Լին Քոնվեյ
Լին Քոնվեյ անգլ.՝ Lynn Conway | |
---|---|
Ծնվել է | հունվարի 2, 1938[1] |
Ծննդավայր | Մաունթ Վերնոն, Նյու Յորք |
Մահացել է | հունիսի 9, 2024[2][3] (86 տարեկան) |
Մահվան վայր | Ջեքսոն, Միչիգան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Կոլումբիայի ճարտարագիտության և կիրառական գիտության դպրոց և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (1958) |
Մասնագիտություն | համակարգչային գիտնական, գյուտարար և ինժեներ-էլեկտրիկ |
Աշխատավայր | IBM[4][5], Միչիգանի համալսարան[6] և PARC?[4] |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | lynnconway.com |
Lynn Conway Վիքիպահեստում |
Լին Քոնվեյ (անգլ.՝ Lynn Conway, հունվարի 2, 1938[1], Մաունթ Վերնոն, Նյու Յորք - հունիսի 9, 2024[2][3], Ջեքսոն, Միչիգան), ամերիկացի համակարգչային գիտնական, էլեկտրոնիկայի ինժեներ, գյուտարար, ժամանակակից միկրոէլեկտրոնիկայի առաջամարտիկ, տրանսգենդեր կին և ԼԳԲՏ իրավունքների ակտիվիստ։ Քոնվեյը 1960-ականներին աշխատել է Այ-Բի-Էմ միջազգային ընկերությունում, նրա մշակած գյուտն օգտագործվում է ժամանակակից համակարգչային պրոցեսորների արդյունավետությունը բարելավելու համար։
Այն բանից հետո, երբ «Այ-Բի-Էմ» ընկերությունը բացահայտել է սեռափոխություն կատարելու Լինի մտադրության մասին, նրան ազատել է աշխատանքից։
Սեռափոխությունից հետո նա նոր անուն է ստացել և սկսել նոր կարիերա։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լին Քոնվեյը ծնվել է Նյու Յորք նահանգի Մաունթ-Վերնոն քաղաքում 1938 թվականի հունվարի 2-ին, մեծացել է որպես տղա, եղել է ամաչկոտ, ունեցել է գենդերային ինքնության խանգարում։ Փոքր տարիքում տարվել է աստղագիտությամբ, ավագ դպրոցում սովորել է մաթեմատիկա[15][16][17]։
1955 թվականին բարձր գնահատականներով ընդունվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, 1957–58 թվականներին արականից իգական սեռի անցման փորձից հետո հուսահատված հեռացել է ինստիտուտից։ Մի քանի տարի որպես էլեկտրոնային տեխնիկ աշխատելուց հետո Քոնվեյը վերսկսել է ուսումը Կոլումբիայի համալսարանի ճարտարագիտության և կիրառական գիտությունների դպրոցում և 1962 և 1963 թվականներին ստացել բակալավրի և մագիստրոսի կոչումներ[18]։
Քոնվեյը 1964 թվականին աշխատանքի է ընդունվել «Այ-Բի-Էմ» ընկերությունում և կարճ ժամանակ անց ընդգրկվել ճարտարապետական թիմում, որը զարգացնում էր առաջադեմ գերհամակարգիչ[19][20][21] ։
Սեռափոխություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քոնվեյը դիմել է տրանսգենդերների հետ աշխատող բժիշկ-սեքսապաթոլոգ Հարի Բենջամինին, որը խորհրդատվություն է տրամադրել Քոնվեյին և հորմոններ նշանակել։ Բենջամինի խնամքի ներքո Քոնվեյը սկսել է իր սեռափոխության գործընթացը։
Մինչ այդ Քոնվեյը ամուսնացած է եղել և ունեցել է երկու երեխա։ Այն ժամանակ գործող իրավական սահմանափակումների համաձայն՝ սեռափոխությունից հետո սեռափոխվողն իրավունք չուներ իր երեխաների հետ շփվեր։ 1968 թվականին «Այ-Բի-Էմ» ընկերությունը սեռափոխության պատճառով նրան ազատել է աշխատանքից։
։
Կարիերա որպես համակարգչային գիտնական
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեռափոխությունից հետո նա նոր անուն է ստացել և 1968 թվականին սկսել նոր կարիերա։ Որպես պայմանագրային ծրագրավորող` նա աշխատել է «Computer Applications, Inc.» ընկերությունում։ Որպես թվային համակարգերի դիզայներ և համակարգչային ճարտարապետ` 1969-1972 թվականներին աշխատել է «Memorex» ընկերությունում[22]։
1973 թվականին նա միացել է համակարգչային տեխնոլոգիաների հետ կապված ապրանքներ արտադրող «Xerox PARC» ընկերությանը, որտեղ նա Բերտ Սաթերլենդի ղեկավարությամբ ղեկավարել է «LSI Systems» խումբը[23][24]։ Այդ ընկերությունում Քոնվեյը հիմնել է Multi-Project Wafer միկրոէլեկտրոնային արտադրության տարբերակը։ Նրա նոր գյուտը մեծացրել է արտադրությունը և նվազեցրել ծախսերը[25]։ Նա համագործակցել է ամերիկացի համակարգչային գիտնական և ինտերնետի ռահվիրա Քարվեր Միդի և ամերիկացի գիտնական և ինժեներ Իվան Սաթերլենդի հետ ու համակարգչային ոլորտում հասել լուրջ հաջողության[26][27][28][29][30]։
1978 թվականին Քոնվեյը` որպես հրավիրյալ դոցենտ, աշխատել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի էլեկտրատեխնիկայի և համակարգչային գիտությունների ամբիոնում՝ դասավանդելով հայտնի դարձած «VLSI» նախագծման դասընթացը։ Դասընթացի ընթացքում փորձարկվել են նախագծման նոր մեթոդներ և դասագիրք, ինչպես նաև մշակվել է ուսումնական ծրագիր և ուղեցույց հրահանգիչների համար, որոնք հետագայում օգտագործվել են ամբողջ աշխարհի հետագա դասընթացներում[31][32]։
1980 թվականին նա հեռացել է մեծ ներդրում թողած «Xerox» ընկերությունից և միացել DARPA-ին, որը Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության հետազոտական և զարգացման գործակալություն է և պատասխանատու է բանակի կողմից կիրառվող զարգացող տեխնոլոգիաների մշակման համար։ Այնտեղ նա պաշտպանության դեպարտամենտի ռազմավարական համակարգչային նախաձեռնության հիմնական մշակողն էր, ուսումնասիրել է բարձր արդյունավետության հաշվողական, ինքնավար համակարգերի տեխնոլոգիան և խելացի զենքի տեխնոլոգիան։ Նա նաև աշխատել է որպես պաշտպանության դեպարտամենտի ռազմավարական համակարգչային դեպարտամենտում։
1985 թվականին որպես էլեկտրատեխնիկայի և համակարգչային գիտությունների պրոֆեսոր և ճարտարագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ նա աշխատանքի է ընդունվել Միչիգանի համալսարանում։ 1998 թվականին որպես Միչիգանի համալսարանի պատվավոր պրոֆեսոր հեռացել է համալսարանից։
Թոշակի անցնելուց հետո Քոնվեյն իմացել է, որ IBM-ում իր վաղ աշխատանքի պատմությունը շուտով կարող է բացահայտվել Մարկ Սմոդերմանի հետազոտության շնորհիվ, որը պատրաստվում էր հրապարակման 2001 թվականին։ 1999 թվականին նա սկսել է կամաց-կամաց պատմել ընկերներին և գործընկերներին իր անցյալի սեռափոխության մասին[33][34][35]։
Իր պատմությունը հրապարակելուց հետո նա սկսել է զբաղվել տրանսգենդերների իրավունքների պաշտպանությամբ՝ նպատակ ունենալով լուսաբանել և կարգավորել գենդերային ինքնության խնդիրները և գենդերային անցումային գործընթացները։ Նա ուղղակի և անուղղակի օգնություն է ցուցաբերել շատ այլ տրանսգենդեր կանանց, որոնք անցել են սեռափոխության շրջան, և վարել է կայք, որը տրամադրել է բժշկական ռեսուրսներ և հոգեբանական խորհրդատվություն[36][37]։
Նա նաև հանդես է եկել տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում տրանսգենդեր մարդկանց զբաղվածության հավասար հնարավորությունների և պաշտպանության օգտին[38][39][40][41][42][43]։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1980-ականներին Mead-Conway VLSI չիպերի զարգացման հեղափոխությունը արագորեն տարածվել է հետազոտական համալսարաններում և համակարգչային արդյունաբերություններում[19][44][45][46][47]։
2012 թվականի աշնանը Էլեկտրական և Էլեկտրոնիկական ճարտարագետների ինստիտուտի կողմից հրատարակել է «IEEE Solid-State Circuits» ամսագրի հատուկ համարը, որը նվիրված է եղել Լին Քոնվեյի կարիերային։ Ամսագրում զետեղվել են նրա կարիերայի հուշերը և ճարտարագիտության նախկին տնօրեն Չակ Հաուսի գործընկերների մեկնաբանությունները[48][49][50]։
2020 թվականին NAE-ի նախագահ Ջոն Լ. Անդերսոնը հայտարարել է, որ «Լին Քոնվեյը հեղափոխական ռահվիրա է «VLSI» համակարգերի նախագծման մեջ։ 2000 թվականին նրա պատմությունն ավելի լայն լուսաբանում է ստացել «Scientific American» և «Լոս Անջելես Թայմս» ամսագրերում։
2020 թվականին «IBM» ընկերությունը ներողություն է խնդրել նրան աշխատանքից հեռացնելու համար[51]։
Անձնական կյանք և մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1987 թվականին Քոնվեյը հանդիպել է պրոֆեսիոնալ ինժեներ Չարլզ Ռոջերսին, որը կիսել է նրա հետաքրքրությունը։ 1994 թվականին նրանք Միչիգանի գյուղական վայրերում տուն են գնել։ 2002 թվականի օգոստոսի 13-ին նրանք ամուսնացել են[21][33][52]։
Քոնվեյը մահացել է սրտի կաթվածից Միչիգան նահանգի Ջեքսոն քաղաքում գտնվող իր տանը, 2024 թվականի հունիսի 9-ին, 86 տարեկան հասակում[53][54]։
Լավագույն աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Mead, Carver; Conway, Lynn (1980). Introduction to VLSI Systems. Addison-Wesley. ISBN 0201043580.
- Conway, L. (1981 թ․ փետրվար). «THE MPC ADVENTURES: Experiences with the Generation of VLSI Design and Implementation Methodologies» (PDF). Xerox PARC Technical Report VLSI-81-2.
- Conway, L. (1982 թ․ սեպտեմբերի 23). «The Design of VLSI Design Methods» (PDF). Proc. VUB European Solid-State Circuits Conference (Invited Lecture). Vrije Universiteit Brüssel, Brussels, Belgium: 106–117.
- Conway, Lynn (2012). «Reminiscences of the VLSI Revolution: How a Series of Failures Triggered a Paradigm Shift in Digital Design» (PDF). Solid-State Circuits Magazine. Vol. 4, no. 4. IEEE. էջեր 8–31. doi:10.1109/MSSC.2012.2215752.
- Conway, L. (2018 թ․ հոկտեմբեր). «The Disappeared: Beyond Winning and Losing». Computer. Vol. 51. IEEE Computer Society. էջեր 66–73.
- Conway, Lynn (2011). «IBM-ACS: Reminiscences and Lessons Learned from a 1960's Supercomputer Project» (PDF). In Jones, C. B.; Lloyd, J. L. (eds.). Dependable and Historic Computing: Essays Dedicated to Brian Randell on the Occasion of his 75th Birthday. Springer-Verlag. էջեր 185–224. ISBN 978-3-642-24541-1.
- Conway, Lynn. «Lynn Conway's IBM-ACS Archive». University of Michigan. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.
- Conway, L.; Randell, Brian; Senzig, D. (1966 թ․ փետրվարի 23). «Dynamic Instruction Scheduling» (PDF). IBM-ACS.
- Rozenberg, D.; Conway, L.; Riekert, R. (1966 թ․ մարտի 15). «ACS Simulation Technique» (PDF). IBM-ACS.
- Conway, L. (1967 թ․ օգոստոսի 25). «MPM Timing Simulation» (PDF). IBM-ACS.
- Conway, L. (1967 թ․ նոյեմբերի 29). «ACS Logic Design Conventions: A Guide for the Novice» (PDF). IBM-ACS.
- Conway, L (1967 թ․ հոկտեմբերի 31). «A Proposed ACS Logic Simulation System» (PDF). IBM-ACS.
- Conway, L. (1968 թ․ օգոստոսի 6). «The Computer Design Process: A Proposed Plan for ACS» (PDF). IBM-ACS.
Արտոնագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- US 5046022, Conway, Lynn; Volz, Richard & Walker, Michael, "Teleautonomous System and Method Employing Time/Position Synchrony/Desynchrony", issued September 3, 1991.
- US 5444476, Conway, Lynn, "System and Method for Teleinteraction", issued August 22, 1995
- US 5652849, Conway, Lynn & Cohen, Charles, "Apparatus and Method for Remote Control Using a Visual Information Stream", issued July 20, 1997
- US 5719622, Conway, Lynn, "Visual Control Selection of Remote Mechanisms", issued February 17, 1998
- US 5745782, Conway, Lynn, "Method and System for Organizing and Presenting Audio/Visual Information", issued April 28, 1998
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 10 Things You Need to Know About Lynn Conway — National Inventors Hall of Fame.
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.andreajames.com/2024/06/11/lynn-conway-1938-2024/
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.myhusbandbetty.com/wordPressNEW/2024/06/11/lynn-conway-january-2-1938-june-9-2024/
- ↑ 4,0 4,1 https://ai.eecs.umich.edu/people/conway/LynnsStory.html
- ↑ https://www.latimes.com/business/story/2020-11-23/ibm-apology-lynn-conway
- ↑ https://ai.eecs.umich.edu/people/conway/conway.html
- ↑ https://www.computer.org/profiles/lynn-conway
- ↑ https://fi.edu/en/awards/laureates/lynn-conway
- ↑ https://events.seas.upenn.edu/distinguished-lectures/pender-lecture/
- ↑ https://computerhistory.org/profile/lynn-conway/
- ↑ https://www.ncwit.org/video/2019-ncwit-summit-lynn-conway-pioneer-tech-award-recipient
- ↑ https://web.archive.org/web/20220321015113/https://www.aaas.org/news/2016-aaas-fellows-honored-advancing-science-serve-society
- ↑ https://www.ieee.org/content/dam/ieee-org/ieee/web/org/about/awards/recipients/maxwell-rl.pdf
- ↑ https://news.syr.edu/blog/2024/04/19/5-honorary-degrees-to-be-presented-at-2024-commencement/
- ↑ Saari, Peggy; Allison, Stephen; Ellavich, Marie C. (1996). Scientists: A-F (անգլերեն). U-X-L. ISBN 978-0-7876-0960-3.
- ↑ Lee, John A. N. (1995). International Biographical Dictionary of Computer Pioneers. Fitzroy Dearborn. ISBN 1-884964-47-8.
- ↑ «Computer Pioneers - Lynn Conway». IEEE Computer Society. IEEE. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ Conway, Lynn (2004 թ․ մարտի 15). «Lynn Conway's Retrospective PART I: CHILDHOOD AND EDUCATION». lynnconway.com. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ 19,0 19,1 Smotherman, Mark. «IBM Advanced Computing Systems (ACS) – 1961–1969». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ Paul Wallich, "Profile: Lynn Conway—Completing the Circuit Արխիվացված Հոկտեմբեր 4, 2013 Wayback Machine," Scientific American, December 2000.
- ↑ 21,0 21,1 Dianne Lynch, "The Secret Behind 'Project Y': One Woman's Success Story — 'What Works, Works' Արխիվացված Փետրվար 17, 2023 Wayback Machine", ABCNews.com, November 29, 2001.
- ↑ «Lynn Conway's Retrospective PART III: Starting Over». Ai.eecs.umich.edu. 1960 թ․ մայիսի 12. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ Goldberg, Adele J. (1980 թ․ սեպտեմբեր). «About This Issue...». ACM Computing Surveys. 12 (3): 257–258. doi:10.1145/356819.356820. ISSN 0360-0300. S2CID 27661653. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 8-ին.
- ↑ Walker, Rob; Tersini, Nancy (1992). Silicon Destiny: The Story of Application Specific Integrated Circuits and LSI Logic Corporation. Walker Research Associates. ISBN 0-9632654-0-7.
- ↑ «Sense of Wonder Motivates VLSI Chip Revolutionary, Lynn Conway». American Association for the Advancement of Science (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 20-ին.
- ↑ Conway, Lynn (2012 թ․ դեկտեմբերի 31). «The 'Sutherland Letter' of 1976». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Impact of the Mead-Conway VLSI Design Methodology and of the MOSIS Service». ai.eecs.umich.edu. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 13-ին.
- ↑ Wallich, Paul (2000 թ․ դեկտեմբեր). «Profile: Lynn Conway—Completing the Circuit». Scientific American. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ Smith, Gina (2007 թ․ դեկտեմբերի 3). «Unsung innovators: Lynn Conway and Carver Mead: They literally wrote the book on chip design». Computerworld. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ Miller, Chris (2022). Chip War: The Fight for the World's Most Critical Technology. Scribner. էջեր 136–137, 140, 166, 378.
- ↑ The MIT'78 VLSI System Design Course: A Guidebook for the Instructor of VLSI System Design Արխիվացված Դեկտեմբեր 5, 2022 Wayback Machine, Lynn Conway, Xerox Palo Alto Research Center, August 12, 1979.
- ↑ Paul Penfield "The VLSI Revolution at MIT" by Paul Penfield Արխիվացված Օգոստոս 9, 2014 Wayback Machine 2014 MIT EECS Connector, Spring 2014, pp. 11–13.
- ↑ 33,0 33,1 "Beautiful Daughters Cast: Lynn Conway" Արխիվացված Հոկտեմբեր 3, 2008 Wayback Machine, LOGO Channel, 2006
- ↑ "Class Notes: 2002 Inductees: Here's how many of our 2002 Hall Of Famers enjoy their leisure time and how they still give back to society" Արխիվացված Հոկտեմբեր 3, 2008 Wayback Machine, Doris Kilbane, Electronic Design, October 20, 2003.
- ↑ "Secrets Are Out: Lesbian, gay, bisexual, and transgender engineers are no longer willing to hide their true selves" Արխիվացված Նոյեմբեր 12, 2011 Wayback Machine Jaimie Schock, Prism Magazine, American Society of Engineering Education, October 2011, pp. 44–47.
- ↑ «"Profile: Lynn Conway," Human Rights Campaign (HRC) website». HRC. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «Biographies of famous LGBT people: Science: Professor Lynn Conway, Lesbian Gay Bisexual Trans History Month website». Lgbthistorymonth.org.uk. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ "Embracing Diversity – HP employees in Fort Collins, Colorado, welcome Dr. Lynn Conway" Արխիվացված Հոկտեմբեր 31, 2022 Wayback Machine, hpNOW, February 8, 2001.
- ↑ "Computer pioneer speaks from the heart about diversity: Transsexual talks at HP, CSU" Արխիվացված Փետրվար 17, 2023 Wayback Machine, by Kate Forgach, Fort Collins Coloradoan, January 26, 2001.
- ↑ "Chipping Away at Prejudice" Արխիվացված Փետրվար 17, 2023 Wayback Machine, by Sarah Wildman, The Advocate, March 13, 2001.
- ↑ "What's pride got to do with it?" Արխիվացված Դեկտեմբեր 5, 2022 Wayback Machine, by Teri Warner, Employee Communications, Circuit for Employees@Intel, July 1, 2003.
- ↑ "Why HR should wake up to the needs of transsexual employees" Արխիվացված Ապրիլ 6, 2023 Wayback Machine, by Christine Burns, Personnel Today, November 18, 2003.
- ↑ «Professor Lynn Conway, Guest at Out & Equal». Ai.eecs.umich.edu. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «Lynn Conway: 2009 Computer Pioneer Award Recipient». IEEE Computer Society. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Lynn Conway receives 2009 IEEE Computer Society Computer Pioneer Award. IEEE Computer Society. 2010 թ․ հուլիսի 30. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 8-ին – via YouTube.
- ↑ «CHM Events: IBM ACS System: A Pioneering Supercomputer Project of the 1960's». Computer History Museum (անգլերեն). 2010 թ․ փետրվարի 18. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ Smotherman, Mark; Spicer, Dag (2010 թ․ դեկտեմբեր). «IBM's single-processor supercomputer efforts». Communications of the ACM. 53 (12): 28–30. doi:10.1145/1859204.1859216. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 7-ին.
- ↑ Lanzerotti, Mary, ed. (2012). «Editor's Note» (PDF). IEEE Solid-State Circuits Magazine. IEEE. 4: 1. doi:10.1109/MSSC.2012.2214274. Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 22-ին.
- ↑ "Solid-State Circuits Publishes Special Issue with Lynn Conway's Memoir of the VLSI Revolution" Արխիվացված Մայիս 2, 2014 Wayback Machine, Michigan EECS News, January 31, 2013.
- ↑ House, Chuck (2012). «A Paradigm Shift Was Happening All Around Us» (PDF). IEEE Solid-State Circuits Magazine. IEEE. 4 (4): 32–35. doi:10.1109/MSSC.2012.2215759. ISSN 1943-0582. S2CID 8738682. Արխիվացված (PDF) օրիգինալից 2023 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ In 1968, IBM fired Lynn Conway for being transgender. She finally got an apology.
- ↑ «A Wedding Trip to Mackinac Island». 2002. Արխիվացված օրիգինալից 2002 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ Hiltzik, Michael (2024 թ․ հունիսի 11). «Lynn Conway, leading computer scientist and transgender pioneer, dies at 85». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 12-ին.
- ↑ Moore, Nicole Casal (2024 թ․ հունիսի 11). «The legacy of Lynn Conway, chip design pioneer and transgender-rights advocate». Michigan Engineering. Վերցված է 2024 թ․ հունիսի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Lynn Conway's Retrospective
- Լին Քոնվեյ (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լին Քոնվեյ» հոդվածին։ |
|
- Հունվարի 2 ծնունդներ
- 1938 ծնունդներ
- Նյու Յորք նահանգում ծնվածներ
- Հունիսի 9 մահեր
- 2024 մահեր
- Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտներ
- IBM աշխատակիցներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի գիտնականներ
- 20-րդ դարի ամերիկացիներ
- ԱՄՆ-ի ինֆորմատիկայի ոլորտի գիտնականներ
- Ամերիկացի գյուտարարներ
- Ամերիկացի ծրագրավորողներ
- Ամերիկացի կին գիտնականներ
- Ամերիկացի կին համակարգչային գիտնականներ
- Ամերիկացի ճարտարագետներ
- Ամերիկացիներ
- Գիտնականներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Գյուտարարներ
- Էլեկտրոնիկա
- ԼԳԲՏ
- ԼԳԲՏ անձինք
- ԼԳԲՏ իրավունքների ակտիվիստներ
- Կանայք ճարտարագիտությունում
- Կին գյուտարարներ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Ճարտարագետներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Ամերիկացի հասարակական գործիչներ