Լիմպա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիմպա
Ենթատեսակհաց և տարեկանի հաց
Առաջացման երկիր Շվեդիա
Հիմնականտարեկանի ալյուր, linear maltodextrin?, կարագ, շաքար և խմորասնկեր

Լիմպա (շվեդ.՝ limpa — բոքոն), քաղցր տարեկանի հաց շվեդական խոհանոցում[1]։ Սա խմորիչով հաց է՝ համեմունքների և սերուցքային կարագի հավելումով, քաղցրացված շագանակագույն շաքարով և մելասայով։ Համեմվում է անիսոնով, քիմիոնով, սամիթի սերմերով, իսկ երբեմն՝ նարնջի կեղևով[2]։ Թխվում է Սուրբծննդյան տոնի առթիվ․ տիպիկ ուտեստ է շվեդական սուրբծննդյան սեղանի կամ յուլբուդի համար[3]։ Լիմպա հացը հրաշալի համակցվում է ջեմի, դոնդողի և սերուցքային պանրի հետ[4]։

Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիմպա հացը՝ ջնարակված շվեդական դրոշի գույներով Շվեդիայի ազգային օրվա առթիվ, 2007 թվական

Մրգահյութը, շագանակագույն շաքարը, քիմիոնը և ջուրը հասցվում են թույլ եռման աստիճանի, այնուհետև ավելացվում են յուղը կամ սերուցքային կարագը և ցիտրուսային մրգերի կեղևը։ Երբ խառնուրդը սառչում է և դառնում համարյա գոլ, այն խառնում են ակտիվացված խմորիչի և աշորայի ալյուրի հետ[5]։ Երբ խմորը բարձրանում է, դարձյալ մի փոքր ալյուր են ավելացնում և սպասում, որ խմորը երկրորդ անգամ բարձրանա։ Այնուհետև հացի վերևի մասին հալեցրած յուղ են քսում ու թխում[6]։ Որոշ բաղադրատոմսերում մրգահյութի խառնուրդն ավելացնում են չոր բաղադրամասերին այն բանից հետո, երբ աշորայի ալյուրը եռջրով հունցում են[7]։

Բաղադրամասեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմականորեն այս հացի խմորը թթվեցնում էին ֆերմենտացված գարեջրային քաղցուի միջոցով, ուստի այն նաև անվանում են vörtlimpa («քաղցրահյութով բոքոն»)[8]։ Արդի բաղադրատոմսերում որպես բաղադրամաս երբեմն օգտագործվում է թունդ գարեջուրը[9]։

Բաղադրատոմսի տարբերակներում քիմիոնը փոխարինում են հիլով կամ չեն ավելացնում նարնջի կեղև․ ԱՄՆ-ում բաղադրատոմսի ամենատարածված տարբերակը ներառում է նարնջի կեղևն ու համեմունքներ[10]։

Աշորայի ալյուրին կարող է ավելացվել եգիպտացորենի, ամբողջահատիկ կամ ունիվերսալ ալյուր։ Նարնջի բույր ստանալու համար, բացի կեղևից, կարող է օգտագործվել նաև նարնջի կարագը[11]։ Կարող է ավելացվել նաև չամիչ կամ սալորաչիր, բայց սա շեղում է ավանդական տարբերակից[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Smith, Leslie. «Scandinavian Ideas for a South Dakota Christmas». South Dakota State University Extension Ciricular.
  2. «Pastries - From Bonkets to Babas...». Southtown Star. 1978 թ․ դեկտեմբերի 17. էջ 35.հրապարակում բաց հնարավորություն
  3. Peterson, Cecilia (2014 թ․ դեկտեմբերի 22). «Hold the Lutfisk: A Swedish Christmas Smörgåsbord». Smithsonian Center for Folklife & Cultural Heritage.; Sullivan, Barbara (1990 թ․ դեկտեմբերի 20). «Twas the night before...». Chicago Tribune.
  4. «Bake Old-Fashioned Memory». The Times. 1974 թ․ մայիսի 23. էջ 67.հրապարակում բաց հնարավորություն
  5. «Limpa Bread». The Dispatch. 1981 թ․ նոյեմբերի 20. էջ 90.հրապարակում բաց հնարավորություն
  6. «Readers spotlight cakes, breads, and puddings». =The Pantagraph. 1991 թ․ ապրիլի 24. էջ 20.{{cite news}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)հրապարակում բաց հնարավորություն
  7. «Fixing limpa bread from a family recipe». The Baltimore Sun. 2008 թ․ հունվարի 2. էջ F4.հրապարակում բաց հնարավորություն
  8. «50 of the world's best breads». CNN. 2019 թ․ հոկտեմբերի 15.
  9. «Swedish Limpa Bread». The Spruce Eats. 2019 թ․ սեպտեմբերի 11.
  10. Ode, Kim (2015 թ․ հունիսի 17). «Baking Central: Swedish limpa is a first step to summery sandwiches». StarTribune.
  11. «Swedish Limpa Bread». Taste of Home.
  12. Hansen, Barbara (1973 թ․ հունվարի 18). «Interesting Variations to Breadmaker's Routines». Los Angeles Times. էջ 97.հրապարակում բաց հնարավորություն; Moore, Mary (1953 թ․ հուլիսի 17). «Fresh From the Kitchen: Swedish Limpa Bread Made with Rye Flour». The Windsor Star. էջ 28.հրապարակում բաց հնարավորություն