքում երաժշտական ավանդույթներ բացակայությանը՝ Լին 4 տարեկանից սկսում է ակորդեոն նվագել[3], իսկ արդեն 5 տարեկանից հայրենի Չունցին քաղաքում ակորդեոնիստների մանկական մրցույթում գրավում է առաջին հորիզոնականը։ 7 տարեկանում սկսում է դաշնամուր նվագել, 9-ում՝ դասերի է հաճախում չինացի հայտնի երաժշտական ուսուցիչ Դան Չժաոիի մոտ (չինարեն՝ 但昭义)[5]։ Այդ ժամանակ ուսուցիչն իր աշակերտի մեջ հանճար չէր տեսնում․ նշում էր, որ մատերը կարճ են՝ համեմատած իր հասակակիցների հետ, այդուհանդերձ տղայի մեջ տեսնում էր խորը զգացմունքներ երաժշտության նկատմամբ[6]։

1994 թվականին Լին սկսում է սովորել Սիչուանի կոնսերվատորիային կից միջնակարգ դպրոցում և մեկ տարի անց Շամպեյնում (ԱՄՆ) ընթացող Դաշնակահարների Ստրավինսկու անվան միջազգային մրցույթում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը[5]։

1996 թվականին ընդունվում է Շենչժենի արվեստների ինստիտուտ։ Տեսնելով Լի Յունդիի ընդունակությունները և հաշվի առնելով նրա ընտանիքի նյութական հնարավորությունները (այդ ժամանակ տղայի մայրը դուրս էր եկեկ աշխատանքից և տեղափոխվել Շենչժեն, որպեսզի ուղեկցի որդուն)` ինստիտուտի ղեկավարությունն իր վրա վերցրեց դաշնակահարի՝ միջազգային մրցույթներին մասնակցելու ծախսերը։ Բացի այդ նրա համար ուսուցման առանձին ծրագիր մշակվեց[6]

1999 թվականին Ուտրեխտում (Նիդերլանդներ) Դաշնակահարների Ֆրանց Լիստի անվան միջազգային մրցույթում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը, երրորդն էր նաև Պեկինում ընթացող Չինաստանի դաշնակահարների միջազգային մրցույթում[5]։

Նշանակալի հաջողությունը 2000 թվականին Վարշավայում տեղի ունեցող Դաշնակահարների Շոպենի անվան մրցույթի հաղթանակն էր[7]։ Լի Յունդին ոչ միայն առաջին մրցանակակիրն էր Չինաստանից այս մրցույթում, այլև ամենաերիտասարդ դափնեկիրը մրցույթի ողջ պատմության ընթացքում, ինչպես նաև առաջինը 15 տարիների ընթացքում, ով արժանացավ մրցույթի առաջին մրցանակին։ 2015 թվականին դարձավ նույն մրցույթի ժյուրիի ամենաերիտասարդ անդամը[8]։

2001 թվականին Շենչժենի արվեստների ինստիտուտն ավարտելուց հետո ընդունվում է Հանովերի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց, որտեղ աշակերտում է Արիե Վարդիին[5]։

2010 թվականին Լեհաստանի կառավարությունը Լի[9] Յունդին շնորհում է ոսկե մեդալ՝ «Gloria Artis մշակույթում ունեցած ավանդի համար»[10]։

2012 թվականին դառնում է Սիչուանի կոնսերվատորիայի ամենաերիտասարդ դասավանդողը[10]։

Աշխատել է Deutsche Grammophon և EMI Classics ձայնագրման ընկերությունների հետ[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #135279194 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 «Известный китайский пианист Ли Юньди». Жэньминь жибао. 2009 թ․ հունվարի 21. Վերցված է 2016 թ․ մայիսի 22-ին.
  4. International Who's who in Classical Music. — Europa Publications Limited, 2007. — P. [466] (col. 2). — ISBN 9781857434163
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Genius Pianist» (անգլերեն). СhinaСulture.org. 2005 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 22-ին.
  6. 6,0 6,1 «Молодой китайский пианист Ли Юньди». Китайский информационный Интернет-центр. 2008 թ․ հունվարի 8. Վերցված է 2016 թ․ մայիսի 22-ին.
  7. «Китайский пианист Ли Юньди выступит в Москве». Синьхуа. 2016 թ․ մարտի 30. Վերցված է 2016 թ․ մայիսի 22-ին.
  8. «Китайский пианист Ли Юньди стал самым молодым членом жюри международного исполнительского конкурса имени Шопена». Синьхуа. 2014 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2016 թ․ մայիսի 22-ին.(չաշխատող հղում)
  9. Jean-Pierre Thiollet, 88 notes pour piano solo, "Solo nec plus ultra", Neva Editions, 2015, p.51. ISBN 978 2 3505 5192 0.
  10. 10,0 10,1 10,2 «National Youth Orchestra of the USA Kicks Off 2015 China Tour Today» (անգլերեն). BroadwayWorld.com. 2015 թ․ հուլիսի 10. Վերցված է 2016 թ․ մայիսի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լի Յունդի» հոդվածին։